ՀՀ-ում պոտենցիալ ներդրողներն ուսումնասիրում են պղնձաձուլական գործարաններ ստեղծելու հավանականությունը. Փաշինյան

Հայաստանում պետք է փոխվի հանքարդյունաբերության բովանդակությունը, երբ ոչ թե Հայաստանից կարտահանվի խտանյութը, այլ կվերամշակվի ու կարտահանվի արդեն վերամշակված ապրանքը: Այս մասին նոյեմբերի 13-ին Ազգային ժողովում, պատասխանելով պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի հարցին, ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, պոտենցիալ ներդրողներն արդեն ուսումնասիրում են Հայաստանում պղնձաձուլական գործարաններ ստեղծելու հավանականությունը: 

«Մենք հանքարդյունաբերության բովանդակությունը փոխելու ուղղությամբ պետք է աշխատենք: Հիմա կան ներդրումային մի քանի նախագծեր, որոնց իմաստը հետևյալն է՝ պոտենցիալ ներդրողները ուսումնասիրում են Հայաստանում պղնձաձուլական գործարաններ ստեղծելու հավանականությունը: Սա նշանակում է, որ մենք ոչ թե ուղղակի խտանյութը կարտահանենք, այլ Հայաստանի ներսում կվերամշակենք, դրա արդյունքում կստանանք մետաղ, մետաղից էլ այլ արտադրանք: Սա լրիվ ուրիշ բովանդակություն կհաղորդի մեր հանքարդյունաբերության ոլորտին: Իհարկե, այստեղ մենք այս շրջանակի մեջ ունենք այլ կարևոր խնդիր՝ սահմանել ժամանակակից ամենաբարձր բնապահպանական չափանիշները, որ մենք ունքը սարքելու փոխարեն աչքն էլ չհանենք»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարն անդրադարձավ նաև գյուղատնտեսության ոլորտում նախատեսվող ծրագրերին:

«Մենք ծրագրեր իրականացնում ենք, մասնավորապես ինտենսիվ գյուղատնտեսության զարգացման վերաբերյալ: Ցավոք, մենք այս տարի բյուջեի նախագծում ունեցանք խնդիր: Մոտ 400 մլն դրամ նախատեսել էինք, որ հակակարտային ցանցեր ու կաթիլային ոռոգում ներդրվի, բայց համակարգն այնպիսին էր, որ գյուղացիների կողմից հայտեր չեղան: Ինչ-ինչ պատճառով ծրագիրը չհետաքրքրեց գյուղացիներին, և մենք հիմա խնդիր ունենք՝ խորանալ դրա բովանդակության մեջ ու փորձել այնպիսի փոփոխություններ իրականացնել, որ այդ ծրագիրը մեծ թափով առաջ գնա, մանավանդ, որ հիմա Հայաստանում հայտնվում են այնպիսի արտադրություններ, որոնք այդ անհրաժեշտ հակակարկտային ցանցերն են արտադրում և այլն»,- նշեց նախարարի պաշտոնակատարը:

ՏՏ ոլորտի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ գրանցված 13% եկամտահարկի նվազեցումն էլ խթանում է այստեղ բարձր աշխատավարձով աշխատատեղերի ստեղծմանը:

Տպել
1854 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա

Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն

Մի քանի լայքի համար 7-8 տարեկան երեխայի մոտ ոհմակի նման հարձակվողներ, մի՞թե դուք եք սգացողը, բարոյականը. Հակոբյան

Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախավորողները զերծ են ամեն տեսակ սրբություններից. Չախոյան

Նոյեմբերյանում տեղի ունեցած բախումների և ԵԿՄ մեքենայով միջադեպի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. կա 5 ձերբակալված

Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ

Աննա Հակոբյանի Ծիծեռնակաբերդ այցի ժամանակ «Ազգային ժողովրդական բևեռի» անդամները սանձարձակ վարք են դրսևորել

Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ

Քանի մարդ է ձերբակալվել Բագրատաշենի մոտ ցուցարարների ու ոստիկանների միջև բախման ընթացքում