Ավտովթար Գյումրիում. տուժածներից մեկի վիճակը ծանր է

08/11/2018 schedule19:20

Նոյեմբերի 8-ին, ժամը 16-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել Գյումրու Շիրակացի փողոցում, ռուսական զորամասին հարակից 26 դոս-ի դիմաց: Բախվել են «ՎԱԶ-21 06» և «Mercedes ML320» մակնիշների մեքենաները: Վթարի հետեւանքով մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով «Գյումրի» բկ են տեղափոխվել Վազ 21-06 մակնիշի ավտոմեքենայի վարորդ` 1954 թվականին ծնված Ռազմիկ Սաֆարյանն ու նրա թոռը՝ 2016 թվականին ծնված Մելսիդա Սաֆարյանը: «Mercedes ML320»-ի վարորդը չի տուժել: Բուժզննումից հետո «Գյումրի» բկ-ից 2 տարեկան փոքրիկը տեղափոխվել է Ավստրիական մանկական հիվանդանոց: Այնտեղից ուղեգրվել Երեւանի Սուրբ աստվածամայր ԲԿ: Իսկ «Գյումրի» բկ-ում բժիշկները պայքարում են Ռազմիկ Սաֆարյանի կյանքի համար: «Տուժածն ընդունվել է տրավմատիկ շոկով, պոլիտրավմայով, փայծախի, լյարդի վնասմամբ: Վիճակը գնահատվում է ծանր»,- ասաց «Գյումրի» բկ փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը:

Տպել
1301 դիտում

Աշխարհի տարբեր վայրերում կհիշատակեն Հրանտ Դինքի սպանության 12-րդ տարելիցը

Քաղաքապետարանը Ճանապարհային «կանաչ» նշաններ է տեղադրում Երևանում

2017-ին Թալիշում զոհված Կարեն Դանիելյանի մայրը երկվորյակ տղաներ է լույս աշխարհ բերել (լուսանկարներ)

ՊԲ հրամանատարն այցելել է զորամասեր, հանդիպել ժամկետային զինծառայողների հետ

Աշոցք-Բավրա ավտոճանապարհին 2 ավտոմեքենա արգելափակվել են ձյան մեջ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է, առկա է ձնահյուսի վտանգ. 237 մեքենա դեռ սպասում է

Երևանում հարձակվել են բժշկական համալսարանի դասախոսի վրա, ծեծի ենթարկել, վնասել նրա մեքենան

Վանաձորի փողոցները սահադաշտի են վերածվել. քաղաքապետի պարզաբանումն ու մարզպետի դժգոհությունը

Փակ ու դժվարանցանելի ճանապարհներ, բուք, մերկասառույց ու ձյուն. ՀՀ ճանապարհները՝ 23:00-ի դրությամբ

Երեւանում ավտոմեքենան հարվածել է գազի խողովակին. գազի արտահոսք է եղել

Ի՞նչ ունեցվածք է հայտարարագրել կաշառք ստանալու եւ փողերի լվացման մեջ մեղադրվող ՀՀԿ-ական Արամ Հարությունյանը

Կարևորվեց երկխոսության խթանումը Աֆրիկյան Միության հետ. հանդիպել են ՖՄԿ գլխավոր քարտուղարն ու ԱԳ նախարարը

Գյումրու ոստիկանները հայտնաբերել են սիգի ապօրինի առեւտրով զբաղվող 4 անձանց

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստացել Էստոնիայի և Լատվիայի վարչապետներից

Մոսկվայի օդանավակայաններում 51 չվերթ է հետաձգվել ու չեղարկվել. ինչ պատկեր է «Զվարթնոց»-ում

Համացանցում կեղծ տեղեկատվություն է տարածվում. դպրոցների եւ մանկապարտեզների աշխատանքները չեն դադարեցվել

«Մանսուրյան- 80» միջոցառումների նախապատրաստական շրջանն արդեն մեկնարկել է. Երևանը կշնչի «կենդանի դասականի» երաժշտությամբ

Հրանտ Մարգարյանը իրավիճակին չի տիրապետում. «Իմ քայլի» երիտասարդ պատգամավորների պատասխանը

Երեւանի մի շարք մանկապարտեզներում նորոգվում եւ կահավորվում են տարիներ շարունակ չօգտագործված սենյակները

Աշոցք-Բավրա ճանապարհահատվածը ուժեղ բքի և ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի է