ՄԱԿ-ի խաղաղ հավաքների և միավորումների ազատության իրավունքի հարցերով հատուկ զեկուցողները դատախազությունում էին

Նոյեմբերի 7-ին ՀՀ գլխավոր դատախազությունում կայացել է հանդիպում ՄԱԿ-ի խաղաղ հավաքների և միավորումների ազատության իրավունքի հարցերով հատուկ զեկուցող Կլեմեն Վուլեյի գլխավորած պատվիրակության հետ, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

Խաղաղ հավաքների և միավորումների ազատության իրավունքի իրացման վիճակի գնահատման և 2019թ. կայանալիք Մարդու իրավունքների խորհրդի 41-րդ նստաշրջանին ներկայացվելիք զեկույցի պատրաստման շրջանակներում ՀՀ այցելած ՄԱԿ հատուկ զեկուցողին ընդունել են ՀՀ գլխավոր դատախազի տեղակալներ Հայկ Ասլանյանը և Դավիթ Մելքոնյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում հավաքների ազատության իրացման իրավական երաշխիքներին, գործող իրավական հիմքերի բավարարությանը, հավաքների մասնակիցների նկատմամբ անհրաժեշտության դեպքում կիրառվող ուժի համաչափության և դրա նկատմամբ ներքին ու արտաքին հսկողության մեխանիզմներին, ինչպես նաև հավաքների ընթացքում տեղ գտած իրավախախտումների փաստերով քննվող քրեական գործերի արդյունավետությանը, քրեական հետապնդումների հիմնավորվածությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալները, ՄԱԿ Հատուկ զեկուցողի խնդրանքով անդրադարձել են վերջին մի քանի տարիներին հավաքների ազատության իրավունքի խախտման, ինչպես նաև կազմակերպված նմանատիպ ակցիաների ընթացքում արձանագրված հանցագործության դեպքերի առթիվ քննվող քրեական գործերի քննությունների ընթացքին: Նշվել է, որ առանձին անձանց վերաբերյալ առանձին գործեր ուղարկվել են դատարան և արդեն իսկ առկա են օրինական ուժի մեջ մտած դատավճիռներ:

Բացի դրանից, քննությունների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազների կողմից վարույթն իրականացնող մարմիններին տրվել են ցուցումներ, օպերատիվ-հետախուզում իրականացնող մարմիններին՝ այդպիսի գործողություններ կատարելու հանձնարարություններ՝ ուղղված հավաքների մասնակիցների նկատմամբ բռնություններ իրականացրած անձանց, այդ թվում նաև պաշտոնատար անձանց հայտնաբերելուն և նրանց արարքներին քրեաիրավական գնահատական տալուն: Հատուկ զեկուցողը կարևոր ցուցիչ է համարել այն դիտարկումը, որ վերջին շրջանում էականորեն բարձրացել է իրավապահ մարմինների նկատմամբ քաղաքացիների վստահությունը, որը նրանց մղում է հանցագործությունների բացահայտման հարցում շահագրգիռ համագործակցության:

Տպել
1646 դիտում

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին