Դաշնակցության անունից առաջադրվելու եմ պատգամավորի թեկնածու, պատվի հարց է. Գեղամ Մանուկյան

13/11/2018 schedule22:49

«Երկիր մեդիա» ՀԸ հասարակական-քաղաքական հաղորդումների պատասխանատու Գեղամ Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին Դաշնակցության անունից առաջադրվելու է որպես պատգամավորության թեկնածու, քանի որ պատվի հարց է, սակայն փակագծերը հետո է բացելու:

Գ. Մանուկյանի գրառումը ներկայացնում ենք ստորեւ.

«Հայտնում եմ ընկերներիս, հեռուստադիտողիս, հարազատներիս, հարևաններիս, իմ նախկին ու ներկա ուսանողներին, որ Դաշնակցության որոշմամբ, Դաշնակցության անունից առաջադրվելու եմ ԱԺ առաջիկա ընտրությունների պատգամավորության թեկնածու։ Նաև ռեյտինգային ընտրակարգով, իմ հարազատ Քանաքեռում՝ Քանաքեռ-Զեյթուն, Նոր նորք եւ Ավան համայնքներն ընդգրկող ընտրատարածքում։

Հիմա կոչս ինձ ճանչողներին, համակրողներին, երբևէ ճանապարհ անցածներին. գիտեք ինձ, մոտեցումներս, ապրելակերպս, ընտանիքս։ Կուզեք սատար կանգնել, դիմեք անպայման։ Ինչպես միշտ հասանելի եմ։ Ով էլ չի հիշում համարս, համեցեք՝ 091409846։

Յուրաքանչյուրիդ մի խոսքը, խորհուրդը, զորակցական զանգը, աջակցությունը անգնահատելի է։ Կասեք, ինչու՞ եմ առաջարդվել, չէ որ մի քանի անգամ հրաժարվել եմ, անգամ 2007-ին ընտրվելուց հետո եմ մանդատից հրաժարվել, կարճ պատասխան ունեմ՝ ՊԱՏՎԻ հարց է, իմ գաղափարի, մեր գաղափարախոսության ու ՀՈՂԻն և ՀԱՅԻն հավատարիմ լինելու համար։ Փակագծերը հետո կբացեմ....»:

Տպել
3221 դիտում

Հայտարարություն մրցույթի մասին

QR վճարումներ Հայբիզնեսբանկի մոբայլ բանկինգի հավելվածում

Գրեմիի մրցանակակիր Jamiroquai խումբ, Բրեգովիչ, Եվգենի Պետրոսյան. մշակութային աշունը Երեւանում

Բացահայտվել է բնակարանային գողությունների շարք. երկու անձի մեղադրանք է առաջադրվել

Հայաստանում է Լիբանանի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը

Հարգելի՛ դատավոր, Դուք «դռների տակ վնգստացող դատավորների» ցուցակո՞ւմ եք․ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան

Նյու Յորքում կբացվի անվանի հայ լուսանկարիչ Արա Գյուլերի ցուցահանդեսը

«Ռոմա»-ի երկրպագուները երգ են նվիրել Մխիթարյանին (ձայնագրություն)

Յուրի Ջորկաեֆը նշանակվել է ՖԻՖԱ-ի հիմնադրամի գլխավոր տնօրեն. նա հոկտեմբերի 6-ից 9-ը կայցելի Հայաստան

Փաշինյանի ԱՄՆ այցին ընդառաջ. ինչպես է ադրբեջանի քարոզչական նյութը հայտնվել է հայկական մամուլում

Նոյեմբերյանի քրեական հետախույզներն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել (տեսանյութ)

Եթե գրավ չկիրառվի, նշանակում է՝ ուղղակի նպատակ ունեն դատը ձգձգելով՝ պատժել․ Լեւոն Քոչարյան

Երբեք թուլ չեմ տա արատավորել իմ անունը. Նազենի Հովհաննիսյան

Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ. դատարանը նրան գրավի դիմաց ազատ չարձակեց

Վանաձորում աթլետներն արմատուրաների վրա քար են դնում, որ վազելիս վրաները չընկնեն (տեսանյութ)

Պաշպանությունից մինչև քաղաքական ու մշակութային հարցեր. Մնացականյանն ընդունել է Լիբանանի ազգային պաշտպանության նախարարին

Կոռուպցիայի դեմ պայքարին պետք է նոր թափ հաղորդենք. վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն

Երևանում կայացել է ԵՄ Արտաքին ներդրումային պլանի մեկնարկային միջոցառումը․ փոխնախարարը կարևորել է պլանի ներդրումը ՀՀ-ում

Ըմբիշներ Կաջոյանն ու Բերիանիձեն նույնպես մեդալների համար չեն պայքարի աշխարհի առաջնությունում

Հրայր Թովմասյանի սանիկին՝ ԱԺ Վարչատնտեսական վարչության մատակարարման բաժնի պետին, մեղադրանք է առաջադրվել. ՔԿ