Հանդիպում. «վասն ինչի՞ ասենք` ոչ»,- հարցնում է ԱԳ նախարարը

09/11/2018 schedule15:45

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի նոյեմբերի 5-ի համարում

Այն ժամանակ, երբ ընդդիմության եւ Սահմանադրության հանրաքվեի «ոչ»-ի ներկայացուցիչները, թերեւս հեղափոխության քաղցր պտուղը կողքինի հետ չկիսելու համար, զբաղված են իրար «տակ փորելով» եւ երբ ուշադրությունը կենտրոնացրել են Խոսրով Հարությունյանի բեղերի վրա, իշխանությունները կոնսոլիդացված ձեւով իրականացնում են իրենց «այո» քարոզարշավը: Երեկ ԵՊՀ-ում ուսանողության հետ հանդիպելու հերթը արտգործնախարար Վարդան Օսկանյանինն էր: Նա հանդիպեց միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հետ եւ նրանց բացատրեց, թե ինչու է պետք նոյեմբերի 27-ին հանրաքվեին ոչ թե «ոչ» ասել, այլ`«այո»: Օսկանյանը կոչ արեց դուրս գալ քաղաքական դաշտից եւ մտածել, թե մեծ հաշվով ինչ կշահի եւ ինչ կկորցնի երկիրը հանրաքվեի «ոչ»-ի եւ «այո»-ի դեպքում:

Ուսանողներին տեղեկացնելով, որ փոփոխություններից հետո լուրջ հակակշիռ է ստեղծվելու իշխանության երեք թեւերի միջեւ, սահմանափակվելու են նախագահի այսօրվա անսահմանափակ լիազորությունները, անկախանալու է այսօրվա ոչ անկախ դատական համակարգը, ասաց. «Ամբողջ Եվրոպան է կոչ անում ընդունել բարեփոխումները` դրանով իր վրա հարվածներ վերցնելով: Հիշո՞ւմ եք որեւէ նման դեպք, որ Եվրոպան այսքան համարձակությամբ մեզ ասած լինի` արեք այս բանը: Այսօր Եվրամիությունը նաեւ դրան է սպասում «Նոր հարեւաններ» քաղաքականության շրջանակներում մեզ հետ գործողությունների ծրագիրը սկսելու համար, եւ մենք մտածում ենք, որ «ո՞չ» ասենք:

Սա առաջին դեպքն է, որ իշխանության եւ Եվրոպայի տեսակետներն ամբողջությամբ համընկնում են, եւ մենք մտածում ենք, որ «ո՞չ» ասենք դրան, վասն ինչի՞»,- ուսանողներին ասաց Վարդան Օսկանյանը: Նա խորհուրդ տվեց հանգիստ վերաբերվել սահմանադրական փոփոխություններին եւ տեղեկացրեց, որ ԱՄՆ Սահմանադրությունը փոփոխությունների է ենթարկել 27 անգամ, Իտալիայինը` 14, Ֆրանսիայինը` 11, Վրաստանինը` 5, Սլովենիայինը` 3: Եւ նույնիսկ Ադրբեջանը 2003 թվականին հիմնավորապես փոխել է իր Սահմանադրությունը: «Ոչ ոք մեզ չի պատժի, եթե մենք նոյեմբերի 27-ին «ոչ» ասենք Սահմանադրության փոփոխություններին, սակայն դա անելուց առաջ մտածենք, թե նման հնարավորություն հաջորդ անգամ մեզ երբ կընձեռվի:

2007 թվականին՝ խորհրդարանական ընտրություն, 2008 թվականին՝ նախագահական, որից հետո ցանկացած նախագահ եւ իշխանություն սահմանադրական փոփոխությունները նորից հանրաքվեի դնելու որեւէ քաղաքական հիմնավորում չի ունենա: Այդպիսով, մենք չորս տարով հետքայլ ենք անելու մեր զարգացման, մեր պետության հեռանկարը ճիշտ ուղու վրա դնելու եւ Եվրոպայի առաջ ստանձնած  պարտավորությունները կատարելու առումով»,- երեկ ասում էր ՀՀ ԱԳ նախարարը:

Նա, բնականաբար, անդրադարձավ նաեւ «ոչ»-ի առանցքային հիմնավորումներին: «Իշխանություններն այնքան են խախտել գործող Սահմանադրությունը, որ սահմանադրական բարեփոխումներից խոսել անգամ իրավունք չունեն, բացի այդ, Հայաստանում մթնոլորտն այսօր բարենպաստ չէ նման կարեւոր հարց որոշելու համար»,- այսպես ներկայացնելով «ոչ»-ի քաղաքական հիմնավորումները՝ Վարդան Օսկանյանը եւս մի քանի հարց բարձրացրեց. «Եթե իրոք իշխանությունները խախտել են Սահմանադրությունը, ապա ո՞րն է հասարակության մեղքը, իսկ ո՞վ է որոշում՝ մթնոլորտը բարենպա՞ստ է, թե՞ ոչ: Մի՞թե 1995 թվականին մթնոլորտը բարենպաստ էր նոր Սահմանադրություն ընդունելու համար»:

Աննա Հակոբյան

Տպել
737 դիտում

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց ծխից 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