Պատասխան Ջհանգիրյանի «Ինչու է հապաղում կամ ինչին է սպասում ՀՀ դատախազությունը» վերնագրով հոդվածին

09/11/2018 schedule16:58

armtimes.com կայքում, ապա նաև «Հայկական ժամանակ» օրաթերթում հրապարակվել է ՀՀ նախկին զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանի՝ «Ինչու է հապաղում կամ ինչին է սպասում ՀՀ դատախազությունը» վերնագրով հոդվածը:

ՀՀ գլխավոր դատախազությունը հանդես է եկել պատասխանով, որը հրապարակում ենք ստորեւ․ «Դրանում անդրադառնալով 2008թ. մարտի 1-ին և 2-ին կատարված իրադարձությունների առթիվ քննվող քրեական գործին, նախկինում այդ գործով կայացված դատավճիռների օրինականությանն ու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության կայացված որոշումներին՝ պարոն Ջհանգիրյանը որոշ դատողություններ է անում նաև այդ համատեքստում ՀՀ գլխավոր դատախազության գործունեության վերաբերյալ: Հիմնականում յուրովի մեկնաբանելով այն  հարցը, թե ինչո՞ւ ՄԻԵԴ այդ որոշումների հիման վրա ՀՀ գլխավոր դատախազությունը չի շտապում բողոքարկել նախկինում ՀՀ դատարանների կողմից այդ գործով կայացված դատական ակտերը, պարոն Ջհանգիրյանը կատարում է ենթադրություններ և դրանց վրա անում որոշակի ընդհանրացումներ, որոնք, ցավոք, ակնհայտորեն պայմանավորված անհրաժեշտ տեղեկատվությանը և դատական ակտերի բողոքարկման ընթացակարգային կարգավորումներին չտիրապետելու հանգամանքով, հեռու են իրականությունից, սուբյեկտիվ են և ունեն քաղաքական որոշակի պաստառ:

Մասնավորապես, պարոն Ջհանգիրյանը հարցադրում է հնչեցնում, թե ինչո՞ւ է դատախազությունը հապաղում և չի նախաձեռնում մարտիմեկյան գործերով «անհիմն և ապօրինի» դատական ակտերի բողոքարկումը՝ ստեղծելով մանիպուլյատիվ էֆեկտ, որ դատախազությունը չի ցանկանում գործադրել իր հիմնական սահմանադրական գործառույթներից մեկը:

Ինչպես հայտնի է,  օրինական ուժի մեջ մտած դատական ակտը վերանայելու բողոք կարող է ներկայացվել նոր երևան եկած հանգամանքի, կամ միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով անձի իրավունքի խախտման փաստը հիմնավորված համարվելու նոր հանգամանքի հիման վրա: Ըստ այդմ՝

  • Նոր հանգամանքով դատական ակտերի վերանայման մասով.

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նոր հանգամանքներով դատական ակտը վերանայելու համար բողոք կարող է բերվել 3 ամսվա ընթացքում այն պահից, երբ բողոք բերող անձն իմացել է կամ կարող էր իմանալ դրանց ի հայտ գալու մասին: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ հիմնավորվել է անձի` ՀՀ-ի վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը, եռամսյա ժամկետի հաշվարկը սկսվում է ՀՀ մասնակցությամբ գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճիռը կամ որոշումն այդ դատարանի կանոնակարգերով սահմանած կարգով այդ դատարան դիմած անձին հանձնելու օրվանից:

Վերը նշված կարգավորումների վերլուծությունը ցույց է տալիս, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի՝ որպես նոր հանգամանքի հիման վրա բողոքարկման ժամկետի հաշվարկը սկսելու համար առնվազն անհրաժեշտ է, որպեսզի նշված դատական ակտը մտնի ուժի մեջ։ 

Իսկ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ մասի իրավակարգավորումներով ՄԻԵԴ վճիռն ուժի մեջ մտնելու համար սահմանվում է եռամսյա ժամկետը, ինչը պայմանավորված է կողմերին նշված ժամկետի ընթացքում Պալատի կայացրած վճիռը Մեծ Պալատին բողոքարկելու հնարավորության ընձեռմամբ:

