Արայիկ Հարությունյանը՝ Նովոյի որդու եւ քանաքեռցի Տույի քրոջ՝ ՔՊ թեկնածուներ լինելու մասին

Քաղաքացիական պայմանագիր կուսկացության վարչության անդամ Արայիկ Հարությունյանը չի հաստատում այն տեղեկությունները, որ Նապահետ Գեւորգյանի որդին եւ քանաքեռցի Տույի քույրը լինելու են ՔՊ-ի ռեյտինգային ցուցակում:

Հարցին, թե մամուլում տեղեկություն կա, որ ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գևորգյանի որդին առաջադրվելու է ՔՊ կողմից ռեյտինգային թեկնածու, Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Նահապետ Գևորգյանն ո՞վ է, ես նման տեղեկություն չունեմ»: Ինչ վերաբերում է քրեական հեղինակություն Տույի քրոջ մասին տեղեկատվությանը, նա պատասխանեց. «Անցած անգամ ասացի՝ երբ որ դուք մեր ցուցակը տեսնեք, այն ձեզ դուր կգա, վստահ եմ»:

Հարցին, թե ՔՊ-ն հույս դնո՞ւմ է քրեական հեղինակությունների վրա, Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Ըստ էության համապետական ընտրությանը հավասար ընտրություն Երևան քաղաքում անցել է, որևէ նման երևույթ տեսե՞լ եք: Վստահաբար այստեղ էլ չեք տեսնի»:

Նա հավելեց, որ վերջնական ցուցակը դեռ պատրաստ չէ, քննարկումները շարունակվում են: Այն սկզբունքները, որոնք դրված են ցուցակի հիմքում, ըստ Արայիկ Հարությունյանի, այն են, որ մարդիկ պետք է ունենան որոշակի քաղաքական հետագիծ, պրոֆեսիոնալ հմտություններ, Ազգային ժողովում իրենց պրոֆեսիոնալ հմտությունները կիրառելու կարողություն:

Տպել
2154 դիտում

«Մանկական Եվրատեսիլ - 2020»-ում հաղթող է ճանաչվել Ֆրանսիայի մասնակիցը (տեսանյութ)

Երեւանից դեպի Ստեփանակերտ ուղեւորվող ավտոբուսները վատ եղանակի պատճառով վաղը չեն մեկնի

Վերսկսվում են Մոսկվա-Գյումրի-Մոսկվա երթուղով չվերթները

Կիմ Բալայանը դադարեցրել է հացադուլը

ՀՀ ՊՆ և ԱՀ ԱԳ նախարարները կարևորել են հայ զինծառայողների վերադարձի աշխատանքները

Վթար Գառնի գյուղ տանող ավտոճանապարհին. վարորդները հոսպիտալացվել են

Նիկոլ Փաշինյանը մանրամասնել է՝ ինչ է խոսել Պուտինի հետ հոկտեմբերի 19-ին եւ ինչ պայմաններ են առաջարկվել

Հայաստանի 5 մարզերում ձյուն է տեղում, Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է

Քիմ Քարդաշյանը հայտնել է արցախցի երեխաներին ուղղված ամանորյա նախաձեռնության մասին

Այսօր ու վաղը ձյանն ու ձնախառն անձրևներին կհաջորդի առանց տեղումների եղանակը

«Ի՞նչ անել», եւ «ո՞վ է մեղավոր»

Դաշնակահար Սվետլանա Նավասարդյանն արժանացել է «Համագործակցության աստղեր» միջպետական մրցանակի

Պետական մարմինները պարտավոր են բոլոր լծակները կիրառել անհետ կորածների ու գերիների հարազատների հետ հաղորդակցության համար

Ստեփանակերտում և Մխիթարաշեն գյուղի մերձակայքում տեղի կունենա չպայթած ականների վնասազերծում. Արցախի ԱԻՊԾ

Պատերազմից հետո զինծառայողների հանգստի հարցը շուտով կլուծվի. հանդիպում ՊՆ-ում՝ զինվորների հարազատների եւ ծնողների հետ

Յուրաքանչյուր հայ Հայաստանի մասին պետք է մտածի՝ որպես իր տան. Ա.Սարգսյանը հանդիպել է ռուսաստանահայ համայնքի անդամներին

Զարուհի Բաթոյանը ներկայացրել է իր պաշտոնավարման ընթացքում կատարված աշխատանքների մասին հաշվետվություն

Յուրաքանչյուր զինվոր, որտեղ էլ լինի, մեր երեխան է. Արսեն Գրիգորյան

«Օդալեն» ռեստորանի խոհանոցի առաստաղը փլուզվել է․ կա զոհ

Անցյալի եւ ապագայի առջեւ