ՀՀ կարեւորում է ԱՄԷ-ի իրավապահ մարմինների միջեւ սերտ եւ օպերատիվ համագործակցությունը

13/11/2018 schedule18:10

ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ եւ լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմիին: Այս մասին հայտնում են ՔԿ-ի մամուլի ծառայությունից:

ՀՀ ՔԿ նախագահը կարեւորել է ԱՄԷ-ի իրավապահ մարմինների հետ արդյունավետ համագործակցության ձեւավորումն ու  զարգացումը։ «Երկու երկրների միջեւ համագործակցության ընդլայնման, զբոսաշրջիկների փոխայցելությունների աճի պայմաններում իրավապահ մարմինների միջեւ սերտ եւ օպերատիվ համագործակցությունը էապես կարեւորվում է։ Արդյունավետ փոխգործակցությունը կարեւոր նախապայման է հանցավորության դեմ արդյունավետ պայքարի, հանցագործությունից տուժած քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար»,- նշել է Հայկ Գրիգորյանը՝ միաժամանակ ընդգծելով միջազգային իրավական օգնության մասին միջնորդությունների սեղմ ժամկետներում կատարելու անհրաժեշտությունը։

Դեսպան ալ Կասիմին փաստել է, որ իր երկիրը շահագրգռված է Հայաստանի հետ համագործակցությունը  ամենատարբեր ոլորտներում զարգացնելու, ընդլայնելու հարցում  եւ արձանագրել, որ իրենց քաղաքացիների շրջանում եւս  նկատվում է Հայաստանի նկատմամբ հետաքրքրության աճ։ Դեսպանը նշել է, որ  ավելի մեծ թվով զբոսաշրջիկներ են գալիս Հայաստան՝ դիտարկելով այն որպես անվտանգ երկիր եւ այս համատեքստում իր կողմից ընդգծել երկու երկրների իրավապահ մարմինների միջեւ համագործակցության կարեւորությունը։ Դեսպանը պատրաստակամություն է հայտնել իր գործունեությամբ  նպաստել Հայաստանի ու ԱՄԷ-ի իրավապահ , մասնավորապես քննչական մարմինների միջեւ առավել սերտ փոխգործակցության ձեւավորմանը։

Կողմերը պայմանավորվածություն են  ձեռք բերել աշխատանքային կարգով քննարկել համագործակցությունը զարգացնելու վերաբերյալ նոր ուղղություններն ու ձեւաչափերի վերաբերյալ առաջարկները։

Տպել
366 դիտում

Բացահայտվել է Երեւանի բնակարաններից մեկից կատարված գողությունը

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, մարդատարների համար՝ դժվարանցանելի

Երեւանի տներից մեկում գազի բալոնի արտահոսքից 3 քաղաքացի է թունավորվել

Թուրքիան Հայաստանի հետ սահմանին լայնամասշտաբ զորավարժություն է անցկացնում (լուսանկարներ)

Իսրայելի վտանգավոր արկածախնդրությունը կարող է բերել տարածաշրջանում ռազմական հակամարտության. Իրանի ԱԳ նախարար

Քննչական կոմիտեի նախագահն ընդունել է ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի ծրագրի տնօրենի պատվիրակությանը

Քննարկումներ մրցակցության ոլորտի օրենսդրական խնդիրների շուրջ

Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղարի հետ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ժամը 20:30-ի դրությամբ բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Ըստ մեղադրանքի՝ Արմեն Գևորգյանը այլ գործողություններով օժանդակել է Ռոբերտ Քոչարյանին սահմանադրական կարգը տապալելու համար

Վնասել ու կոտրել են գեներալ Մանվել Գրիգորյանի մայրական տունը, տակնուվրա արել ամեն ինչ ներսում

Փոխնախարար Մանե Ադամյանն ընդունել է ֆրանսիական Airbus ընկերության ներկայացուցիչներին

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահը կայցելի Հայաստան

ՔԿՀ-ում գտնվող Արթուր Վարդանյանին անհրաժեշտ է տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց. ՄԻՊ

Նազարբաեւը որոշել է լուծարել Ղազախստանի կառավարությունը

ՌԴ դեսպանը ԱԺ պատգամավորների հետ քննարկել է հայ-ռուսական համագործակցությանն առնչվող հարցեր

Ավինյանն ընդունել է Ավստրիական զարգացման համագործակցության Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավարին

Որպես ի՞նչ է Սաշիկ Սարգսյանը 18,5 միլիոն դոլար «նվիրաբերում» պետությանը, որպես «չայեվո՞յ»

ՊԲ հրամանատարը հետևել է զորամասերից մեկի՝ «բարձր» մարտական պատրաստականության աստիճանի պարապմունքներին