ՀՀԿ հապավումն այնքան վարկաբեկված է, որ չեմ կարծում, թե այդ անունով նորից կհայտնվեն ԱԺ-ում. Հրաչյա Հակոբյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում որեւէ կուսակցության իրեն մրցակից չի դիտարկում: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՔՊ անդամ, ԵԼՔ խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը: «Եթե նայում ենք ներկա քաղաքական իրավիճակին, մի քիչ դժվարանում եմ ասել, որ կան մրցակիցներ: ՔՊ-ն մրցակցությունից բավական դուրս է»,- ասաց պատգամավորը՝ նկատի ունենալով Երեւանի ավագանու ընտրություններում ստացած քվեները:

Խոսելով նոր ձեւավորվող ԱԺ-ի մասին՝ Հակոբյանը կարծիք հայտնեց, որ ՀՅԴ-ն 7-րդ գումարման ԱԺ-ում չի լինելու, իսկ ՀՀԿ-ի մասով նշեց. «50-50-ն է, կարծիքները տարբեր են: Եթե ռեբրենդինգ անեն, ապա այնտեղ կան մարդիկ, որոնց ներկա գտնվելը հաջորդ խորհրդարանում՝ օգուտ կբերի»,- ասաց ԵԼՔ-ի պատգամավորը եւ շեշտեց, որ եթե ՀՀԿ-ն մասնակցի «Հանրապետական» անվան տակ, ապա ԱԺ-ում չի հայտնվի: «ՀՀԿ հապավումն այնքան վարկաբեկված է, որ չեմ կարծում, թե այդ անունով կհայտնվեն խորհրդարանում»:

Էդուարդ Շարմազանովը ՀԺ-ի հետ զրույցում նշել էր մի քանի պատճառներ, որոնց համար քաղաքացիները պետք է ՀՀԿ-ին վստահության քվե տան եւ գործուղեն Ազգային ժողով: Մասնավորապես, Շարմազանովը հայտարարել էր, որ ՀՀԿ-ն միակ քաղաքական ուժն է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը կարող է ռեալ քննադատել: «Առողջ քննադատությունը շատ լավ բան է եւ հնարավոր է, որ առողջ քննադատության շնորհիվ քվեներ ստանան, բայց երբ այսքան տարիներ նրանք թալանել են եւ այսօր խոսում են չնչին բաների մասին, հանրության մոտ շատ հարցեր կծագեն: Շարմազանովը ճիշտ է ասում, թող բարձրաձայնեն այդ հարցերը, բայց դա իրենց չի փրկի»,- ասաց Հակոբյանը:

Այնուհանդերձ, Հրաչյա Հակոբյանը նշեց, որ որոշ ՀՀԿ-ականների ներկայությունն ԱԺ-ում ցանկալի կլինի: «Կուզեմ, որ Հանրապետական կուսակցությունից որոշ պատգամավորներ լինեն խորհրդարանում՝ որպես ընդդիմություն: Անուններ չեմ տա, բայց ՀՀԿ-ում կան այնպիսի մարդիկ, որ անսկզբունքային են, եւ մենք չենք ուզում ունենալ անսկզբունք ընդդիմություն»:

ՀԺ-ի հարցին՝ ՔՊ-ի հույսը Երեւանի ընտրազանգվա՞ծն է, թե՞ մարզերի, քանի որ կարծիքներ կան, որ իշխանության թեկնածուները մարզերում թույլ են, պատգամավորը նշեց: «ՔՊ-ի հույսը իր ծրագիրն է: Մենք նույն ծրագրով ներկայանալու ենք ե՛ւ մարզերում, ե՛ւ Երեւանում»:

Հակոբյանը վստահեցնում է, որ որակյալ, պրոֆեսիոնալ մարդկանցից կազմված ցուցակ են ներկայացնելու: Մամուլում շրջանառվող լուերի մասին էլ, որ արդեն քրեական հեղինակություններն ու նրանց բարեկամներն են ՔՊ-ի ցուցակում տեղեր ամրագրել, մասնավորապես, ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գեւորգյանի որդին եւ քանաքեռցի Տույի քույրը, պատգամավորը նշեց. «Այս հարցը միշտ ծագել է մարդկանց մոտ, որովհետեւ նոր ուժ է եւ հարցնում են՝ մասնագետներ կա՞ն ձեզ մոտ: ՔՊ-ն վստահեցնում է, որ չի հիասթափեցնի քաղաքացիներին, քանի որ կան լուրջ մասնագետներ: Մամուլում միշտ նման տեղեկություններ շրջանառվում են, բայց ես ձեր նշածների հետ կապված որեւէ տեղեկություն չունեմ: Մի քանի օր մնաց, ցուցակը կհրապարակվի եւ կտեսնենք, թե ովքեր են ներգրավված»,- ասաց նա:

«Ծառուկյան» խմբակցությունից չեն ցանկանում մեկնաբանել Շարմազանովի այն խոսքերը, որ ԲՀԿ-ն օրվա առաջին կեսին իշխանություն է, իսկ դրանից հետո՝ ընդդիմություն:

«Ես Շարմազանովի ասածները մեկնաբանելու ցանկություն չունեմ, երեւի իր ասածները ճիշտ կլինի, որ ինքը մեկնաբանի»,- ասաց նա:

ՀԺ-ի հարցին՝ ի վերջո, ԲՀԿ-ն ընդդիմությո՞ւն է, թե իշխանություն, Պետրոսյանը պատասխանեց. «Այս պահին ԲՀԿ-ն հանդիսանում է ընդդիմադիր կուսակցություն, քանի որ ԱԺ-ում փոքրամասնություն է, իսկ կառավարությունում քվոտաներ չունի: Սա դասական ընդդիմության վիճակ է, բայց ունենալ ընդդիմադիրի կարգավիճակ եւ լինել թշնամի, սա լրիվ այլ բան է: Այս պահին մենք համալրում ենք ընդդիմության դաշտը, բայց գիտեք, որ ունենք հայտնի հուշագիրը, որով մենք պայմանավորվել ենք՝ քարոզարշավն անցկացնել փոխադարձ հարգանքի մթնոլորտում, իսկ հաջողություն արձանագրելու դեպքում անցնել մեր երկրի հզորացմանը: Քաղաքական ուժերի կողմից այս պահի գուշակություններն անպտուղ բան են»:

Հարցին՝ ԲՀԿ-ն որ տեղի համար է մտնում ընտրապայքարի մեջ, Գեւորգ Պոտրոսյանը պատասխանեց. «Ցանկացած քաղաքական ուժ, եթե ունի ներքին բավարար ռեսուրսներ՝ ընտրություններին մասնակցելու, ապա ձգտում է առավելագույնին, բայց ասել, որ պայքարում ենք այսինչ տեղի համար, կնշանակի կանխորոշել ժողովրդի վերաբերմունքը, որը բարոյական առումով ճիշտ չէ»,- եզրափակեց նա:

Տպել
3651 դիտում

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան