Ընդդիմությունը խոռ չէ. եկավ Սերժն, ու վեներաները զարթնեցին

08/11/2018 schedule15:50

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի նոյեմբերի 4-ի համարում

Հարցազրույց «ԱՄ» նախագահ Արտաշես Գեղամյանի հետ:

- Պարոն Գեղամյան, իշխանությունները վստահ են, որ ընդդիմությունը միասնական չէ, եւ դրա պատճառն այն է, որ դուք ձեր մեծ հավակնությունների մասին հայտարարում եք հենց այն պահին, երբ ընդդիմությունը միասնանալու փորձեր է անում: 

- Ձեր հարցից բխում է, թե իբր իշխանությունները ցավում են ընդդիմության համար: Իսկ ո՞ր դեպքում կարող է իշխանությունը նման հոգատարություն դրսեւորել ընդդիմության հանդեպ: Միմիայն այն դեպքում, երբ իր կողմից կանխավ մշակված սցենարը խախտվում է: Ահա սա է պատճառը, որ երբ ցանկացած լրատվամիջոց ընթերցում ես, տեսնում ես, որ իրենց բանուգործը թողած՝ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի «այո»-ն իշխանական լրատվամիջոցների պարագայում, կամ «ոչ»-ը՝ ընդդիմադիրների պարագայում, քարոզելու փոխարեն, բոլորը Գեղամյանի հարցն են քննարկում: Ի վերջո, քաղաքականությունը չի ենթադրում, որ քաղաքական ուժերը պետք է Հովհաննես Չեքիջյանի երգչախումբը հիշեցնեն. 17+1 + «Ազգային միաբանություն» + եւս մի քանի քաղաքական ուժեր եւ այրեր կանգնեն հարթակին ու տարբեր ձայներով, շատ դեպքերում բաղաձայն, «ոչ» վանկարկեն:

Քաղաքականությունը ենթադրում է քաղաքական լուրջ պայքար, եւ նման պայքարում դու պետք է առաջնորդվես քո կուսակցությանը հոգեհարազատ մոտեցումներով եւ այն ծրագրային հիմնադրույթներով, որոնք հաստատվել են  համագումարի կողմից, ինչը եւ մենք անում ենք: Նաեւ բարոյական չենք համարում մեր մոտեցումները պարտադրել ընդդիմադիր դաշտի մեր գործընկերներին, ինչպես եւ իրենք իրավունք չունեն իրենց մարտավարությունը պարտադրելու մեզ: Եւ ընդհանրապես, շատ հետաքրքիր քաղաքական զարգացումների ականատես ենք դառնում վերջին օրերին: Ընդդիմադիր ձեւացող անձինք նամակներ են հղում թերթերին եւ, այդ նամակներում իրենք իրենց հորջորջելով ընդդիմություն, մեջբերումներ են անում պաշտպանության նախարարի խոսքերից:

Այսինքն, իրենց ընդդիմադիր ներկայացնող գործիչները հալած յուղի պես են ընդունում Սերժ Սարգսյանի՝ իմ հասցեին հնչեցրած հերյուրանքները: Դա շատ լուրջ մտորումների տեղիք է տալիս առ այն, որ ընդդիմադիր ձեւացող այդ մարդիկ ի սկզբանե գործում են խիստ համահունչ այս իշխանությունների հետ, եթե չասենք՝ վերջիններիս թելադրանքով: Եւ բնական է, որ նման իրավիճակում, ասենք, օրինակ, «Ազգային միաբանությունը» երկու կողմից թիրախ է դառնում «Էմմա Գաբրիելյան» անվան քողի տակ թաքնված տղամարդ ձեւացնողների կողմից: Բացի այդ, վերջին մի քանի իրադարձություններն ինձ հիշեցրեցին հռչակավոր նկարիչ Ջորջոնեի հայտնի կտավը՝ «Քնած Վեներան», որտեղ պատկերված է մերկ քնած գեղեցկուհին:

Ավելի ուշ Ջորջոնեի աշակերտ Տիցիանը մեկ ուրիշ շեդեւր նկարեց՝ «Ուրբինայի Վեներան», որտեղ Վեներան արդեն արթնացել է: Ու երբ վերլուծում ես քաղաքական այս զարգացումները, ակամայից հիշում ես «այո» քարոզող որոշ գործիչների, որոնք իրենց ողջ քաղաքական մերկությամբ մինչեւ վերջերս քնած վիճակում էին՝ ինչպես Ջորջոնեի Վեներան, մեկ էլ հանկարծ պաշտպանության նախարարը վերադարձավ Ամերիկայից, եւ մեկեն արթնացան մեր մերկ վեներաները: Բայց եթե առաջին դեպքում գործ ունեինք շեդեւրների հետ, ապա ի դեմս Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի, ամենեւին տաղանդավոր գեղանկարիչներ չունենք, առավել եւս՝ մոդելն էլ Վեներան չէ, այլ ընդամենը Խոսրով Հարությունյանը:

Ինձ համար նաեւ զարմանալի է, թե ինչու են սարսափած ասում, որ եթե Գեղամյանը գա իշխանության, ապա իր հակառակորդները կենթարկվեն գիլյոտինի: Օրենքի գերակայության պայմաններում գիլյոտինը իշխանության ձեռքին երբեք չի կարող գործիք դառնալ: Բացի այդ, պատիժը փոխաբերական իմաստով պետք է հասկանալ, որովհետեւ մի պարագայում գիլյոտինն է ընդունվում պատժագործիք, իսկ մեկ այլ դեպքում՝ քաղաքական պարսավանքը: Դա նույնն է, որ, ասենք, երբ կնոջ բեղիկներն են քաշում, դա ամենեւին էլ պատիժ չէ, այլ էպիլյացիա, իսկ եթե տղամարդու բեղիկներն են քաշում, դա արդեն ինքնին պատիժ է: Նայած, թե որ տեսանկյունից մոտենաս. պարոն Հարությունյանը մոտեցել է գիլյոտինի տեսանկյունից, մինչդեռ մենք քաղաքական դաշտը ենթարկելու ենք կոսմետոլոգիական էպիլյացիայի՝ քաջ գիտակցելով, որ վերջինիս համար անպաշտոն մնալը հավասարազոր է գիլյոտինի ենթարկվելուն: Միգուցե ա՞յս երանգն է նա նկատի ունեցել՝ սարսափելով իշխանափոխությունից:

- Սակայն, բացի իշխանությունից, ընդդիմության միասնականության բացակայության համար ցավում է նաեւ ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչ Ալբերտ Բազեյանը, որն ասում է՝ եթե ընդդիմությունը երեք բեւեռով գնա սահմանադրական «ոչ»-ին, ապա կրելու է հերթական պարտությունը:

- Հարգում եմ, բայց չեմ կիսում Ալբերտ Բազեյանի այդ կարծիքը: «Ազգային միաբանությունը» սահմանադրական հանրաքվեն երբեք իր համար չի դիտում իբրեւ յուրովի քաղաքական Վաթեռլո: Մենք մեր համագումարի ընթացքում ձեւակերպել ենք քաղաքական մոտեցումը՝ ասել «ոչ» այս նախագծին: Եւ եթե մենք քարոզարշավ ենք անում եւ դրա ընթացքում մեր զինանոցում եղած փաստարկներով կոչ ենք անում ասել «ոչ», այստեղ միաբանվելու ի՞նչ խնդիր կա: Անպայման պետք է ինձ հետ լինեն իմ մյուս գործընկերները, որ իմ «ոչ»-ն ավելի համոզի՞չ դառնա: Հակառակը, նույն այդ ընթացքում նրանք գնում են ուրիշ բնակավայրեր, եւ արդյունքում ընդդիմությունը կկարողանա «ծածկել» ողջ հանրապետությունը:

Մեզ համար գերխնդիրն այն է, որ տեղերում չկեղծվեն հանրաքվեի արդյունքներն, ու մենք շեշտը դնելու ենք դրա վրա: Եթե մենք կարողանանք տեղերում պաշտպանել ընտրության արդյունքները,  այդ պարագայում պարտադիր չի լինի Երեւանում ինչ-որ ակցիաներ անել: Մեր ձեռքի տակ եղած հանրաքվեի իրական արդյունքները ամենաարդյունավետ ձեւը կգտնենք ներկայացնելու նախ մեր հանրությանը, ապա միջազգային ատյաններին, որոնք քանիցս հայտարարել են, որ չեն հանդուրժի հանրաքվեի արդյունքների կեղծում: Վերջին հաշվով, «17+1»-ը  այնքան հզոր ֆորմատ է, որ, կարծում եմ, նրանք ամենեւին «Ազգային միաբանության» կարիքը չեն ունենա, որպեսզի Երեւանում մարդաշատ հանրահավաք կազմակերպեն:

- Այսինքն, համաձայն չե՞ք Արամ Զ.Սարգսյանի այն կոչին, որ պետք է նոյեմբերի 27-ին գնալ քվեարկության եւ գալ Երեւան, որովհետեւ ժողովրդի քվեն պետք է պահվի Երեւանում:

- Ես ի գիտություն եմ ընդունում ցանկացած քաղաքական ուժի մոտեցում, սակայն գտնում եմ, որ պակաս կարեւոր չէ տեղերում, հանրաքվեի ողջ ընթացքում, առավել եւս դրա արդյունքներն ամփոփելիս իրականացնել խիստ հսկողություն: Ակնհայտ է, որ եթե տեղերում չկեղծվի, ճանապարհին չեն կարողանա կեղծել, որովհետեւ «բարաթն» արդեն մեր ձեռքին կլինի:

- Եթե տեղերում պահեցիք ժողովրդի «ոչ»-ը, ի՞նչ է հետեւելու դրան:

- Եթե տեղերում պահեցինք, եւ չկարողացան կեղծել, ապա արդեն իսկ միջազգային հանրությունը, որն աչք էր փակել 2003-ի խայտառակ նախագահական եւ ԱԺ կեղծված ընտրությունների վրա, վերջապես կհասկանա, որ այս իշխանությունները ոչ մի հեղինակություն չեն վայելում ժողովրդի մեջ, ու եթե նրանք հույս են փայփայում, որ այս իշխանության հետ կարող են կարգավորել ԼՂ հարցը, ինչպես իրենց կարողացել են համոզել Ռ.Քոչարյանը եւ Ս.Սարգսյանը, որն էլ վերջիններիս տարիներ շարունակ պաշտոններին մնալու յուրովի փրկօղակ է հանդիսանում, ապա այդ հույսերը սին են: Մինչդեռ մենք լավ գիտենք, թե ինչ ճակատագրի են արժանանում կոռումպացված իշխանությունները միջազգային կառույցների սկզբունքային եւ հետեւողական դիրքորոշման պայմաններում: Իսկ ԼՂ հարցը կարող է կարգավորել միայն լեգիտիմ, ընտրված իշխանությունը:

- Իսկ եթե կեղծեցին եւ ապահովեցին «այո»-ն, դրա՞ն ինչ կարող է հետեւել:

- Քաղաքականությունը պետք է զերծ պահենք եթե-ներից, որովհետեւ ցանկացած քաղաքական ակցիա, իսկ կեղծիքը նույնպես քաղաքական ակցիա է, ենթադրում է բազմաբնույթ արձագանքներ: Եթե ես այսօր այդ մոտեցումների մասին սկսեմ վերլուծություններ անել, կնշանակի, որ հաշտվում եմ այն մտքի հետ, թե իրենք կեղծելու են, եւ ես անզոր եմ դրա առաջն առնել: Մինչդեռ, իշխանություններն այսօր շատ ավելի թուլացած են, քան երկու տարի առաջ էին, որովհետեւ այս տարիների ընթացքում ժողովուրդը վերջնականապես համոզվեց, որ սրանց պարագայում ոչ մի լավ բան չի սպասվում ո՛չ մարդկանց, ո՛չ պետությանը:

- Համաձա՞յն եք «Հանրապետություն» կուսակցության նախագահի հետ, որ ստեղծված իրավիճակից ելքը միայն հեղափոխությունն է, որն ընդդիմությունը պետք է փորձի իրականացնել նոյեմբերի 27-ին:

- Իմաստուն մի քաղաքագետ ասել է՝ եթե քաղաքական գործիչը երիտասարդ է ու հեղափոխական չէ, ապա նա սիրտ չունի: Եթե միջին տարիքի է եւ պահպանողական չէ, կնշանակի խելք չունի: Բանալին այս իմաստուն խոսքերի մեջ է:

- Պարոն Գեղամյան, իշխանությունն արդեն «այո»-ի իր քարոզչական կարգախոսն ընտրել է՝ գործող Սահմանադրությունը ՀՀՇ-ինն է, եւ «ոչ»-ի թիկունքից երեւում են ՀՀՇ-ի ականջները: Իսկ առաջարկվող փոփոխություններով ունենալու ենք եվրոպական Սահմանադրություն: Մտավախություն չունե՞ք, որ ձեզ եւ ձեր գործընկերներին կանվանեն ՀՀՇ-ի ականջ սատարողներ:

- Նման մտավախություն չունեմ, որովհետեւ տվյալ դեպքում կոնկրետ կոալիցիան ասպետական դիրքորոշում չի դրսեւորել իր գործընկեր ՀՀԿ-ի հանդեպ: Չէ՞ որ ՀՀԿ-ն 95-ին ՀՀՇ-ի հետ «Հանրապետություն» բլոկի մեջ էր, եւ գործող Սահմանադրությունն ինչքան ՀՀՇ-ինն է, նույնքան էլ ՀՀԿ-ինն է: Եթե ՀՀԿ-ն այս հարցում համարժեք պատասխան չի տալիս նման պնդման հեղինակներին, կնշանակի զբաղված է ինքնախարազանմամբ: Ավելին. եթե իրենք նկատի ունեն, որ գործող Սահմանադրության մի ականջը ՀՀՇ-ական է, ապա ակնհայտ է, որ մյուսը հանրապետական է: Այնպես որ, իշխանությունները հերթական անգամ «մոլորվել են երեք սոսիների մեջ»:

Նաիրա Զոհրաբյան

Տպել
1140 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին