Անվանի մարզիկները հիշում են Յուրի Վարդանյանի հետ շփումը, խորհուրդները դրական էներգիան

Մարզաշխարհը, հայ ժողովուրդը, ընտանիքը, ընկերները հրաժեշտ տվեցին լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանին: Այսօր՝ նոյեմբերի 13-ին, նրան հուղարկավորեցին Կոմիտասի անվան պանթեոնում: Մինչեւ այդ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգայի համալիրում տեղի ունեցավ քաղաքացիական հրաժեշտը: Այնտեղ էին բարձրաստիճան պաշտոնյաներ, ներկա ու նախկին անվանի մարզիկներ: Վերջիններս, բացի նրա ընտանիքին ու մտերիմներին ցավակցելուց, վերհիշեցին ու լրագրողների հետ զրույցում կիսվեցին Վարդանյանի հետ շփման հուշերով: «Արարատ 73»-ի կիսապաշտպան Սերգեյ Բոնդարեկնոն, որը երիտասարդ տարիներին նրա հետ մարզվել է նույն մարզաբազաներում, հետագայում շփվել է ԱՄՆ-ում ապրած տարիներին, նշեց, որ կարոտ է զգում:

Սերգեյ Բոնդարենկո

«Վերջին անգամ ԱՄՆ-ում շատ քիչ շփվեցինք: Կարոտս այնպես է մնացել: Շատ վաղուց եմ նրա ճանաչում: Շատ մարդամոտ, հանգիստ տղա էր: Իմ մեջ տպավորվել է, որ օլիմպիական խաղերում, հրումից հետո, որ դարձավ օլիմպիական չեմպիոն նա թռավ, ինձ թվաց՝ ծանրաձողը նրա հետ թռավ: Նա նվիրյալ էր, ցանկանում եմ՝ այդպես լինեն բոլոր մարզիկները»,- ասաց նա՝ շնորհակալություն հայտնելով, որ Վարդանյանին այդպիսի մեծ շուքով են հրաշժեշտ տալիս:

Ռոբերտ Էմմիյան

Բավական հուզված էր նաեւ անվանի հեռացատկորդ, ՀՀ ատլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը: Նա պատմեց, որ իրար հետ ծանր օրեր էլ են ունեցել: Հույս հայտնեց, որ ներկա սերունդը կշարունակի Վարդանյանի հաջողությունները:

«Շատ երկար ժամանակ ենք անցկացրել միասին, ուրախալի պահեր, դժվարություններ, նեղություններ, ծանր օրեր: Երիտասարդները Վարդանյանի հետքերով գնալով ուրախացնում են մեր ժողովրդին, մեդալներ են բերում՝ տարբեր գույների, ինչի համար բոլորս հպարտ ենք: Այդ ավանդույթները թող շարունակվեն: Շնորհակալություն եմ հայտնում մեր երկրի ղեկավարության, որ կազմակերպչական աշխատանքները բարձր մակարդակով արեցին, որպեսզի հրաժեշտ տանք մեր լեգենդար, սիրելի, մեր հարազատ ընկերոջը՝ Յուրի Վարդանյանին»,- ասաց նա:

Լեւոն Ջուլֆալակյան

Օլիմպիական չեմպիոն, հունահռոմեական ոճի նախկին ըմբիշ Լեւոն Ջուլֆալակյանն ընդգծեց, որ Վարդանյանը մեծ հարգանք էր վայելում շրջապատի կողմից: Նա շեշտեց, որ լեգենդար ծանրորդի հաջողությունների շնորհիվ Հայաստանի մասին իմացան ողջ ԽՍՀՄ-ում ու աշխարհում: Նաեւ նշեց, որ նա միշտ դրական էմոցիաներ է ունեցել նրա հետ շփումից:

«Ցավն այն է, որ ժամանակից շուտ են հեռանում նման մարդիկ: Շատ մեծ շրջապատ ուներ եւ շատ հարգված էր: Բոլորը, ովքեր նրա հետ շփվել են, միայն դրական էմոցիաներ են ստացել նրանից: Միայն կարող եմ գովաբանական խոսքեր ասել, որովհետեւ մեր շփումից իրոք բավականություն եմ ստացել: Լավ զրուցակից էր, լավ ընկեր, մի խոսքով, լավ մարդ: ԽՍՀՄ տարիներին ո՞վ գիտեր՝ Հայաստանը որտեղ: Նա իր ելույթներով ամբողջ աշխարհին ճանաչել տվեց Հայաստանը, հայ ժողովրդին, ճանաչվեց աշխարհի լավագույն մարզիկ: Սա անցած լուրջ, բարդ ճանապարհ է, որը քչերին էր հասու»,- ասաց նա:

Սիմոն Մարտիրոսյան

Երիտասրդ մարզիկները հիշեցին նրանից ստացած խորհուրդները, որոնք Յուրի Վարդանյանից: Օլիմպիական արծաթե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանն ընդգծեց, որ նա իր ու շատերի համար մոտիվացիայի աղբյուր է եղել:

«Ոչ միայն մեզ, այլեւ ողջ աշխարհի ծանրորդների համար միանշանակ լեգենդ է: Նրան հետեւել ենք, նրանով մոտիվացվել ենք, եւ ես մեծ ցավ եմ ապրում, որ կյանքից այսքան վաղ հասակում հեռացավ: Առիթ եղել է մի քանի անգամ, որ նրա հետ շփվեմ: Ե՛վ մրցումներից հետո, ե՛ւ ընդհանրապես խորհուրդներ տվել է թե՛ մասնագիտական, թե՛ կյանքի վերաբերյալ»,- ասաց նա:

Տիգրան Մարտիրոսյան

Աշխարհի չեմպիոն ծանրորդ Տիգրան Գեւորգի Մարտիրոսյանն էլ չի մոռանում Վարդանյանի հետ զրույցները: Նրան նույնպես լեգենդար ծանրորդը խորհուրդներ է տվել: Սիմոնի նման ընդգծում է, որ իրենց ոգեւորել է ձգտել հաջողությունների:

«Այն մարդն էր, որը մեզ համար մեծ ոգեւորություն էր: Ես անձամբ շատ եմ նրա հետ շփվել՝ նաեւ բացի սպորտից: Խորհրակցել եմ սպորտի հետ կապված, նրա խորհուրդներն ինձ շատ են օգնել»,- ասաց նա:

Գագիկ Ծառուկյան

Հայկական սպորտի բարձրաստիճան պաշտոնյաններն էլ ընդգծեցին, որ Վարդանյանի ձեռքբերումները սպորտում անգին են: ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը վստահ են, որ երիտասարդները կկարողանան շարունակել նրա հաջողակ ուղին:

«Մարդն ապրում է այնքան, որքան նրան հիշում են, իսկ նա այնպիսի քայլեր է կատարել, որ նրա մասին միշտ հիշելու են եւ մեծարեն: Նա եղել է մեծ մարզիկ հայ ազգի համար, անփոխարինելի, մեր ազգին տվել է մեծ ճանաչում, մեծ հարգանք: Հիմա պետք է մեր երիտասարդները օրինակ վերցնեն, որ այդ արդյունքները հզորացնեն»,- ասաց Ծառուկյանը:

«Լեգենդար մարզիկ է, որով յուրաքանչյուր երկիր կհպարտանար: Վստահ եմ, որ նրա անունը, նրա հաղթանակները կշարունակվեն, մեր նոր սերնդի շնորհիվ: Տեսաք, որ աշխարհի վերջին առաջնությունում ունեցանք բազմաթիվ մեդալներ, որոնք հույս են արթնացնում, որ պարոն Վարդանյանի հիշատակը նաեւ այդ կողմով վառ կպահվի»,- ասաց Ռոստոմյանը:

Օլիմպիական չեմպիոն, աշխարհի 7-ակի, Եվրոպայի 5-ակի չեմպիոն Յուրի Վարդանյանը կյանքից հեռացել է նոյեմբերի 2-ին ԱՄՆ-ում 62 տարեկան հասակում: Հոգեհանգստի արարողություն է տեղի ունեցել երեկ նրա ծննդավայրում՝ Գյումրիում՝ Սուրբ Հակոբ եկեղեցում: Այսօր քաղաքացիական հրաժեշտը տեղի ունեցավ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Նրան հրաժեշտ տվեցին բարձրաստիճան պաշտոնյաները՝ այդ թվում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը: Մարզաշխարհից եկել էին նախկին ու ներկա բազմաթիվ ճանաչված մարզիկներ՝ այդ թվում օլիմպիական արծաթե մեդալակիր ծանրորդ Գոռ Մինասյանը, Եվրոպայի չեմպիոն ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի արծաթե մեդալակիր Գեւորգ Դավթյանը եւ ուրիշներ:

Լուսանկարները՝ «Հայկական ժամանակ»-ի

Տպել
2284 դիտում

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց ծխից փրկած Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել