Արցախում Սարսանգից մինչեւ Մարտակերտ նոր ջրանցք է կառուցվելու․ կներդրվի շուրջ 100 մլն ԱՄՆ դոլար

14/11/2018 schedule11:35

Շատ շուտով օտարերկրյա ներդրումներով կմեկնարկի Սարսանգի աջափնյա ջրանցքի կառուցումը, որի շինաշխատանքները կտեւեն մի քանի տարի, եւ որը թույլ կտա ջրամբարի ջուրը կասկադի միջոցով ինքնահոս կերպով տեղափոխել դեպի Մարտակերտ շրջկենտրոնի հարակից դաշտեր՝ հիմնելով 3 նոր ջրամբար՝ ոռոգելի դարձնելով ավելի քան 10,000 հեկտար հողատարածք: Այս մասին facebook-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական-հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Արայիկ Հարությունյանը:

Նա, մասնավորապես, նշել է. 

«Ինչպես հիշում եք, եվրոպական երկրներ կատարած իմ վերջին այցի ընթացքում, տեղեկացնելով ներդրումային որոշ ծրագրերի մասին, ասել էի, որ պետք է սպասել լավ նորությունների: Ուրախ եմ արձանագրել, որ այցի ժամանակ եւ դրան հաջորդած ինտենսիվ քննարկումներից հետո հաջողությամբ ավարտել ենք ավելի քան 100 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ ներդրումային նախագծի իրականացման շուրջ բանակցությունները:

Արդյունքում շատ շուտով օտարերկրյա ներդրումներով կմեկնարկի Սարսանգի աջափնյա ջրանցքի կառուցումը, որի շինաշխատանքները կտեւեն մի քանի տարի եւ որը թույլ կտա ջրամբարի ջուրը կասկադի միջոցով ինքնահոս կերպով տեղափոխել դեպի Մարտակերտ շրջկենտրոնի հարակից դաշտեր՝ հիմնելով 3 նոր ջրամբար եւ ոռոգովի դարձնելով ավելի քան 10,000 հեկտար հողատարածք: Ծրագիր, որին շատ երկար ենք սպասել, եւ որն, իմ պատկերացմամբ, դառնալու է Արցախի տնտեսական ամենախոշոր նախագծերից մեկը եւ ենթաշրջանի գյուղատնտեսության զարգացման երաշխավորը:

Ի գիտություն նշեմ, որ ոռոգման համակարգը մեր հանրապետությունում մեծ ներդրումների կարիք ունի: Այսօրվա դրությամբ ունենք մինչեւ 10,000 հեկտար ոչ կանոնավոր ոռոգվող այգի ու դաշտ, որը կազմում է մշակվող հողատարածքների մոտ 10 տոկոսը: Այսինքն նոր ծրագրով նախատեսվում է ավելի քան կրկնապատկել առկա ծավալը:

Ներդրողների հետ պայմանավորվել ենք նաեւ ջրատարն ապահովող կասկադի վրա նոր ՀԷԿ-երի կառուցման մասին, ինչը կավելացնի էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը՝ խթանելով դրա արտահանումը: Ի դեպ, այս տարվա ինը ամիսների տվյալներով՝ մեր հանրապետությունում արտադրվել է ավելի քան 290 մլն ԿՎտ էլեկտրաէներգիա, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ աճել է 20.5 տոկոսով: Նշված ծավալից ներքին սպառման համար օգտագործվել է 267 մլն ԿՎտ-ն: Իսկ առաջիկա տարիներին հանրապետությունում արտադրվող էլեկտրաէներգիայի ծավալը նախատեսում ենք հասցնել մինչեւ 1 մլրդ ԿՎտ-ի:

Ներդրող ընկերության բաժնետերերը, որոնք հայկական ծագում չունեն, իրենց կարեւոր մասնակցությունը կունենան նաեւ այգեգործության զարգացման գործում: Այս օրերին Արցախում են գտնվում այդ ընկերության պատասխանատուները, որոնց հետ արդեն քննարկում ենք ծրագրի մեկնարկի ժամկետներն ու տեխնիկական որոշ հարցեր: Հավատացեք, որ հեռու չէ այն օրը, երբ Մարտակերտի դաշտավայրային հատվածը կդառնա ծաղկուն գոտի, որտեղ կստեղծվեն տասնյակ վերամշակող ընկերություններ եւ հազարավոր նոր աշխատատեղեր:

Նշեմ նաեւ, որ աշխատանքներն այսքանով չեն ավարտվում, քանի որ Սփյուռքի մեր բարերարների հետ այս օրերին ավարտում ենք բարեգործական մի շարք ծրագրերի քննարկումը, որոնց մասին կտեղեկացնեմ ավելի ուշ: Սպասե՜ք լավ լուրերի»:

Տպել
5761 դիտում

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի իրականացրած եւ իրականացվելիք ծրագրերը․ ներկայացնում է Աննա Հակոբյանը

Առնվազն զուգարանների հարցը մի քանի մեծ ավտոկայաններում պետք է լուծվի. Աշոտ Մնացականյան

9 մլն պարտք Արցախի հյուրանոցին. 2015-ին նկարահանված Եվա ֆիլմի գումարը հայկական կողմը մինչեւ օրս չի վճարել

«Ժպիտների քաղաք» հիմնադրամը քաղցկեղով հիվանդ 100 երեխաների բուժման համար գործունեության 5 ամիսներին ծախսել է 70 մլն դրամ

«Իմ քայլը» հիմնադրամի հաշվեհամարին իր գործունեության վեց ամսվա ընթացքում մուտք է եղել 859 մլն 55 հազար դրամ․ Ա․ Հակոբյան

ԵՊՀ-ում կատարած բացահայտումների ամբողջ ծավալը չէ, որ ներառված է հետաքննության այս փուլում. ՊՎԾ

Տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. Աննա Նաղդալյան

ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն Ալիեւի հետ քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարները

Պետք է հնարավոր պայմանները ստեղծենք, որ մեր դատավորները սրա-նրա ձեռքին նայելու անհրաժեշտություն չունենան․ վարչապետ

Գարեգին Բ-ն հանդիպում է ունեցել վերապատրաստման դասընթացներին մասնակցող եկեղեցականների հետ

Կառավարությունը որոշեց․ դատավորներն ու ԲԴԽ անդամները կներառվեն սոցփաթեթի շահառուների շրջանակում

ԱՆ-ը հրապարակել է չարորակ հիվանդությունների բուժումն անվճար իրականացնող բուժհաստատությունների ցանկը

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ խորհրդի նախագահ է նշանակվել Արսեն Միքայելյանը  

Վարչապետի որոշմամբ Արմինե Մարգարյանը նշանակվել է Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար

Փակ է լինելու «Թումանյան» կայարանից Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը․ պայթեցման աշխատանքներ են ընթանում

Գործադիրը հավանություն չտվեց ԲՀԿ-ական պատգամավորների՝ «Արհմիությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագծին

30 փամփուշտ, պարկուճներ, վնասված Lexus․ ինքնաձիգի գործադրմամբ սպանության փորձ՝ Տավուշում

Արամ Սիմոնյանն ասել է, որ եթե իր դեմ քրգործ հարուցվի, ԵՊՀ-ն պետք է պաշտպանվելու համար․ նախարար (տեսանյութ)

Գեղեցիկ ու դրամատիկ խաղեր Չեմպիոնների լիգայում. «Սիթիի» ու «Ատլետիկոյի» օրն էր (տեսանյութ)

Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջում զարգացման երկու կենտրոն է բացվել