ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մասին վերջնական որոշում կկայացվի դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում. Պեսկով

08/11/2018 schedule19:43

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի մասին որոշում չի կայացվել, գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը կշարունակի մնալ որպես պաշտոնակատար:

Այս մասին այսօր հայտնել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը:

Իր հերթին նախագահ Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մասին որոշում կկայացվի Սանկտ Պետերբուրգում՝ դեկտեմբերի 6-ին: Որոշումը կկայացվի ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների կողմից համատեղ:

Իսկ երեկ  ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը՝ լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ դիտարկվում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում թեկնածության  3 հնարավոր տարբերակ, հայկական կողմը պնդում է մինչև 2020թ. մայիս կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցչին ընտրելու տարբերակը: Բացի այդ, կան եւս երկու տարբերակներներ: Ըստ այդմ, կամ մինչև 2020 թվականը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները կկատարի Ռուսաստանի ներկայացուցիչ Վալերի Սեմերիկովը, ով այս պահին կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնակատարն է, կամ այդ պաշտոնում կընտրվի Բելառուսի ներկայացուցիչը, քանի որ այբբենական կարգով Հայաստանից հետո Բելառուսն է:

Հիշեցնենք, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը նոյեմբերի 2-ին ազատվել էր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնից, հետ կանչվել Հայաստանի կողմից:

Նրան «Մարտի 1-ի գործով» մեղադրանք առաջադրելուց հետո Հայաստանի Հանրապետությունը դիմել էր ՀԱՊԿ-ին՝ սկսելու Յուրի Խաչատուրովին գլխավոր քարտուղարի պաշտոնից հետ կանչելու գործընթաց։

Խաչատուրովին  մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Խաչատուրովը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր 5 մլն դրամ գրավը:

Տպել
1668 դիտում

Մեկնարկել է ՀԱՊԿ ԱԽ նիստը. նիստին մասնակցում է ՀՀ վարչապետը (տեսանյութ)

ԿԳՄՍՆ-ն առաջարկում է բալետի արտիստ Րաֆֆի Գալստյանին ազատել պարտադիր զինվորական ծառայությունից

Հանդիպել են ԱԺ նախագահն ու Ամենայն հայոց կաթողիկոսը

Դեկտեմբերի 3-ին մի քանի ժամով կդադարեցվի Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայնքի գազամատակարարումը

Մեկնարկել է արցախցիներին սոցիալական աջակցության տրամադրման երկրորդ ծրագրի դիմումների ընդունման գործընթացը

Ապաքինվող բազմաթիվ զինվորներ ունեն ձեր արյան կարիքը. Արյունաբանական կենտրոն

Ալեքսեյ Սանդիկովը ընտրվեց Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ

Վիտալի Բալասանյանը նշանակվել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար

Որոշել ենք ստեղծել տնտեսական խնդիրների արագ արձագանքման խումբ․ Բաբկեն Թունյան

Գեղարքունիքի մարզի որոշ հասցեներում 8 ժամով դադարեցվել է ջրամատակարարումը

Տարհանվող զինամթերքի պայթյունի հետևանքով զոհվել է ՊԲ երկու զինծառայող

Ապօրինի գույքի բռնագանձման գործընթացի շրջանակում ուսումնասիրություն է սկսվել 206 անձի պատկանող գույքի վերաբերյալ

Հաստատվել է կորոնավիրուսի 1264 նոր դեպք. գրանցվել է 35 մահ, եւս 8-ն էլ՝ այլ հիվանդության հետեւանքով

Տարակարգ ստանալու համար ուսուցիչները կարող են ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը

«Գոռում էին՝ խփեք, ջարդեք». ԱԱԾ-ն պարզել է՝ ովքեր են ապահովել մարդկանց ներկայությունը ԱԺ և Կառավարություն (տեսանյութ)

«ԵՄ-Թուրքիա հարաբերություններում ցանկալի առաջընթաց չի գրանցվել». Մերկել

Ստեփանակերտի ՌԴ դաշտային հոսպիտալն ընդունել է Լեռնային Ղարաբաղից առաջին հիվանդներին

Վթար Աշտարակ-Ագարակ ճանապարհին. մեքենայից 30 մետր հեռու հայտնաբերվել է վարորդի դին

68.000 դրամ միանվագ աջակցություն կստանան Արցախում հաշվառում ունեցող բոլոր երեխաները՝ անկախ ծնողի շահառու լինելուց

ՀՀ որոշ ճանապարհների մառախուղ, մերկասառույց է. կան դժվարանցանելի ճանապարհներ