Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքում փոփոխություններ են արվել. պաշտպանները դիմել են ՄԻԵԴ

Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի գործով որոշ զարգացումներ են տեղի ունեցել:

Տեղեկացանք, որ Քոչարյանի մեղադրանքում որոշ փոփոխություններ՝ լրացումներ են կատարվել:

Այս մասին այսօր ի պատասխան մեր հարցին ասաց Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը: Նա նաեւ ասաց, որ անմեղության կանխավարկածի եւ պաշտպանության իրավունքի խախտման հարցով մեկ շաբաթ առաջ դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Նշենք, որ մեղադրանքի լրացման հետ կապված օրեր առաջ լրագրողների հետ զրույցում ակնարկել էր նաեւ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը:

Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի հետ զրույցը ներկայացնում ենք ստորեւ.

- Պարոն Ալումյան, մամուլում այսօր տեղեկություններ են տարածվել, որ Վճռաբեկ դատարանի դատավորները գտել են, որ ճիշտ կլինի վերաքննիչի որոշումը բեկանել եւ ուղարկել նոր քննության՝ այս կերպ նաեւ ձգձգելով գործընթացը: Այդ մասով ի՞նչ տեղեկություններ են հայտնի:

- Ես այդ մասին առաջին անգամ տեղեկացել եմ լրատվամիջոցներից: Սա, ես կարծում եմ, ընդամենը ինչ-որ մի ենթադրություն է, միգուցե վերլուծության արդյուք է: Եթե Վճռաբեկ դատարանը ցանկություն ունենա ձգձգելու՝ ինքը զանազան մեթոդներ ունի դա անելու եւ դա միակ տարբերակը չէ: Համենայնդեպս, Վճռաբեկ դատարանի որոշում դեռեւս չունենք, նիստի օր դեռեւս նշանակված չէ, իսկ թե ինչ տեղի կունենա նիստի ընթացքում եւ ինչ արդյունք կունենա Վճռաբեկ դատարանի դատավարությունը՝ ես հիմա հանձն չէի առնի կանխատեսել:

- Ի՞նչ ժամկետներում Վճռաբեկը պետք է նիստի օր նշանակի:

- Նիստի համար կոնկրետ ժամկետ օրենքը չի նախատեսում, ասում է՝ ողջամիտ ժամկետ:

- Հիմա այս գործով ողջամիտ ժամկետներո՞ւմ է:

- Վճռաբեկ դատարանում ունեցել եմ գործ, որտեղ Վճռաբեկ դատարանը մեկ տարում է վերջնական որոշումը կայացրել, ես համարել եմ, որ դա ողջամիտ չէ:

- Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ վերջին շաբաթների ընթացքում ի՞նչ քննչական գործողություններ են իրականցվել:

- Քննչական գործողություններ չեն իրականցվել:

- ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն օրեր առաջ լրագրողների հետ զրույցում չբացառեց, որ Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանի ղեկավարությամբ ապացույցների կեղծման վերաբերյալ փաստացի ապացույցների արդյունքում որոշում կայացվի լրացնել Քոչարյանի մեղադրանքը: Լրացում կատարվե՞լ է, ինչ տեղեկություններ կան:

- Ես հատուկ ընդգծեցի, որ քննչական գործողություններ չեն կատարվել, բայց մեղադրանքի մեջ որոշ փոփոխություններ տեղի են ունեցել:

- Կմանրամասնե՞ք:

- Չեմ կարող, որպեսզի հիմա ինձ չսկսեն մեղադրել, որ ես նախաքննական գաղտնիք եմ փորձում հրապարակել: Կարելի է ասել, որ ոչ թե ծավալի փոփոխություն կա, այլ՝ որոշ դրվագների վերաբերյալ մեղադրանքը ավելի մանրամասն է ներկայացված:

- Այսինքն՝ ոչ թե մեղադրանքը վերաորակել են, այլ՝ լրացրե՞լ:

- Այո, վերաորակում տեղի չի ունեցել, պարզապես կային ձեւակերպումներ նախկին մեղադրանքի մեջ, այ այդ ձեւակերպումները ավելի մանրամասնեցված են, մանրամասներ են գրված, որը նախկինում չկար: Կարելի է համարել, որ մեղադրանքի լրացում է, բայց ո՛չ որակման հետ կապված լրացումներ կան, ո՛չ էլ ինչ-որ նոր գործողություններ են վերագրվում:

- Պարոն Ալումյան, Ռոբերտ Քոչարյանն այս նոր դրվագներով հարցաքննվե՞լ է:

- Մեղադրանքի մեջ նույնիսկ մեկ ստորակետի փոփոխություն եթե կա, նորից պետք է հարցաքննեն եւ ֆորմալ կողմը պետք է նույնը լինի՝ ինչ-որ առաջին անգամ մեղադրանք առաջադրելիս: Համապատասխանաբար նաեւ առաջարկվել է մեղադրանքի վերաբերյալ ցուցմունք տալ, բայց նախքան ցուցմունք տալը քննիչը նաեւ պետք է պարզաբանի մեղադրանքը, եւ մենք գրել էինք, որ մեղադրանքի մեջ շատ ձեւակերպումներ կան, որոնք հասկանալի չեն, պարզաբանման կարիք ունեն, որից հետո մենք կորոշենք՝ ցուցմունք կտանք, թե ոչ:

- Այսինքն՝ դեռ չի պարզաբանե՞լ նախաքննական մարմինը:

- Այո, դեռ չի պարզաբանել:

- Պարոն Ալումյան, այնուամենայնիվ, մեղադրանքում արված լրացումների հետ կապված չե՞ք կարող որոշ փակագծեր բացել: Արդյո՞ք դա վերաբերում է Վահագն Հարությունյանի ղեկավարությամբ ապացույցների կեղծման ենթադրյալ դրվագին:

- Ոչ, եթե խնդիրը նա է, որ այդ գործողությունները որոշ չափով վերագրվեին պարոն Քոչարյանին՝ այդպիսի բան չկա մեղադրանքում:

 - Իսկ նախաքննության ընթացքը ձեզ գոհացնո՞ւմ է:

- Ոչ, նախաքննության ընթացքը չի կարող մեզ գոհացնել: Տեսեք, քրեական վերաքննիչ դատարանը օգոստոսի 13-ի որոշմամբ արձանագրել է, որ պարոն Քոչարյանը անձեռնմխելիությունից է օգտվում, այդ հիմքով ազատ է արձակվել, բայց անձեռնմխելիությունից օգտվելը միայն ազատ արձակումը չի նշանակում: Վերաքննիչ դատարանի առաջ դրված էր խափանման միջոցի խնդիր, դատարանը ազատ արձակեց, բայց անձեռնմխելիությունը ավելի մեծ հետեւանքներ պետք է առաջացներ պարոն Քոչարյանի համար: Այսինքն՝ ինքը ոչ միայն պետք է ազատ արձակվեր, այլեւ նրա նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվեր: Մենք միջնորդել էինք, որպեսզի քրեական հետապնդումը դադրեցվի, բայց մեր միջնորդությունը մերժվել է եւ մենք այդ որոշումը բողոքարկել ենք: Բացի այդ՝ մենք դիմել էինք, որպեսզի քրեական գործը ՀՔԾ-ից տեղափոխվի մեկ այլ քննչական մարմին՝ հաշվի առնելով, որ ՀՔԾ պետը գաղտնալսման ժամանակ որոշ բաներ էր ասել, մասնավորապես խափանման միջոցի մասով, որ անհրաժեշտ է կիրառել կալանավորումը, որպեսզի սկսեն ցուցմունք տալ: Այսպիսի բաներ է ասել եւ նաեւ շատ անհարգալից էր խոսում, երեւում էր տրամադրվածությունը: Այդ ամեն ինչը հաշվի առնելով՝ մենք նաեւ միջնորդել էինք, որպեսզի գործը տեղափոխվի մեկ այլ քննչական մարմին, սակայն այդ միջնորդությունը եւս մերժվել է: Այս պայմաններում իհարկե մեզ չի կարող գոհացնել նախաքննության ընթացքը: Նաեւ պետք է ասեմ, որ դիմել ենք Եվրոպական դատարան:

- Ե՞րբ եք դիմել:

- Եթե չեմ սխալվում՝ մեկ շաբաթ առաջ:

- Ի՞նչ խախտումների մասով:

- Մասնավորապես անմեղության կանխավարկածի եւ նաեւ պաշտպանության իրավունքի խախտման հարցով: Իհարկե, միանգամից հարց է առաջանում՝ բա ներպետական ատյանների սպառո՞ւմը: Դա մեկ դեպքում է թույլատրվում, եթե տվյալ կոնկրետ գործով ներպետական ատյանները ի սկզբանե արդյունավետ չեն, այսինքն՝ ի սկզբանե արդյունավետ չեն, հնարավոր չէ ակնկալել դրական լուծում ներպետական ատյաններում, եւ մենք փորձել ենք հիմնավորել, որ սա հենց այդ դեպքն է:

Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է մի խումբ անձանց հետ սահմանադրական կարգը տապալելու մեջ: Հուլիսի 27-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը: Քոչարյանը, սակայն, անազատության մեջ շատ չմնաց. օգոստոսի 13-ին վերաքննիչ դատարանը դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ վերացրեց առաջին ատյանի դատարանի որոշումը՝ բավարարելով Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած՝ խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը: Այս որոշումը մեծ աղմուկ բարձրացրեց հանրության շրջանում: Դատախազությունը բողոքարկել է նրան ազատ արձակելու Վերաքննիչ դատարանի որոշումը: Որոշման դեմ բողոքարկել է նաեւ պաշտպանության կողմը: Երկու բողոքներն էլ Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել:

Տպել
6026 դիտում

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին

«Դինամո»-ում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա՝ ծեծի ենթարկել

Հայաստանն ու Չինաստանը համագործակցում են միջազգային հարթակներում. Հակոբ Արշակյան

Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով

16-ամյա տղան դանակահարել է 43-ամյա ոչ սթափ տղամարդուն. ձերբակալելիս պատանու մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու

ԼՂ-ում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնն ավարտում է իր գործունեությունը

ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային բաժինը նոր ղեկավար ունի

Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական

«Լունապարկում» 1 տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից, ծնողը մեղադրում է, որ նրան չեն ամրակապել

Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում. Զախարովա

ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ

«Ուշ ա». Լիլիթ Հովհաննիսյանն ու GASOIIA-ն ներկայացրել են տեսահոլովակի պրեմիերա

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. ուղևորը մահացել է, վարորդը՝ հոսպիտալացվել (լուսանկարներ)

Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. վերջինիս բռնության ենթարկելու հաղորդման հիման վրա նախաձեռնվել է վարույթ

Մահվան ելքով վրաերթի հեղինակ դարձած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է

Եղանակը կտաքանա ևս 2-3 աստիճանով. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

«Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության եկած անձը մարիխուանայով փաթեթ է բերել

Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, գնում ես, ժպտում են, ասում՝ ամեն ինչ նորմալ է, թող գնա մենք մեր գործն անենք. վարչապետ

Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում