Դատախազությունը նոր երևան եկած հանգամանքով վերանայման վարույթ կսկսի. Մարտի 1-ի գործով նախկին փոխոստիկանապետը փոշմանել է

Մարտի 1-ի գործերից մեկով ՀՀ գլխավոր դատախազությունը նոր երեւան եկած հանգամանքով վերանայման վարույթ հարուցելու մասին որոշում է կայացրել: Խոսքը Մարտի 1-ի իրադարձություններին մասնակցելու համար դատապարտված նախկին քաղբանտարկյալ Արամ Բարեղամյանի գործի մասին է:

Բարեղամյանը մեղավոր էր ճանաչվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու եւ նրա առողջությանը ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար եւ դատապարտվել 6 տարվա ազատազրկման:

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը մեր հարցին ի պատասխան ասաց, որ 2008թ. մարտի 1-ին եւ 2-ին կատարված իրադարձությունների առթիվ ներկայումս ՀՀ ՀՔԾ-ի վարույթում քննվող քրեական գործի նախաքննությամբ ի հայտ են եկել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.3-րդ հոդվածով նախատեսված՝ դատական ակտի վերանայման հիմքեր՝ դատական ակտ կայացնելիս անհայտ մնացած հանգամանքներ:

Նշենք, որ վերը նշված հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ երեւան եկած հանգամանքների հետեւանքով դատական ակտերը վերանայվում են, եթե օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատված է վկայի, տուժողի ցուցմունքների, թարգմանչի կատարած թարգմանության ակնհայտ սխալ կամ փորձագետի եզրակացության ակնհայտ կեղծ լինելը, ինչպես նաեւ իրեղեն ապացույցների, քննչական ու դատական գործողությունների արձանագրությունների եւ այլ փաստաթղթերի կեղծված լինելը, որոնք հանգեցրել են չհիմնավորված կամ անօրինական դատավճիռ կայացնելուն:

Տվյալ դեպքում Գոռ Աբրահամյանն ասաց, որ անհայտ մնացած հանգամանքներից մեկն այն է, որ քրեական գործով տուժողը ցուցմունք է տվել առ այն, որ իրականում չի իմացել եւ չգիտի՝ իրեն հարվածողը եղել է Ա. Բ.-ն (Արամ Բարեմաղյանը,-հեղ.), թե՞ այլ անձ: Վկան նշել է, որ 2008 թվականին քննության ընթացքում ճանաչման ներկայացնելիս, ինչպես նաեւ դատավարական այլ գործողությունների ընթացքում, իրականում համոզված չի եղել, որ հենց Ա. Բ.-ն է եղել իրեն վնասվածք պատճառողը, սակայն հաստատել է այդ փաստը: «Ելնելով այն հանգամանքից, որ վերջինս դատապարտյալի անմեղությունը ապացուցող առերեւույթ փաստական տվյալ է՝ ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարեւոր գործերով քննության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության դատախազի կողմից կայացվել է Ա. Բ.-ի վերաբերյալ դատական ակտը վերանայելու նպատակով նոր երեւան եկած հանգամանքների հետեւանքով վարույթ հարուցելու մասին որոշում, որը այդ հանգամանքների առթիվ քննություն կատարելու համար, դատապարտյալին վերաբերող քրեական գործի հետ միասին, ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն»,- մեր զրույցում ասաց դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Սա, ըստ էության, ՀՀ գլխավոր դատախազության կողմից առաջին քայլն է Մարտի 1, 2 իրադարձությունների համար անհիմն եւ ապօրինի մեղադրված, ապա դատապարտված անձանց դատական ակտերը վերանայելու վերաբերյալ:

Նախկին քաղբանտարկյալ Արամ Բարեղամյանը մեկն է այն տասնյակ անձանցից, ովքեր 2008-ի Մարտի 1-2-ի իրադարձություններից հետո դատապարտվեցին. ըստ մեղադրանքի՝ 2008 թվականի նախագահական ընտրություններում «պարտված թեկնածու» Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները, չհամակերպվելով քվեարկության արդյունքների հետ, կազմակերպել եւ անցկացրել են մասսայական միջոցառումներ՝ ցույցեր, երթեր, հանրահավաքներ, նստացույցեր, զինվել են եւ փորձել են բռնությամբ զավթել իշխանությունը, այդ նպատակով կազմակերպել եւ իրականացրել են սպանություններ, մասսայական անկարգություններ:

Բարեղամյանը  2008թ. փետրվարի 19-ին կայանալիք նախագահական ընտրությունների ժամանակ հանդիսացել է նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետը՝ Հրազդանում, եւ ղեկավարել է շտաբի ամբողջ գործունեությունը։ Ըստ մեղադրանքի՝ Ազատության հրապարակում անընդմեջ իրականացվող հրապարակային զանգվածային միջոցառումների մասնակիցների շրջանում հրազենի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի, մարմնական վնասվածքներ պատճառելու, հրկիզումներ կամ ավերումներ առաջացնելու համար հարմարեցված այլ պարագաների ապօրինի շրջանառության մասին օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության ծառայողները 2008թ. մարտի 1-ին՝ ժամը 07-ի սահմաններում, Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքի մասնակիցներից պահանջել են հնարավորություն ընձեռել ստուգելու նրանց մոտ զենքի ու ռազմամթերքի առկայության վերաբերյալ տեղեկատվության իսկությունը: Ըստ այդմ՝ Արամ Բարեղամյանը, չենթարկվելով դրանց, մի խումբ այլ անձանց հետ հարձակում է գործել ոստիկանության ծառայողների վրա, որի ընթացքում կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն է գործադրել ոստիկանության Մալաթիայի բաժնի պետի տեղակալ Գարեգին Քամալյանի նկատմամբ, դիտավորությամբ փայտե մահակով հարվածել է վերջինիս գլխին եւ նրա առողջությանը պատճառել ծանր վնաս՝ կապված վերջինիս կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ։

Առաջադրված մեղադրանքում Արամ Բարեղամյանը իրեն մեղավոր չի ճանաչել եւ ցուցմունք է տվել այն մասին, որ մարտի 1-ի առավոտյան՝ ժամը 06:30-ի սահմաններում Ազատության հրապարակ են մտել ոստիկանության աշխատակիցները, որոնք ցանկացել են տեղահան անել հրապարակում գտնվող քաղաքացիներին։ Այդ ժամանակ ինքը մի շարք քաղաքացիների հետ միասին գտնվել է Ազատության հրապարակում՝ Սպենդիարյանի արձանի մոտակայքում։ Այդ պահին իրենց է մոտեցել գնդապետի ուսադիրներով ոստիկանության մի աշխատակից եւ առաջարկել դուրս գալ հրապարակից, որից հետո իրենք քայլել են դեպի Թումանյան փողոցի կողմը։ Քայլելու ժամանակ ինքը հարված է ստացել գլխին եւ վայր ընկել։ Մի կերպ հասել է Հյուսիսային պողոտա, պատահական տաքսի ավտոմեքենայով գնացել է Հանրապետական հիվանդանոց, որտեղ բուժվել է յոթ օր, այնուհետեւ իր պահանջով դուրս է գրվել։ Դուրս գրման օրը՝ 2008թ. մարտի 7-ին, հիվանդանոց են եկել ոստիկանության աշխատակիցները եւ իրեն հրավիրել ոստիկանության Մաշտոցի բաժին։ 

Բարեղամյանն իր ցուցմունքում նաեւ նշել է, որ 2008թ. մարտի 1-ի առավոտյան, երբ ոստիկանության աշխատակիցները մտել են Ազատության հրապարակ, թե՛ ինքը եւ թե իր հետ գտնվող անձինք ոստիկանության աշխատակիցներին դիմադրություն ցույց չեն տվել եւ ինքը որեւիցե մեկին մարմնական վնասվածք չի հասցրել։

Այնինչ, գործով միակ եւ առանցքային տուժող Մալաթիայի նախկին փոխոստիկանապետ, գնդապետ Գագիկ Քամալյանը իր ցուցմունքում պնդել է, որ 2008թ. մարտի 1-ին՝ ժամը 06:00-ի սահմաններում մի քանի աշխատակիցների հետ փորձել է միտինգավորների համար հրապարակից դեպի Հյուսիսային պողոտա դուրս գալու ճանապարհ բացել, որի ընթացքում միջին տարիքի, երկար դեմքով, գանգուր մազերով անծանոթ երիտասարդը, որը, ինչպես հետագայում պարզվել է՝ Արամ Բարեղամյանն է եղել, ձեռքի ձողով հարվածել է իր գլխի ճակատային մասին։ Հարվածից ինքը կորցրել է գիտակցությունը։

Դատախազության կողմից մատնանշած տուժողը հենց Մալաթիայի նախկին փոխոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Գագիկ Քամալյանն է: Մեզ, սակայն, չհաջողվեց պարզել՝ Քամալյանն այժմ համակարգում աշխատո՞ւմ է, թե՝ ոչ:

Արամ Բարեղամյանի գործով հսկող դատախազը եղել է Զելիմ Թադեւոսյանը՝ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Լիլիթ Թադեւոսյանի հայրը: Առաջին ատյանի դատարանը՝ նախագահությամբ Ալեքսանդր Ազարյանի, Բարեմաղյանին դատապարտել է 6 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչելով ՀՀ քրեական օրեսնգքրի 316 հոդվածի 2-րդ մասով եւ ՀՀ ՔՕ 112 հոդվածի հատկանիշներով:

Դատաքննության ընթացքոմ Բարեղամյանի շահերը ներկայացրած փաստաբան Հարություն Բաղդասարյանը մեր զրույցում ասաց, որ տեղյակ չէր դատախազության կողմից նոր երեւան եկած հանգամանքով վարույթ հարուցելու որոշման մասին: Նա նշեց, որ գործով եղել է միայն տուժողի եւ վկա ոստիկանի ցուցմունքները: Բաղդասարյանն ասաց, որ Արամ Բարեղամյանին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար որեւէ ոստիկան քրեական պատասխանատվության չի ենթարկվել, ավելին՝ նա անգամ տուժող չի ճանաչվել: Փաստաբանը կարծիք հայտնեց, որ դատախազության այս քայլը շատ լավ նախադեպ կարող է լինել՝ Մարտի 1-ի գործերով նոր երեւան եկած հանգամանքներով վարույթ սկսելու համար:

Նշենք, որ նոր երեւան եկած հանգամանքով վարույթ սկսելը ենթադրում է գործի նոր քննություն: 

Տպել
5491 դիտում

Մեր ազգը ենթարկվեց զանգվածային կոտորածների, ցավոք, սա չի դադարում լինել առօրյա մարտահրավերներից մեկը. Ալեն Սիմոնյան

ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Միմյանց բախվելուց հետո ավտոմեքենաները հրդեհվել են՝ վերածվելով մոխրակույտի. խոշոր վթար Գյումրիում (լուսանկարներ)

Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը

Քաղաքացիների իրավունքների ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականցվում․ ՄԻՊ-ը՝ Տավուշի դեպքերի մասին

Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ են նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար. ՀՀ նախագահ

Ոճրագործությունների չդատապարտումը հանգեցնում է ավելի բացասական երևույթների, ինչպես ԼՂ բնակիչների տեղահանումն էր․ ՀՀ ՄԻՊ

Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Եվրոպական խորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ

Ադրբեջանի և Հայաստանի կողմից առանց արտաքին միջամտության համաձայնության հասնելը չափազանց կարևոր է. Հուլուսի Քըլըչ

Արդեն ունենալով անկախ պետություն՝ պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Ավինյանի ուղերձը

Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը միասին ապագա կառուցելն է. Էրդողանը 1915-ի իրողությունը ժխտող ուղերձ է հղել

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր

Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն

Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Ֆրանսիայի դեսպան

Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. Անահիտ Մանասյանի ուղերձը

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ

Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է ՀԱՊԿ-ից դուրս գալը. Թասմագամբետով

Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին (լուսանկարներ)

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ դրություն հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է