ՆԱՏՕ-ի փորձագետների հետ անցկացվել են մասնագիտական քննարկումներ

08/11/2018 schedule22:14

Նոյեմբերի 6-ից 8-ը ՀՀ պաշտպանության նախարարության և ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման DEEP» թիմի 2018թ. համագործակցության պլանի համաձայն Հայաստան է այցելել ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման» և ՆԱՏՕ-ի Բարեվարքության հարցերով միացյալ թիմը:

Այցի նպատակն է ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատություններում զինվորական առաջնորդություն և էթիկա, պետական/իրավական պատրաստություն առարկաների ուսումնական ծրագրերի կատարելագործման շուրջ մասնագիտական քննարկումների անցկացումը:

Այցի շրջանակում նոյեմբերի 7-ին և 8-ին ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում կազմակերպվել են ՆԱՏՕ-ի փորձագետների և ՀՀ զինված ուժերի կրթական համակարգում բարեվարքության ուսուցման ներդրման գործընթացը համապարփակ լուծելու համար ստեղծված ՊՆ աշխատանքային խմբի քննարկումները: Հայկական կողմը ներկայացրել է ՀՀ զիված ուժերի կրթական համակարգում բարեվարքության ուսուցման ներդրման գործընթացի շրջանակներում իրականացված աշխատանքները, մասնավորապես` ռազմաուսումնական հաստատությունների համապատասխան առարկաների ուսումնական ծրագրերում բարեվարքության վերաբերյալ թեմատիկ նյութերի ներդրման, ինչպես նաև գործընթացի ճանապարհային քարտեզի նախագծերը:

ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման DEEP» թիմի փորձագետներն իրենց հերթին ներկայացրել են Դաշինքի անդամ երկրների ռազմաուսումնական հաստատություններում բարեվարքության ոլորտին վերաբերող ուսումնական առարկաների և դասընթացների ներդրման և անցկացման փորձը: Այցի արդյունքներն ամփոփվել են փորձագետների խմբի հետ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի հանդիպման ընթացքում: 

Տպել
523 դիտում

Քաղաքապետարանը Ճանապարհային «կանաչ» նշաններ է տեղադրում Երևանում

2017-ին Թալիշում զոհված Կարեն Դանիելյանի մայրը երկվորյակ տղաներ է լույս աշխարհ բերել (լուսանկարներ)

ՊԲ հրամանատարն այցելել է զորամասեր, հանդիպել ժամկետային զինծառայողների հետ

Աշոցք-Բավրա ավտոճանապարհին 2 ավտոմեքենա արգելափակվել են ձյան մեջ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է, առկա է ձնահյուսի վտանգ. 237 մեքենա դեռ սպասում է

Երևանում հարձակվել են բժշկական համալսարանի դասախոսի վրա, ծեծի ենթարկել, վնասել նրա մեքենան

Վանաձորի փողոցները սահադաշտի են վերածվել. քաղաքապետի պարզաբանումն ու մարզպետի դժգոհությունը

Փակ ու դժվարանցանելի ճանապարհներ, բուք, մերկասառույց ու ձյուն. ՀՀ ճանապարհները՝ 23:00-ի դրությամբ

Երեւանում ավտոմեքենան հարվածել է գազի խողովակին. գազի արտահոսք է եղել

Ի՞նչ ունեցվածք է հայտարարագրել կաշառք ստանալու եւ փողերի լվացման մեջ մեղադրվող ՀՀԿ-ական Արամ Հարությունյանը

Կարևորվեց երկխոսության խթանումը Աֆրիկյան Միության հետ. հանդիպել են ՖՄԿ գլխավոր քարտուղարն ու ԱԳ նախարարը

Գյումրու ոստիկանները հայտնաբերել են սիգի ապօրինի առեւտրով զբաղվող 4 անձանց

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստացել Էստոնիայի և Լատվիայի վարչապետներից

Մոսկվայի օդանավակայաններում 51 չվերթ է հետաձգվել ու չեղարկվել. ինչ պատկեր է «Զվարթնոց»-ում

Համացանցում կեղծ տեղեկատվություն է տարածվում. դպրոցների եւ մանկապարտեզների աշխատանքները չեն դադարեցվել

«Մանսուրյան- 80» միջոցառումների նախապատրաստական շրջանն արդեն մեկնարկել է. Երևանը կշնչի «կենդանի դասականի» երաժշտությամբ

Հրանտ Մարգարյանը իրավիճակին չի տիրապետում. «Իմ քայլի» երիտասարդ պատգամավորների պատասխանը

Երեւանի մի շարք մանկապարտեզներում նորոգվում եւ կահավորվում են տարիներ շարունակ չօգտագործված սենյակները

Աշոցք-Բավրա ճանապարհահատվածը ուժեղ բքի և ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի է

Զորակոչվելուց հետո բռնության է ենթարկվել հրամանատարի կողմից. Զինծառայողը շտապ բուժօգնության կարիք ունի