Եվ քանի որ դեռևս չի լրացել խնդրո առարկային վերաբերող գործերով այդ ժամկետը, անտրամաբանական է խոսել  ՄԻԵԴ վճիռների ՝ նոր հանգամանքով պայմանավորված նախկինում կայացված դատավճիռների բողոքարկման գործընթաց նախաձեռնելու մասին: Բացի դրանից անհրաժեշտ է նշել, որ ՄԻԵԴ վճռի կատարումն իրենից ներկայացնում է պետության կողմից ձեռնարկվելիք անհատական (գումարային փոխհատուցում, գործի վերաբացում և այլն) և ընդհանուր (ՄԻԵԴ վճռի կատարումից բխող օրենսդրական փոփոխություններ, պրակտիկ բարելավումներ և այլն) բնույթի միջոցառումների ամբողջություն, որը կապված է կոնկրետ գործով արձանագրված՝ Կոնվենցիայով երաշխավորված կոնկրետ դիմումատուի իրավունքի խախտման հետ: Ուստի միայն կոնկրետ գործով վճռի գոյությունն ինքնին չի կարող հիմք լինել եվրոպական դատարանում դեռևս քննության փուլում գտնվող այլ գործերի՝ նոր հանգամանքի հիմքով վերանայման համար։

  • Նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտերի վերանայման մասով.

2008թ. մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված քրեական գործով ձեռք բերված որ հանգամանքի հիման վրա արդեն իսկ կոնկրետ դատական ակտի մասով կայացվել է նոր երևան եկած հանգամանքներով վարույթ հարուցելու որոշում, և ՀՀ գլխավոր դատախազության կողմից քննիչին հանձնարարվել է կատարել քննություն:

Բացի այդ, մի շարք դրվագներով ևս կատարվում է նոր ձեռք բերված տվյալների ու օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով հաստատված հանգամանքների համադրում, որի հիման վրա ևս, նոր երևան եկած հանգամանքներով վարույթ հարուցելու համար հիմքեր հայտնաբերելու պարագայում, առաջիկայում կայացվելու են համապատասխան դատավարական որոշումներ:

Նախկին դատախազը կարող էր տեղյակ չլինել այս ամենից: Սակայն նրան ոչինչ չէր խանգարում նախքան հոդվածի հրապարակումը ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն (նաև իր վերաբերյալ կայացած դատական ակտի վերանայման հնարավորությունների մասին) և դրանից հետո միայն որոշել նման որակումներով ու եզրահանգումներով հանդես գալու նպատակահարմարությունը: Առավելևս, որ ցանկացած քաղաքացու, մասնավորապես, դատախազության նախկին աշխատակիցներին պարզաբանումներ տալու պատրաստակամությունն ակնհայտ էր:

Ամեն դեպքում ակնհայտ է, որ նրա կողմից անհիմն և միտումնավոր է զարգացվում այն կեղծ թեզը, թե ՀՀ գլխավոր դատախազությունը կաշկանդված է «այդ գործերով կոմունիկացիաների ընթացքում Եվրոպական դատարան ներկայացված ՀՀ նախկին իշխանությունների դիրքորոշումներով»: Նման ենթադրությունը կրկնակի տարակուսելի է այն պայմաններում, երբ մարտի 1-ի, 2-ի իրադարձությունների առթիվ հարուցված քրեական գործերով օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությանը նպաստելուն ուղղված ՀՀ գլխավոր դատախազության նախաձեռնությունների, այդ շրջանակում տրված հանձնարարությունների մասին հրապարակվել էր դեռևս  այս տարվա հունիսի 14-ին:

Ավելին, գործով ձեռք բերված նոր փաստական տվյալների հիման վրա և դրան համահունչ դատավարական գործողությունների լիարժեք ապահովման նպատակով դատախազությունը կիրառում է իր ողջ գործիքակազմը, որն ակնհայտ է նաև հոդվածագրի համար:

Նման պայմաններում ՀՀ գլխավոր դատախազության կաշկանդվածության մասին կարծիքի հնչեցումը, անգամ իբրև ենթադրություն, առավելևս այն արհեստական հարցադրումը, թե ո՞ր Հայաստանն  է այժմ վերջինս ներկայացնում, ոչ միայն դատախազության գործունեությունը, այլև ընդհանուր առմամբ հանրային մեծ հետաքրքրություն ներկայացնող բոլոր գործերով քրեական հետապնդման ամբողջ գործընթացը քաղաքականացնելու և քաղաքական պատեհությանը ծառայեցնելու նպատակով դատախազությանն ավելորդ շտապողականության դրդելու, դատախազության անաչառության նկատմամբ թերահավատություն հարուցելու անընդունելի փորձեր են:

Պարոն Ջհանգիրյանը նաև տարակուսանք է հայտնում առ այն, թե ինչո՞ւ դատախազության «ձայնը լսելի չէ» 2008թ. մարտի 1-ի, 2-ի իրադարձությունների առթիվ հարուցված քրեական գործերով քննության շրջանակներում արվող բացահայտումների, առաջադրված մեղադրանքների վերաբերյալ՝ եզրակացնելով, որ գլխավոր դատախազությունը պասիվ, «հետ քաշված» վարքագիծ է որդեգրել այն դեպքում, երբ ինքն է «մեղադրանքի տերն ու տիրականը, քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության պատասխանատուն»:

Այս կապակցությամբ նախ հարկ է ընդգծել, որ ինչպես 2008թ. մարտի 1, 2-ի իրադարձությունների, այնպես էլ հանրային մեծ հետաքրքրություն ներկայացնող մնացած բոլոր քրեական գործերի շրջանակներում դատախազությունն իր որոշումների, գործողությունների անհրաժեշտ չափով հրապարակայնությունն ապահովել և շարունակելու է ապահովել առանց ավելորդ ցուցադրականության՝ առաջնորդվելով գործերի օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու հարցում նախաքննական մարմնի անկաշկանդությունն ապահովելու և, առավելևս,  նախաքննության շահերին չվնասելու սկզբունքներով: 

Երկրորդ՝ նախկին դատախազը հավանաբար շարունակում է մնալ դատախազության նախկին այն մոդելային կաղապարների շրջանակում, երբ դատախազության համակարգում գործում էին քննիչներ, որոնց քննած գործերով  բառի բուն իմաստով դատախազությունը հանդիսանում էր ոչ միայն մեղադրանքի, այլև մինչդատական քրեական ողջ վարույթի գործնականում միակ պատասխանատուն: Նման մտայնությամբ առաջնորդվելու մասին է վկայում հրապարակման մեջ դատախազության՝ իբրև քննիչների և քննչական մարմինների «հովանավորն ու երաշխավորը» լինելու վերաբերյալ Ջհանգիրյանի արտահայտած դատողությունը, որը ոչ մի աղերս չունի ինչպես դատախազության և նախաքննական մարմինների կառուցվածքային ու գործառույթային նկարագրի, այնպես էլ նրանց սահմանադրաիրավական և օրենսդրական կարգավորումների հետ: Դատախազությունը ոչ թե քննիչների «հովանավորն ու երաշխավորն» է, այլ նախաքննության օրինականության:   

ՀՀ դատախազության հավասարակշռված, բացառապես նախաքննության օրինականության լիարժեք ապահովմանն ուղղված արդյունքահեն գործելաոճը նախկին հարաբերությունների լույսի ներքո մատուցելը նաև առնվազն հղի է դատախազության սահմանադրական լիազորությունների և քրեադատավարական օրենքով սահմանված գործառույթների վերաբերյալ սխալ պատկերացումների ձևավորման վտանգով:

Ուստի, ընդունելով և հարգելով յուրաքանչյուր անձի, այդ թվում՝ նաև պարոն Ջհանգիրյանի ազատ կարծիք և քննադատություն հնչեցնելու իրավունքը, այնուամենայնիվ, հորդորում ենք ձեռնպահ մնալ դատախազության գործունեությունը քաղաքական մոտիվներով գնահատելու, առավելևս, վարքագիծ թելադրելու փորձերից:

Նախկին տարիներին ՀՀ դատախազության թույլ տված սխալներով, նաև ՄԻԵԴ վճիռներով ՀՀ-ին պարտադրված փոխհատուցումներով մտահոգ մեր նախկին գործընկերոջը ստիպված ենք հավաստիացնել, որ ՀՀ դատախազությունը մեծագույն պատասխանատվությամբ ու օբյեկտիվությամբ է մոտենում նախկինում թույլ տրված բոլոր սխալներն ուղղելու գործընթացին, որպիսիք քիչ չեն նաև ՀՀ զինված ուժերում արձանագրված հանցագործությունների վերաբերյալ բազմաթիվ քրեական գործերով: Դրանցով, որոնց քննությունը «հովանավորել ու երաշխավորել է» մեր հարգելի գործընկեր Գագիկ Ջհանգիրյանը, արդեն իսկ մեծ գումարների փոխհատուցում է տրամադրվել ՀՀ պետական բյուջեից»:                 

Տպել
3247 դիտում

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

Ասֆալտի ֆիդայականությունը շատերին նողկալի է. Սաֆարյանը՝ Ծիծեռնակաբեդում Աննա Հակոբյանի և դստեր հետ տեղի ունեցածի մասին

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա

Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն

Մի քանի լայքի համար 7-8 տարեկան երեխայի մոտ ոհմակի նման հարձակվողներ, մի՞թե դուք եք սգացողը, բարոյականը. Հակոբյան

Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախավորողները զերծ են ամեն տեսակ սրբություններից. Չախոյան

Նոյեմբերյանում տեղի ունեցած բախումների և ԵԿՄ մեքենայով միջադեպի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. կա 5 ձերբակալված

Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ

Աննա Հակոբյանի Ծիծեռնակաբերդ այցի ժամանակ «Ազգային ժողովրդական բևեռի» անդամները սանձարձակ վարք են դրսևորել

Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ

Քանի մարդ է ձերբակալվել Բագրատաշենի մոտ ցուցարարների ու ոստիկանների միջև բախման ընթացքում

Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են

Շոյգուի տեղեկալը կալանավորվել և ուղարկվել է քննչական մեկուսարան. ինչով է նա հայտնի և ինչում է մեղադրվում

Անդադար աշխատել եմ՝ հասնելու նրան, որ պարոն Ալիևի հանդեպ գործողություններ և պատժամիջոցներ կիրառվեն. ֆրանսիացի պատգամավոր

Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Հայոց ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր

Մեր ազգը ենթարկվեց զանգվածային կոտորածների, ցավոք, սա չի դադարում լինել առօրյա մարտահրավերներից մեկը. Ալեն Սիմոնյան

ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Միմյանց բախվելուց հետո ավտոմեքենաները հրդեհվել են՝ վերածվելով մոխրակույտի. խոշոր վթար Գյումրիում (լուսանկարներ)

Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը

Քաղաքացիների իրավունքների ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականցվում․ ՄԻՊ-ը՝ Տավուշի դեպքերի մասին

Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ են նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար. ՀՀ նախագահ

Ոճրագործությունների չդատապարտումը հանգեցնում է ավելի բացասական երևույթների, ինչպես ԼՂ բնակիչների տեղահանումն էր․ ՀՀ ՄԻՊ

Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Եվրոպական խորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ

Ադրբեջանի և Հայաստանի կողմից առանց արտաքին միջամտության համաձայնության հասնելը չափազանց կարևոր է. Հուլուսի Քըլըչ

Արդեն ունենալով անկախ պետություն՝ պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Ավինյանի ուղերձը

Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը միասին ապագա կառուցելն է. Էրդողանը 1915-ի իրողությունը ժխտող ուղերձ է հղել

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր

Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն

Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Ֆրանսիայի դեսպան

Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. Անահիտ Մանասյանի ուղերձը