Ռոբերտ Քոչարյանի մերձավորը գնել է Panorama.am-ի բաժնեմասի 49 տոկոսը

12/11/2018 schedule16:56

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մերձավոր շրջապատից Արմեն Թավադյանը, որը հուլիսին՝ Քոչարյանի կալանավորման օրերին գնել էր «Արարատ» հեռուստաընկերությունը, ընդլայնում է ազդեցությունը մեդիա դաշտում, գրում է Սիվիլնեթը։

ՍիվիլՆեթը արդարադատության նախարարության էլեկտրոնային ռեգիստրից տեղեկացավ, որ Թավադյանը հոկտեմբերի 18-ին դարձել է «Պանորամա էյէմ» ՍՊԸ-ի 49 տոկոսի բաժնետերը։ «Պանորամա էյէմ»-ը լրատվական դաշտում տնօրինում էր լրատվական երկու կայք՝ Panorama.am-ը և Aysor.am-ը: Վերջինն այս տարվա օգոստոսին սկսել է հանդես գալ որպես առանձին իրավաբանական անձ։

«Պանորամա էյէմ»-ը, ըստ ռեգիստրի, հիմնադրվել է 2009թ․։ Հիմնադիրներն են եղել Մարինե Մանուկյանն ու Արա Սաղաթելյանը։ Վերջիններս մինչ այս տարվա հոկտեմբերը եղել են նաև ընկերության բաժնետերեր։ Հոկտեմբերին Մարինե Մանուկյանն իր բաժնեմասը (51 տոկոսը) հանձնել է Մարիամ Հախնազարյանին, իսկ ընկերության բաժնեմասի 49 տոկոսը Արա Սաղաթելյանը հանձնել է Արմեն Թավադյանին։

Արա Սաղաթելյանը Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարն է, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արման Սաղաթելյանի հորեղբայրը։ 2017թ․՝ պաշտոնը ստանձնելու հայտարարագրում Սաղաթելյանը իր բաժնեմասը հայտարարագրել է։ Սաղաթելյանը Սիվիլնեթին փոխանցեց, որ լրատվականում իր բաժնեմասը Թավադյանին հանձնելը եղել է իր «անձնական որոշումը»։

Արմեն Թավադյանը 1993-2005թթ․ ղեկավարել է Ռուսաստանում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչությունը։

Ռուսաստանաբնակ Թավադյանը 75 տոկոս բաժնեմաս ունի «Ալիս Ջուելրի» ՍՊԸ-ում։ Այս ընկերությունը համարվում է «Արդշինբանկի» «Նուռ քարտ» կուտակային ծրագրի պատասխանատուն ու կազմակերպիչը։ «Նուռ քարտը» համարվում է «Ալիս Ջուելրի» ընկերության ապրանքանիշը։

Արմեն Թավադյանը հիմնադիր և բաժնետեր է «Բեստ քարդ» ՍՊԸ-ում։ Ինչպես «Ալիս Ջուելրի»-ն է «Նուռ քարտ» ծրագիրն իրականացնում, այնպես էլ «Բեստ քարդ» ընկերությունը «Ամերիկաբանկի» հետ իրականացնում է հետվճարային Ayo ծրագիրը։ Գործարարը բաժնեմասեր ունի նաև մի քանի այլ ռուսական ընկերություններում։

Տպել
2489 դիտում

Պլանային խորհրդակցություններ են անցկացվել ՀՀ և ՌԴ պրոֆիլային վարչությունների միջև

Ապրիլի 24-ին 6 ժամով փակ են լինելու որոշ փողոցներ

Հայաստանի մի մասում ձյուն է տեղում, Սևան քաղաքում բուք է, Բյուրականից Ամբերդ ճանապարհը՝ փակ

ԵՄ-ից ապաստան հայցած ՀՀ քաղաքացիների Հայաստան վերադարձի տոկոսը ցածր է. վիճակագրություն

Դեսպան Մկրտումյանի հանդիպումը ԱՄԷ Դաշնային Ազգային խորհրդի նախագահի հետ

Կարճ ժամանակ անց հանրությունը կհամոզվի իմ անմեղության մեջ. Սանասարյանի ուղերձը՝ ՊՎԾ աշխատակիցներին

ՀՀ վարչապետը լուսանկար է հրապարակել ըմբշամարտի եւ թավջութակի չեմպիոնների հետ

Հայ գիտնականները լուծել են ոռոգման ջուրը նպատակին ծառայեցնելու հարցը, սակայն ֆինանսավորում չունեն. նամակ վարչապետին

Շրի Լանկայի իշխանությունները պարզել են, թե որ խմբավորման կողմից են իրականացվել 8 պայթյունները

Մարտի 1-ի գործով նախաքննությունը վերսկսել են, ապա կրկին ավարտ հայտարարել. գործի նյութերը դարձել են 80 հատոր

Էտելու աշխատանքները մասնագիտական վերահսկողության ներքո են. Երևանում էտվել է շուրջ 8000 ծառ

Կանխիկացվել եւ հափշտակվել է այլ անձի անվամբ ձեւակերպված վարկի գումարը (տեսանյութ)

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այցելել է «Ինժեներական քաղաք»

Մհեր Գրիգորյանն ու Թուրքմենստանի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր

Ծաղկաձորի «Golden Palace» հյուրանոցը գտնվում է պահպանության ռեժիմում. գործունեությունը դադարեցված է

Մասիսում հարձակվել են «Սուրբ Գեւորգ» եկեղեցու հոգեւոր հովվի վրա

Իհարկե, չեն սիրի, երբ պահակապետ կոչվածն այլեւս չկարողանա եղնիկի միս հյուրասիրել ընկերներին. կենդանաբանական այգու տնօրեն

Փաստացի կրպակներ՝ շարժական կետերի անվան տակ. քաղաքապետարանը խստացնում է վերահսկողությունը

ԲԴԽ-ն քննարկել է արդարադատական գործընթացների արդյունավետ կազմակերպմանը և պարգևատրումներին առնչվող հարցեր

Երբ ինձ ուղարկում եք բանակցելու, չեք ասում՝ կգնաս եւ հարցը կլուծես այսպես. Փաշինյանը՝ Ղարաբաղի խնդրի մասին