Սերժ Սարգսյանից երկու տարի պահանջվեց, որ Խաչատուրովը դառնա ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Նոյեմբերի 8-ին կայացավ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱԽ) նիստը, որին մասնակցում էին ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները: Սպասվում էր, որ նիստի ընթացքում վերջնական լուծում կստանա ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը: Սակայն, նիստի ավարտից հետո պարզ դարձավ, որ չնայած տեւական քննարկումներին՝ երկրների ղեկավարները ընդհանուր հայտարարի չեն եկել: Որոշվել է այդ հարցը քննարկել դեկտեմբերի 6-ին՝ Սանկտ-Պետերբուրգում:

Ստեղծված իրավիճակը ակամա ստիպում է զուգահեռներ տանել Յուրի Խաչատուրովին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակելուն նախորդած իրադարձությունների հետ:

Յուրի Խաչատուրովը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունների կատարմանն անցել էր 2017 թ. մայիսի 2-ին: Որոշումը կայացվել էր նույն թվականի ապրիլին, մինչդեռ հարցը քննարկվում էր 2015 թվականից, երբ հաստատվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնավարման ժամկետը եւ ռոտացիոն սկզբունքը: Մեկ տարուց ավել Հայաստանի ներկայացուցչին տարբեր պատճառներով չէր հաջողվում ստանձնել գլխավոր քարտուղարի պաշտոնը: Համաձայն այդ ընթացքում տարածվող լուրերի՝ Հայաստանի թեկնածուին դեմ էին Բելառուսն ու Ղազախստանը: Ինչպես հետագայում պարզվեց՝ այդ լուրերն անհիմն չէին:

2016 թ. հոկտեմբերի ՀԱԽ նիստի ընթացքում որոշվեց հետաձգել գլխավոր քարտուղարի հարցը մինչեւ դեկտեմբեր, քանի որ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը «մրսածության պատճառով» ներկա չէր նիստին: Դեկտեմբերյան նիստի ընթացքում էլ գլխավոր քարտուղարի հարցը չքննարկվեց արդեն Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի բացակայության պատճառով:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խնդիրն անգամ հայտնվել էր ամերիկյան հետախուզական-վերլուծական Stratfor կենտրոնի ուշադրության կենտրոնում: 2017 թ. հունվարի 10-ին հրապարակված զեկույցում կենտրոնի փորձագետները կարծիք էին հայտնել, որ այդ տարվա ըթացքում «ՀԱՊԿ-ի միասնականությունն ու արդյունավետությունը բախվելու է նոր մարտահրավերների»: Որպես կառույցի ներսում առկա «մեծ ու խորը ճեղքերի» օրինակներ բերվում էին գլխավոր քարտուղարի ընտրության նախորդ երկու անհաջող փորձերը: Stratfor-ի փորձագետները կանխատեսում էին, որ ապրիլյան գագաթաժողովի ընթացքում ՀԱՊԿ երկրներին չի հաջողվի ընդհանուր հայտարարի գալ գլխավոր քարրտուղարի հարցում:

Այդուհանդերձ, երկու շաբաթ անց՝ հունվարի 24-ին, ՀԱՊԿ Մշտական խորհուրդը հավանություն տվեց «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մասին» որոշման նախագծին, որով Հայաստանի ներկայացուցիչը 3 տարով ստանձնելու էր ՀԱՊԿ քլխավոր քարտուղարի պաշտոնը:

Ինչ վերաբերվում է նոյեմբերի 8-ի նիստի ընթացքում գլխավոր քարտուղարի հարցի քննարկմանը, ապա այն բավական թեժ է եղել եւ տեւել է նախատեսվածից երկար: Պատճառը շահագրգիռ կողմերի սկզբունքայնությունն էր:

Դեռեւս մինչեւ նիստը ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում դիտարկվում է 3 հնարավոր թեկնածություն՝ Հայաստանի կամ Բելառուսի ներկայացուցչի եւ, որպես փոխզիջումային տարբերակ, գլխավոր քարտուղարի պաշտոնակատար ռուսաստանցի Վալերի Սեմերիկովի:

Ռուսական «Կոմերսանտի» տեղեկատվության համաձայն՝ ամենաերկարը քննարկվել է հենց գլխավոր քարտուղարի հարցը: Կողմերը չէին կարողանում ընդհանուր հայտարարի գալ:

«Բելառուս գլխավոր քարուղարի գաղափարը հանդիպեց վերջին շրջանում հաղթանակների սովոր Նիկոլ Փաշինյանի հզոր դիմադրությանը: Գլխավոր քարտուղարի հայկական թեկնածությունը չէր բավարարում վերջին շրջանում պարտությունների անծանոթ Վլադիմիր Պուտինին (իսկ եթե սա լինի առաջի՞նը)», - գրել է «Կոմերսանտը»:

Նույն «Կոմերսանտի» տեղեկություններով, այս խնդիրը գլխավոր քարտուղարի նշանակման սկզբունքի վերաբերյալ քննարկումների առիթ է հանդիսացել: Խոսքը հետագայում գլխավոր քարտուղարի ժամկետից շուտ պաշտոնը թողնելու պարագայում գործողությունների հստակեցման մասին է:

Այդուհանդերձ, «Կոմերսանտի» թղթակից Անդրեյ Կոլեսնիկովի կարծիքով՝ սա ՀԱՊԿ ամենաարդյունավետ գագաթնաժողովն էր, քանի որ մինչ այս «մի քանի ժամ նույն թեման քննարկել եւ ոչինչ չորոշել չէր եղել»:

ՀԱԽ նիստից հետո Նազարբաեւը լրագրողների հետ զրույցում կարծիք էր հայտնել, որ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղար պետք է դառնա Բելառուսի ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ բոլոր երկրների ղեկավարները համակարծիք են, որ Խաչատուրովի մանդատի շարունակությանը մնացել է ընդամենը 1 տարի ու Հայաստանի նոր թեկնածուն անգամ չի հասցնի շրջել ՀԱՊԿ երկրներով, «այդ իսկ պատճառով անհրաժեշտ է նորմալ գլխավոր քարտուղար Բելառուսից»։

Ըստ տարածվող լուրերի՝ Հայաստանը առաջադրել էր ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի թեկնածությունը, որը բավական փորձառու գործիչ է: Իսկ ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը դեռեւս մինչեւ Աստանա մեկնելը նշել էր, որ Հայաստանի թեկնածուները «կարող են եւ կպահպանեն կազմակերպության քարտուղարության բնականոն գործընթացը»: Ուստի, ինչ էլ ասի Նազարբաեւը՝ Հայաստանի ներկայացուցչի շուրջ կոնսենսուսի բացակայության պատճառները քաղաքական են:

Ինչ վերաբերվում է դեկտեմբերյան նիստին, ապա նախորդ փորձերը հուշում են, որ քանի դեռ հստակ կարգավորված մեխանիզմ չկա՝ նմանատիպ հարցերով որոշումները հետաձգվելու են: Նախադրյալներ չկան կարծելու, թե մեկ ամսվա ընթացքում Փաշինյանի կամ Նազարբաեւի ու Լուկաշենկոյի տեսակետները փոփոխության են ենթարկվելու:

Հաշվի առնելով կողմերի սկզբունքայնությունն այս հարցում, կարելի է ենթադրել, որ ամենահավանական տարբերակը հարցը մինչեւ 2020 թ. «քնեցնելն» է՝ վերջնական որոշումը նիստից նիստ հետաձգելով: Դա, խոշոր հաշվով, ձեռնտու է Ռուսաստանին, քանի որ այդ պարագայում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար շարունակելու է մնալ Վալերի Սեմերիկովը:

Տպել
3732 դիտում

Դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի թեկնածու է ընտրել

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է «դրդել» Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին