Լո՞ւրջ, դիկտատուրայի մասին արձանագրում են արե՞լ. Միրզոյանի հեգնանքը՝ ՀՀԿ-ի քաղաքական հայտարարությանը

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու է թիվ 2 ընտրատարածքում՝ Արաբկիր, Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջաններում: Ավինյանը, սակայն Կենտրոնի բնակիչ է եւ սպասվում էր, որ պետք է առաջադրվի թիվ 4 ընտրատարածքում, որը ներառում է Կենտրոն, Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանները: Տեղեկացանք, որ Կենտրոնում ՔՊ-ի ռեյտինգային թեկնածուները շատ են, ուստի կուսակցությունում որոշել են, որ մարդկային ռեսուրսները հնարավորինս պետք է բաշխեն ամբողջ ընտրատարածքով՝ առավելագույն քվեներ ստանալու համար:

Ազգային ժողովում «Հայկական ժամանակը» Տիգրան Ավինյանից հետաքրքրվեց, թե ինչու է առաջադրվում Արաբկիրում, եթե Կենտրոնից է: «Տրամաբանությունը՝ որեւէ տեղ լինելու, շատ սկզբունքային չէ։ Որեւէ սկզբունքային հարց չկա, թե որ ընտրատեղամասում պետք է առաջադրվեմ ես, Արայիկը Հարությունյան, Արարատը Միրզոյան կամ մեր քաղաքական թիմի մյուս անդամները»։

Տիգրան Ավինյանը նշեց, որ ՀՀԿ-ն չի կարող լինել ընդդիմություն: «Ես կարծում եմ՝ Հանրապետական կուսակցությունն ինչպես տապալել է իշխանական կուսակցություն լինելու իր հնարավորությունը, նույն ձեւով էլ կարող է տապալել ընդդիմություն լինելու հնարավորությունը։ Ես չեմ տեսնում մրցակցություն ՀՀԿ եւ մեր մեջ»,- նկատեց Ավինյանն ու հայտարարեց, որ ընդդիմադիր դաշտը կձեւավորվի ընտրություններից հետո:

Արմեն Աշոտյանը մի քանի օր առաջ հայտարարել էր, որ իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ցանկանում է ԱԺ-ում 85 տոկոս մանդատ ունենալ եւ հարցրել էր. «Տնաշեննե՛ր, ձեր ինչի՞ն է պետք 85 տոկոսը»: Հարցին՝ արդյո՞ք իշխանությունը նման մենաշնորհի ցանկություն ունի, Ավինյանը պատասխանեց. «Ընտրությունների արդյունքները պետք է որոշի ժողովուրդը: Եթե ժողովուրդը որոշի, որ մենք պետք է հավաքենք 85 տոկոս, մենք կհավաքենք 85 տոկոս, եթե այդպես չորոշի՝ կհավաքենք այնքան, ինչքան կորոշի: Մեր ընտրական ցուցակը լինելու է բազմազան եւ ներառված են լինելու տարբեր հասարակական-քաղաքական գործիչներ, ներգրավված են լինելու տարբեր ոլորտներից մասնագետներ եւ համոզված եմ, որ ԱԺ-ի գալիք ընտրությունների արդյունքում մենք ունենալու ենք բավականին ուժեղ եւ կայացած ԱԺ»: 

Նոյեմբերի 11-ին ՀՀԿ քաղաքական թիմը քաղաքական հայտարարության նախագիծ էր տարածել, որտեղ արձանագրված էին իրենց թույլ տված սխալներն ու բացթողումները: Տիգրան Ավինյանը մեր զրույցում հայտարարեց, որ ՀՀԿ-ն իր սխալներից դաս չի քաղել: «Նրանք շարունակաբար կատարել են նույն սխալը, իսկ այդ սխալը, ուրեմն այդ սխալը կայանում է անկեղծ չլինելու մեջ»,- ասաց նա եւ անդրադառնալով մեր այն դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանին այդ հայտարարության մեջ ներկայացնում են դիկտատոր, Ավինյանն արձագանքեց. «Անհեթեթ հայտարարությունների շարքից է»:

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն էլ ՀՀԿ-ին առաջարկում է ընտրություններին մասնակցելու եւ քաղաքական հայտարարություններ տարածելու փոխարեն «պաուզա» վերցնել: «Եթե ես լինեի ՀՀԿ-ի տեղը, չնայած ես չեմ պատկերացնում, թե ո՞նց կարող էր այդպես լինել, ես ուղղակի պաուզա կվերցնեի քաղաքական կյանքին մասնակցությունից, որովհետեւ այն բոլոր խնդիրները, որոնք մենք այսօր ունենք ներքաղաքական կյանքում, թե արտաքին աշխարհում, արմատներով գնում են դեպի ՀՀԿ-ի վարած քաղաքականություն`սկսած կադրայինից, վերջացրած կոռուպցիայով, թալանով: Բոլոր արատավոր երեւույթների պատճառն իրենք են, հիմա էդ մարդիկ եկել եւ խոսում են դիկտատուրայից: Լո՞ւրջ, դիկտատուրայի մասին արձանագրո՞ւմ են արել: Կամ որոշել են այդպես էլ չանկեղծանալ հասարակության հետ եւ իրենք իրենց նույնիսկ չխոստովանեն, որ իրենք են մեղավորը: Կամ ադեկվատ չեն, կամ շարունակում են մարդկանց խաբել»:

Նա ընդգծեց, որ մինչեւ հեղափոխությունը ՀՀ-ում միջնադարյան ֆեոդալային համակարգ էր գործում, որտեղ իշխանները շահագործում էին մնացածին. «Չեմ պատկերացում՝ ոնց ընդհանրապես կարելի է քվեարկել ՀՀԿ-ի օգտին»,- նկատեց Միրզոյանը:

Դիտարկմանը, թե ՀՀԿ-ն պնդում է, որ միակ ընդդիմությունը կլինի եւ իր՝ խորհրդարանում չհայտնվելու դեպքում իշխանությունը կունենա միայն գրպանային ընդդիմություն, Միրզոյանն արձագանքեց. «Այդ դիսկուրսը ինձ չի հետաքրքրում, թող իրենք կողմնորոշվեն՝ ով է իրական, ով՝ ոչ։ Ես չիրական ընդդիմության անհրաժեշտություն չեմ տեսնում։ Դասագրքային բանաձեւ կա՝ բոլոր նրանք, ովքեր կառավարությունում ընդգրկված չեն, ընդդիմություն են»։

Տպել
1149 դիտում

Բացահայտվել է Երեւանի բնակարաններից մեկից կատարված գողությունը

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, մարդատարների համար՝ դժվարանցանելի

Երեւանի տներից մեկում գազի բալոնի արտահոսքից 3 քաղաքացի է թունավորվել

Թուրքիան Հայաստանի հետ սահմանին լայնամասշտաբ զորավարժություն է անցկացնում (լուսանկարներ)

Իսրայելի վտանգավոր արկածախնդրությունը կարող է բերել տարածաշրջանում ռազմական հակամարտության. Իրանի ԱԳ նախարար

Քննչական կոմիտեի նախագահն ընդունել է ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի ծրագրի տնօրենի պատվիրակությանը

Քննարկումներ մրցակցության ոլորտի օրենսդրական խնդիրների շուրջ

Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղարի հետ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ժամը 20:30-ի դրությամբ բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Ըստ մեղադրանքի՝ Արմեն Գևորգյանը այլ գործողություններով օժանդակել է Ռոբերտ Քոչարյանին սահմանադրական կարգը տապալելու համար

Վնասել ու կոտրել են գեներալ Մանվել Գրիգորյանի մայրական տունը, տակնուվրա արել ամեն ինչ ներսում

Փոխնախարար Մանե Ադամյանն ընդունել է ֆրանսիական Airbus ընկերության ներկայացուցիչներին

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահը կայցելի Հայաստան

ՔԿՀ-ում գտնվող Արթուր Վարդանյանին անհրաժեշտ է տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց. ՄԻՊ

Նազարբաեւը որոշել է լուծարել Ղազախստանի կառավարությունը

ՌԴ դեսպանը ԱԺ պատգամավորների հետ քննարկել է հայ-ռուսական համագործակցությանն առնչվող հարցեր

Ավինյանն ընդունել է Ավստրիական զարգացման համագործակցության Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավարին

Որպես ի՞նչ է Սաշիկ Սարգսյանը 18,5 միլիոն դոլար «նվիրաբերում» պետությանը, որպես «չայեվո՞յ»

ՊԲ հրամանատարը հետևել է զորամասերից մեկի՝ «բարձր» մարտական պատրաստականության աստիճանի պարապմունքներին