Երեւանում 30-ամյա ամուսինը դաժան ծեծի է ենթարկել 20-ամյա կնոջը. վերջինս հիվանդանոցում մահացել է

Երեւանում նոյեմբերի 11-ին ամուսինը դաժան ծեծի է ենթարկել 20-ամյա կնոջը: Մեզ հաջողվեց ճշտել, որ դեպքը տեղի է ունեցել Շենգավիթ վարչական շրջանում՝ «տեցի կրուգ» կոչվող տարածքում: Տեղեկացանք, որ ստացած վնասվածքներից 20-ամյա կինը նոյեմբերի 12-ի գիշերը մահացել է:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից ի պատասխան մեր հարցին ասացին, որ նոյեմբերի 11-ին՝ ժամը 09:05-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «պոլիտրավմա» ախտորոշմամբ Արին բերդի փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկից բուժօգնության է տեղափոխել 1998 թվականին ծնված Քրիստինե Ի.-ին: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տանը վիճաբանության ժամանակ 1988 թվականին ծնված Իլլարիոն Ն.-ն ձեռքերով հարվածել է կնոջը՝ պատճառելով վնասվածքներ: Նոյեմբերի 12-ին՝ ժամը 22:0-ին, Քրիստինե Ի.-ն գիտակցության չգալով հիվանդանոցում մահացել է:

Ոստիկանությունից ասացին, որ 30-ամյա տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին եւ տվել բացատրությունը: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Տպել
21399 դիտում

Որտեղ է տեղակայվելու Ղարաբաղում հրադադարի վերահսկման ռուս-թուրքական կենտրոնը. Թուրքիան կողմ է, Ռուսաստանը՝ դեմ

Սեր՝ պատերազմից հետո․ Արցախից Վանաձորում ապաստանած 55-ամյա Հայկազն ու Ռուզանը 2 օրից կամուսնանան

Հաբեթնակ Կուրղինյանը հրապարակել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը

Քարակերտ համայնքում ասֆալտապատվել են Պարույր Սևակ, Գայ և Մովսես Խորենացի փողոցները

Գուտերեշը կոչ է արել Երեւանին ու Բաքվին վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո

ՀՀ թեկնածուն ընտրվել է Եվրոպայի խորհրդի՝ Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի անդամ

Արցախի ԱԳՆ-ն ողջունում է Ֆրանսիայի ԱԺ կողմից Արցախի ճանաչման անհրաժեշտության բանաձևի ընդունումը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է մարդասիրական առաքելությամբ Հայաստանում գտնվող ֆրանսիացի բժիշկներին

Նման պայմաններում հավաքականի հաղթանակն ավելի արժեքավոր էր. Արմեն Մելիքբեկյանը պատասխանել է լրագրողների հարցերին

«Ջրվեժ» անտառպարկ մուտքը պետք է դառնա անվճար հանրության համար

Այսօրվա գոռացողների կազմը համընկնում է Հոկտեմբերի 27-ի, Մարտի 1-ի շահառուների հետ. նրանք ձգտում են հեղաշրջման. Մեհրաբյան

Առողջապահության նախարարությունը վարում է ԴՆԹ նույնականացման 2-րդ սարքի ձեռքբերման բանակցություններ

Ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Մյասնիկյան պողոտայի մի հատվածում

Գագիկ Ղալաչյանը հետ է կանչվել Ղազախստանում եւ Ղրղզստանում ՀՀ դեսպանի պաշտոնից

Մեծամորում ավարտվել են 2020 թվականի համար հաստատված երկու սուբվենցիոն ծրագրերից մեկով նախատեսված աշխատանքները

Իմ քայլը հիմնադրամի ջանքերով Ստեփանակերտում բացվել է անվճար հացատուն (լուսանկարներ)

ԱԱՏՄ-ն 3 մարզկենտրոնների դեղատներում, գեղեցկության սրահներում, առևտրի մանրամեծածախ կետերում ստուգայցեր է իրականացրել

Ամասիայի և Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

Արարատ Միրզոյանը ակադեմիական շրջանակի ներկայացուցիչների հետ քննարկել է հասարակությանը հուզող մի շարք հարցեր

Արցախում է ՌԴ զինված ուժերի ինժեներական զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Յուրի Ստավիցկին. հանդիպել են ԱՀ նախագահի հետ