ԿԳ փոխնախարար Հովհաննիսյանը երկակի խաղ է խաղում, ուսանողներին հրահրում իրար դեմ. ՈՒԽ նախագահ

Կրթության եւ գիտության փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը երկակի խաղեր է խաղում և ուսանողներին հրահրում է իրար դեմ: Այս մասին ահազանգել է Երեւանի պետական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը:

Իր ֆեյսբուքյան էջում նա ներկայացրել է, թե ինչի մասին է խոսքը.

«Ռեստարտ նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը սեպտեմբերի 20-ին նամակ է ուղարկել ԿԳ նախարարին, որի մեջ խոսում է ԵՊՀ ՈւԽ կանոնադրությանն առնչվող մի քանի խնդիրների մասին: Փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը, նամակը հիմք ընդունելով, հոկտեմբերի 2-ին նամակ է ուղարկում ԵՊՀ, որտեղ առաջարկում է հրավիրել ընդհանուր ուսանողական ժողով, ընդունել նոր կանոնադրություն, ներկայացնել նախարարության հաստատման:

Փոխնախարարի առաջարկին պատասխանել ենք պատրաստակամությամբ և հոկտեմբերի 24-ից սկսել ենք ՈւԽ կանոնադրության բարեփոխման նախաձեռնությունը: 

Մինչդեռ հոկտեմբերի 17-ին Ռեստարտ նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանին ուղղված իր պատասխան նամակում փոխնախարար Հովհաննիսյանը նշում է, որ ԵՊՀ-ին առաջարկվել է լուծարել գործող ուսանողական խորհուրդը, ձևավորել նոր ուսանողական խորհուրդ, կազմակերպել ընտրություններ՝ ելնելով ինքնակառավարման սկզբունքից: Իսկ ինչպես հիշում եք, ԵՊՀ-ին ուղղված փոխնախարարի նամակի մեջ ուսանողական խորհուրդը լուծարելու, նոր ուսանողական խորհուրդ ձևավորելու և ուսանողական կառույցի նոր ընտրություններ անցկացնելու մասին ոչինչ գրված չէ:

ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանից, փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանից ակնկալում եք պարզաբանում, այլապես այս ամենը ընկալվում է երկակի խաղ, որն իր սուր ծայրով ուղղված է բուհական ինքնավարությանն ու ուսանողական ինքնակառավարմանը: 

Հրավիրում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուշադրությունը ստեղծված իրավիճակին»,-գրել է Դավիթ Ափոյանը:

Տպել
974 դիտում

Խաչիկ գյուղի մոտակայքում խոտածածկ տարածք է հրդեհվել

Մի բուդկայի պես սեփականաշնորվել է ՍԴ-ն. եղել է քաղաքական առեւտուր, 4 մարդիկ ստացել են իրենց հասանելիքը. վարչապետ

Իսպանիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ փոխնախարարին

Ապօրինի ծառահատում Ահնիձոր գյուղի հարակից անտառում

Ես ինքս ինձնից երբեք գոհ չեմ լինում, նշանակում է՝ իմ թիմից եւս. վարչապետը՝ անփորձների կառավարման մասին

Այո, կա վատ կառավարում, բայց դա ոչ միայն մարդկային, այլեւ համակարգային խնդիր է. վարչապետ

Քարաթափում Վայք-Ջերմուկ ավտոճանապարհին, վտանգը կանխելու համար արհեստական քարաթափում է արվել

Արարատ Միրզոյանն ու Նենսի Փելոսին քննարկել են հայ-ամերիկյան հարաբերություններին առնչվող հարցեր

Տիգրան Ավինյանը և Տատյանա Վալովայան անդրադարձել են ԵԱՏՄ–ում էներգակիրների միասնական շուկայի ձևավորման հարցին

Դատախազությունը պարզել է քաղավիացիայի ոլորտում 2013-2018-ին կատարված կոռուպցիոն չարաշահումներ

Յուրիկ Բրոյանը ռազմաբժշկական հանձնաժողովի կրկնակի փորձաքննություն կանցնի․ Պաշտպանն այցելել է զինծառայողին

Դատավոր Դավիթ Գրիգորյանի դեմ հաղորդում ներկայացվել է մինչ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործն իրեն մակագրելը

Ucom-ն ավարտել է դրամային և դոլարային պարտատոսմերի տեղաբաշխումը

Իվանիշվիլին Սահակաշվիլիի կուսակցությանը մեղադրել է տնտեսությունը խորտակելու փորձի մեջ

Ամենակարեւոր վայրը, ուր պետք է այցելել, սա է. հայտնի ֆուտբոլիստ Նունու Գոմեշը Ծիծեռնակաբերդում էր (տեսանյութ)

ԲԴԽ անդամ Նախշուն Տավարացյանը պնդում է՝ ճնշումների տակ չի պատրաստվում հրաժարական տալ

Արցախի պաշտպանության նախարարն ու ՀՀ ԱԽ քարտուղարը քննարկել են իրավիճակը առաջնագծում

Խնդիրը գլոբալ է. Սամվել Մարտիրոսյանը՝ «Ֆեյսբուք»-ի եւ «Ինստագրամ»-ի խափանման մասին

ԵԱՏՄ-ում փոխարժեքային քաղաքականության հարցով Խորհրդատվական խորհուրդ կստեղծվի

Հայաստանը հավատում է իր ապագային. երկիրը գրավիչ է դառնում շվեյցարացի զբոսաշրջիկների համար