Սպանություն Արաբկիրում. կասկածյալը ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիրի վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու 34-ամյա տղամարդու սպանության հանգամանքները: Սպանություն կատարելու կասկածանքով մեկ անձ ձերբակալվել է:

Ինչպես հայտնում են ՔԿ-ի մամուլի ծառայությունից, 2018թ. նոյեմբերի 9-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Երեւան քաղաքի Հ.Էմին փողոցի տներից մեկի բակից «Արմենիա» ՀԲԿ է տեղափոխվել 1984թ. ծնված Ս.Բարսեղյանը՝  կտրած-ծակած վնասվածքներով, ով վիրահատության ընթացքում մահացել է:

Փաստի առթիվ ԵՔՔՎ Արաբկիրի վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: 34-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են արնանման հետքեր, վերցվել նմուշներ: Բժշկական կենտրոնից առգրավվել են տուժողի հագին դեպքի պահին եղած հագուստները, որոնց վրա առկա են եղել արնանման հետքեր եւ կտրած-ծակած, պատռված հատվածներ: Զննվել է տուժողի կողմից շահագործվող տրանսպորտային միջոցը, հարցաքննվել են վկաներ: Նախաքննության ընթացքում ստացվել են Ս.Բարսեղյանի ձեռքերի, եղունգների եւ մատնադրոշմների նմուշները:

Ձեռնարկված անհետաձգելի քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են սպանության դեպքի մի շարք հանգամանքներ, շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Երեւան քաղաքի բնակիչ՝ ծնված 1982 թվականին: Վերջինս ձերբակալվել է՝ Ս.Բարսեղյանին սպանելու կասկածանքով, եւ հարցաքննվել դեպքի շուրջ:

Նախնական տվյալներով՝ դեպքի օրը տեղի է ունեցել վիճաբանություն տուժող Ս.Բարսեղյանի եւ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի միջեւ, ինչը վերաճել է ծեծկռտուքի: Վերջինիս մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, ստացվել են ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ձեռքերի եղունգների եւ արյան նմուշները:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաբժշկական, դատակենսաբանական եւ դատահետքաբանական փորձաքննություններ: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ ցուցմունքներում նշված հանգամանքները ստուգելու ուղղությամբ:

Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ խուզարկություններ կատարելու համար, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ սպանության բոլոր հանգամանքները պարզելու, դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Տպել
1302 դիտում

Սերժ Թանկյանը ոգեւորված է, որ կատարել է «Գահերի խաղը» սերիալի սաունդթրեքերից մեկը

Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունում երրորդն է թիմային հաշվարկում

Տեւական դադարից հետո Արթուր Ալեքսանյանը մրցման կմասնակցի

Դատարաններն արգելափակելու ժամանակ հանցագործության մասին հաղորդումներն ուղարկվել են ՀՔԾ. դատախազություն

Դաշնակցությունը մայիսի 23-ին Ազատության հրապարակում հրավիրում է հանրահավաք

Ողջունում ենք դատական համակարգը առողջացնելու գործադիր եւ օրենսդիր մարմինների քաղաքական կամքը․ ՔՈ ՍԴ կուսակցություն

Ղրիմի պատկանելիության հարց գոյություն չունի. Պեսկովի պատասխանը Զելենսկիին

Մեր երկրում գործած համակարգային կոռուպցիայից Արցախի մեր հայրենակիցները հաճախ ավելի շատ են տուժել․ Նիկոլ Փաշինյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրելու ստորագրահավաք է նախաձեռնել

Երկրում ժողովրդավարություն հաստատելու կարեւոր գործընթացը պիտի անդրադառնա նաեւ դատական իշխանության վրա

Ոստիկանությունը զեկուցեց, որ ժամը 13.30-ին բոլոր դատարանները ապաշրջափակվել են. Նիկոլ Փաշինյան

Մի կետից պետք էր սկսել կտրուկ փոփոխությունների գնալը, եւ սա այս կետն էր. Մակունց

Արսեն Թորոսյանը Ժնևում մասնակցում է Առողջապահության համաշխարհային 72-րդ վեհաժողովին

ՀՀ-ն պատրաստակամ է էլ ավելի զարգացնելու հայ-ռուսական հարաբերությունները. ԱԺ նախագահ

«Բարսան» ռեկորդային առավելություն ստացավ «Ռեալի» նկատմամբ, «Բավարիան» չեմպիոն է 29-րդ անգամ

Պաշտոնական ստուգումներ, ծառայողական քննություններ. այն մասին է, թե ինչ է դատվորների vetting-ը

2016 թ․-ի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու ժամանակը հասունացել է․ Փաշինյան

Խնդրում եմ 13։30-ից վերացնել դատարանների արգելափակումը․ անկախ դատական համակարգ ունենալու գործընթացը սկսված է․ վարչապետ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Զելենսկիին՝ Ուկրաինայի նախագահի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ

Վեթինգի ենթարկվողները, նրանց հարազատները հայտարարագրում են իրենց ողջ գույքը. Զրվանդյան