Դուբայից հետո՝ Երեւանում. նոյեմբերի 10-ին տեղի կունենա «Կարմեն» օպերայի պրեմիերան

Դուբայի օպերային թատրոնում մեծ հաջողությամբ իրականացված հյուրախաղերից հետո Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում` ս. թ. նոյեմբերի 10-ին, ժամը 19։00-ին տեղի կունենա Ժ․ Բիզեի «Կարմեն» օպերայի հայաստանյան պրեմիերան, որն իրականացվում է մաեստրո Կոնստանտին Օրբելյանի անձնական նախաձեռնությամբ և ջանքերով, ինչպես նաև «Կոնստանտին Օրբելյան» հիմնադրամի աջակցությամբ:

Այս մասին հաղորդում է Հայաստանի մշակույթի նախարարությունը՝ հավելելով՝

Ժամանակակից շնչով ներկայացվող «Կարմենի» բեմադրող ռեժիսորը Նաիրե Ստեփանյանն է։ Հայաստանի օպերայի և բալետի թատրոնի մեներգիչների հետ միասին կներկայանան նաև օպերային թատրոնի երգչախումբը, նվագախումբը, բալետային թատերախումբը, «Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային դպրոցի» սաները (խմբավար՝ Էմմա Առաքելյան)։ Թատրոնի գլխավոր խմբավարն է ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Սարգսյանը։

Հանդիսատեսին կներկայացվեն տպավորիչ բեմական հագուստներ՝ դիզայներ Քրիստինե Ավետիսյանի ձևավորմամբ և չափազանց ինքնատիպ լուծումներով բեմի ձևավորում, որն իրականացվել է Հայաստանի օպերային թատրոնի գլխավոր նկարիչ Ավետիս Բարսեղյանի կողմից։ Ներկայացման բեմադրող դիրիժորն է Քրիստոֆեր Օկասեկը (ԱՄՆ)։ Բալետային խմբի ղեկավարն է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Գրիգորյանը։

Թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար՝ Կոնստանտին Օրբելյան (ՌԴ վաստակավոր արտիստ):

Գլխավոր դերերում հանդես կգան՝ Կարինե Բաբաջանյան (Կարմեն, Գերմանիա), Լիպարիտ Ավետիսյան (Խոզե), Դմիտրի Լավրով (Էսկամիլիո, ՌԴ), Ալինա Փահլևանյան (Միկայելա), Հայկ Տիգրանյան (Ցունիգա), Արծվիկ Դեմուրչյան (Ֆրասկիտա), Դադոյան Մերսեդես (Թամարա), Հովհաննես Անդրեասյան (Ռեմենդադո), Աշոտ Ղանթարջյան (Դանկայրո), Գրիգոր Աբրահամյան (Մորալես):

Ժ․ Բիզեի «Կարմեն» օպերան համաշխարհային օպերային գլուխգործոցների շարքում առաջնային տեղում է և աշխարհի գրեթե բոլոր հեղինակավոր օպերային թատրոնների մշտական խաղացանկում է։

Տպել
806 դիտում

Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին դատարանի որոշումը դեռևս չի տրամադրվել պաշտպաններին

Թալանել են Երեւանում քաղաքապետարանի ճարտարապետի տունը. գողոնը կազմում է մի քանի միլիոն դրամ

Վերահսկողական ծառայության նախկին աշխատակիցը պատրաստ է միլիոնավոր դոլարների չարաշահումների փաստեր ներկայացնել վարչապետին

«Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալին հայտնաբերել են մահացած

Ինչ թույլատրելի չէր Սերժ Սարգսյանի համար, չի կարող թույլատրելի լինել Նիկոլ Փաշինյանի համար. Սամսոնյան

Վեց-յոթ ամսվա աշխատողները չէին կարող այդքան բարձր դրույքաչափերով պարգեւավճարներ ստանալ. ԼՀԿ

Ավազակային հարձակում Երեւանում. կրկին թալանել են Varks.am-ի գրասենյակը

Դատարանում քիչ առաջ մեկնարկեց Սեդրակ Քոչարյանի հայցն ընդդեմ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի գործով նիստը

Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն չպետք է վերածվեն նախարարությունների. Լիլիթ Մակունց

Մարզպետները գործել են օրենքով սահմանված կարգով. Մակունցը՝ մարզպետների՝ իրենց պարգեւատրման մասին

Ինչո՞ւ պետք է ոստիկանությունը պահել կառավարության կազմում, ԱԱԾ-ն տալ վարչապետին. Պետրոսյան

Ի՞նչ կարծիք ունեն մարզպետները մարզպետարանների օպտիմալացման մասին

Մարզպետների աշխատանքի մեկ տարին չի լրացել, կասկածելի է պարգեւատրման հիմքը. պատգամավոր

Ինչպե՞ս է ՀՀ-ն կատարում ՄԻԵԴ-ի վճիռը. ՄԻՊ-ը ԵԽ նախարարների կոմիտե հատուկ դիրքորոշում է ներկայացրել

«Արսենալը» շնորհավորել է Մխիթարյանի ծննդյան օրը

«Նաիրի Ինշուրանս ապահովագրական»-ը պետությանը պատճառել է մոտ 200 մլն դրամի վնաս. ՊԵԿ-ի բացահայտումը

Իննա Խոջամիրյանն ու Հայկ Պետրոսյանը նշանադրվել են

Մետաղական հանքավայրեր շահագործող ընկերությունների հրապարակային հաշվետվությունները բացակայու՞մ են․ ՀԲՃ

Երևան-Թբիլիսի երթուղու մրցույթում շահած տնտեսվարողը այն չի սպասարկել. գործը ՏՄՊՊՀ վարույթում է

Գորիս-Սիսիան և Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է