Ովքե՞ր կլինեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրու թեկնածուները

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրու գրասենյակում կուսակցությանն անդամագրման հարյուրավոր դիմումներ կան, սակայն դեռ որեւէ մեկը կուսակցության անդամ չի դարձել: «Լրացված դիմումները դեռ չեն նշանակում, որ բոլորը կուսակցության շարքերը կհամալրեն»,-ՀԺ-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրու գրասենյակի պատասխանատու Կարապետ Մխչյանը: Նրանց մեջ կան տարբեր կուսակցությունների նախկին անդամներ, ամենատարբեր զբաղվածության տեր անձինք: Բայց ասել, թե հայտնի դեմքերի թիվը մեծ է, սխալ կլինի: Մեծ է հատկապես երիտասարդ տարիք ունեցողների թիվը:

Այս պահին դեռ կուսակցության վարչությունը չունի հստակ հայտարարություն, սակայն, ըստ Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանի, հնարավոր է՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը Շիրակի մարզում խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցի 15 թեկնածուի ցուցակով: «Այս պահին անուններ չեմ տա, քանի դեռ վարչությունը հայտարարություն չի արել: Դա կլինի մի քանի օրից»,-ՀԺ-ի հետ զրույցում ասաց մարզպետը:

Թեկնածուների շարքում շրջանառվում է նաեւ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ, Հայաստանում՝ Եվրոպական Միության «Էրազմուս+ Երիտասարդություն տեղեկատվական կենտրոնի» ղեկավար Արթուր Նաջարյանի անունը:Արդյո՞ք առաջարկ ստացել եք և մասնակցելու եք ընտրություններին՝ հարցին Արթուր Նաջարյանը պատասխանեց՝ նախնական առաջարկություն ստացելեմ ՔՊ-ի Գյումրու գրասենյակի կողմից, սակայն ՔՊ վարչության կողմից վերջնական որոշում դեռևս չի կայացվել: Միայն պաշտոնական հաստատումից հետո կկարողանամ խոսել ընտրություններին իմ մասնակցության կամ չմասնակցելու մասին։

«Բայց այն փաստը, որ մեծ ցանկություն և պատրաստակամություն ունեմ, ավելին՝ ինձ համար պարտավորություն եմ համարում տարիների ընթացքում ձեռք բերած գիտելիքներս, ոլորտային փորձս, տեղական և միջազգային կապերս ամբողջապես ներդնել արդեն իսկ նոր Հայաստանում այդքան պատասխանատու մի գործի մեջ, որը պետականաշինություն ենք անվանում, ինձ համար վաղուց նշմարված է»։

Արթուր Նաջարյանը երբեք կուսակցական չի եղել, այս պահին էլ ՔՊ-ին անդամակցելու դիմում չի գրել: «Կուսակցություններին անդամագրումն ինքնանպատակ չպետք է լինի: Պետք է կիսես այն գաղափարներն ու արժեքները, քաղաքական մոտեցումները, որոնք որդեգրել է տվյալ կուսակցությունը։ Նախկինում տարբեր կուսակցություններին անդամագրվելու առաջարկություններ եղել են, որոնց շուրջ անգամ մտածելու ցանկություն չեմ ունեցել։ Այսօր Հայաստանում իրականություն է փոխվել, նոր միջավայր է ձևավորվում, որտեղ տիրող աշխատանքային մոտեցումներն ու սկզբունքներն ինձ համար ավելի ընդունելի են։ Եվ եթե մի օր որոշեմ ՔՊ-ին անդամագրվել, ապա վստահեցնում եմ, որ դա պայմանավորված կլինի կուսակցության որդեգրած արժեքներով և քաղաքական նպատակներով, որոնց ես հավատում եմ»:

Նշենք, որ ՔՊ կուսակցության վարչության որոշմանն այս պահին սպասում է նաեւ Շիրակի փոխմարզպետ Սոֆիա Հովսեփյանը: Ավելի վաղ նույն ցուցակով առաջադրվելու մասին բարձրաձայնել էր Ֆելիքս Ցոլակյանը:

Տպել
6439 դիտում

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչու՞ հազար տարի ղեկավարելով ժողովրդին` պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն