Ինչո՞ւ ԱՄՆ-ի գլխավոր դատախազը հրաժարական տվեց․ ընտրությունների գործոնը

Չորեքշաբթի օրը հրաժարական ներկայացրեց ԱՄՆ-ի գլխավոր դատախազ Ջեֆ Սեշընզը, ինչը անակնկալ չէր շատերի համար, քանի որ վերջինս բազմիցս էր հայտնվել նախագահ Թրամփի քննադատությունների ներքո։ Այս մասին գրում է Ամերկայի ձայնը։

Սեշընզի հրաժարականը սպասելի էր։ Սակայն քչերը կասեին, որ նա պաշտոնանկ կարվեր միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո։

Մայամիի համալսարանի իրավաբանության դասախոս Դեյվիդ Աբրահամի խոսքերով, քանի որ ընտրությունների արդյունքում հանրապետականները Սենատում ստացել են ավելի մեծաթիվ աթոռներ, Թրամփի ներկայացրած որեւէ թեկնածու ավելի արագ կհաստատվի այս պաշտոնում։

Բացի այդ Թրամփը նաեւ ուզում է թույլ չտալ, որ հատուկ հետաքննիչ Ռոբերտ Մյուլլերը հրապարակի զեկույց իր հետաքննության մասին։

Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանի իրավաբանության դասախոս Փոլ Շիֆ Բերմանի խոսքերով էլ, այժմ, երբ ընտրություններն ավարտված են, ճիշտ ժամանակն է, որ Մյուլլերի խումբը ներկայացնի այն փաստերը, որոնք հավաքել են անցած ամիսների ընթացքում։

«Դրանց մեջ կարող են լինել Թրամփի եւ ռուսների միջեւ գաղտնի համաձայնության մասին հավելյալ մեղադրական եզրակացություններ, ինչպես նաեւ արդարադատությունը Թրամփի վարչակազմի կողմից խոչընդոտելու մասին եզրակացություններ», ասում է իրավաբանը։ 

Վերլուծաբաններն ասում են, որ եթե գլխավոր դատախազի պաշտոնակատար Մեթյու Ուիթեյքըրը ստանա հետաքննության նկատմամբ վերահսկողության լծակներ, կարող է սահմանափակել ընթացքը, կամ լիովին դադարեցնել։

Կոնգրեսի դեմոկրատ անդամները պահանջում են, որ բացառվի հետաքննության նկատմամբ որեւէ միջամտության փորձ։

Այս առնչությամբ Սենատի փոքրամասնության ղեկավար Չաք Շումերն ասում է, թե «Լինի այս դատախազը, թե մեկ ուրիշը, որեւէ դատախազ չպետք է ունենա Մյուլլերի խմբի վրա ներգործելու կարողություններ։ Նրանք չպետք է ունենան հետաքննությունը դադարեցնելու իրավունք», ասել է նա։

Դեյվիդ Աբրահամի կարծիքով, Մյուլլերը հավանաբար պատրաստ է արագացնել իր գործողությունները։ «Կարծում եմ», ասում է նա, որ «Մյուլլերն իր զեկույցը կներկայացնի մինչեւ իր խբմի գործունեության դադարեցումը։ Եվ չեմ կարծում, որ Մյուլլերն անցած այս ժամանակահատվածում պատրաստված չի եղել դեպքերի նման զարգացմանը»։

Ինչպես վերլուծաբաններն են հիշեցնում, Սեշընզը Թրամփի քաղաքականության ամենաջերմ աջակիցներից էր ներգաղթի ու մի շարք այլ հարցերում։ Սակայն այդ նվիրվածության վրա մութ ստվեր ընկավ այն բանից հետո, երբ Սեշընզը հանդես եկավ Մյուլլերի հետաքննությունից իր ինքնաբացարկի մասին հայտարարությամբ։ Թրամփը դա չներեց։ Եվ Սեշընզը պաշտոնից հրաժարվեց Թրամփի հորդորով։

Տպել
1850 դիտում

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա