ՀՀ եւ Իրանի գլխավոր դատախազները ստորագրել են երկու համագործակցության ծրագիր

14/11/2018 schedule12:56

Ինչպես արդեն տեղեկացվել է, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազի հրավերով աշխատանքային այցով գտնվում է Թեհրանում: Այս մասին հայտնում են գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից։

Այսօր Արթուր Դավթյանին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազ Մոհամադ Ջաֆար Մոնթազերիին:

Ողջունելով ՀՀ գլխավոր դատախազին իր հրավերն ընդունելու և Իրանում գտնվելու կապակցությամբ՝ պարոն Մոնթազերին նշել է, որ Հայաստանի և Իրանի հազարամյակների պատմական ու մշակութային առնչությունները, ներկայիս երկու պետությունների միջև ձևավորված և փոխադարձ հարգանքի վրա խարսխված ջերմ, բարեկամական հարաբերությունները փոխադարձ վստահության այնպիսի միջավայր են ստեղծում, որը թույլ է տալիս առկա իրավապայմանագրային բազայի հենքի վրա անկեղծ երկխոսության մթնոլորտում քննարկելու դատախազությունների միջև գործակցությունը խորացնելու հեռանկարները, իրավական փոխօգնության ոլորտում, հանցավորության դեմ համատեղ պայքարում առաջացող աշխատանքային խնդիրների լուծման կառուցակարգերն ու միջոցները:

Արթուր Դավթյանն իր գործընկերոջը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և համոզվածություն հայտնել, որ հանդիպումը երկու երկրների դատախազությունների միջև համագործակցության նոր փուլի մեկնարկ կդառնա և կնպաստի երկու երկրների իրավապահ համակարգերի միջև համագործակցության հետագա զարգացմանն ու ամրապնդմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես հարևան երկրների դատախազական համակարգերի միջև գործակցության հեռանկարներին, այնպես էլ իրավական փոխօգնության ձևավորված աշխատանքային պրակտիկայի բարելավմանն ուղղված կոնկրետ հարցեր: Մասնավորապես՝ քննարկվել է Հայաստանում կամ Իրանում քննվող քրեական գործերով դատավարական կարգավիճակ ունեցող՝ մյուս երկրի քաղաքացի հանդիսացող անձանց իրենց երկրում գտնվելու դեպքում տեսաձայնային և տեխնիկական սարքավորումների միջոցով հարցաքննելու տեխնիկական հնարավորությունների ստեղծման հեռանկարը, ինչը կնպաստի իրավասու մարմինների կողմից քրեական գործերով օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելուն, ինչպես նաև երկու պետությունների քաղաքացիներին հնարավորություն կտա դատավարական կարգավիճակ ունենալու դեպքում առանց տեղափոխման հետ կապված ավելորդ անհարմարությունների արդյունավետ իրացնել իրենց իրավունքներն ու պարտականությունները:

Բացի այդ, գլխավոր դատախազները քննարկել են նաև քրեական գործերով իրավական օգնություն ցույց տալու մասին միջնորդությունների կատարման ժամկետները հնարավորինս օպտիմալացնելու հարցը: Նշվել է, որ չնայած Սանկտ Պետերբուրգում կայացած ՀՀ և ԻԻՀ գլխավոր դատախազների հանդիպումից հետո այս բնագավառում արձանագրվել է դրական տեղաշարժ, սակայն առկա է վերջինս ավելի արագացնելու անհրաժեշտություն:

Քննարկված հարցերի շուրջ կողմերը ձեռք են բերել պայմանավորվածություններ:

Հանդիպման արդյունքում Արթուր Դավթյանը և Մոհամադ Ջաֆար Մոնթազերին ստորագրել են ՀՀ և ԻԻՀ գլխավոր դատախազությունների միջև 2019-2020 թվականների համագործակցության ծրագիր, որով նախատեսվում է մի քանի համատեղ միջոցառումներ անցկացնել Երևանում և Թեհրանում: Դրանք վերաբերում են հանձնման և քրեական գործերով իրավական օգնության ցուցաբերման բնագավառում համագործակցության գործնական հարցերին, թմրամիջոցների մաքսանենգության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության, ինչպես նաև ապօրինի սահմանահատումների և ապօրինի միգրացիայի դեպքերով հարուցված քրեական գործերի քննությունների, հանցագործությունների արդյունքում ստացված ակտիվների հայտնաբերման,  առգրավման, բռնագրավման և արտերկրից վերադարձման ուղղություններով գործակցությանը և աշխատանքային փորձի փոխանակմանը:

«Համոզված եմ, որ համագործակցության ծրագրի իրացման արդյունքում մեր պետությունների դատախազները, բացի միմյանց հետ գործնական և տեսական գիտելիքներ փոխանակելուց, առիթ կունենան անձնական շփումների միջոցով ևս զարգացնել երկու դատախազությունների միջև հետագա համագործակցությունը»-փաստաթղթի ստորագրման կապակցությամբ ասել է Արթուր Դավթյանը:

Այս համատեքստում ՀՀ գլխավոր դատախազը պարոն Մոնթազերիին հրավիրել է Հայաստան: 

Տպել
387 դիտում

«Իմ քայլը» հիմնադրամի հաշվեհամարին իր գործունեության վեց ամսվա ընթացքում մուտք է եղել 859 մլն 55 հազար դրամ․ Ա․ Հակոբյան

ԵՊՀ-ում կատարած բացահայտումների ամբողջ ծավալը չէ, որ ներառված է հետաքննության այս փուլում. ՊՎԾ

Տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. Աննա Նաղդալյան

ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն Ալիեւի հետ քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարները

Պետք է հնարավոր պայմանները ստեղծենք, որ մեր դատավորները սրա-նրա ձեռքին նայելու անհրաժեշտություն չունենան․ վարչապետ

Գարեգին Բ-ն հանդիպում է ունեցել վերապատրաստման դասընթացներին մասնակցող եկեղեցականների հետ

Կառավարությունը որոշեց․ դատավորներն ու ԲԴԽ անդամները կներառվեն սոցփաթեթի շահառուների շրջանակում

ԱՆ-ը հրապարակել է չարորակ հիվանդությունների բուժումն անվճար իրականացնող բուժհաստատությունների ցանկը

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ խորհրդի նախագահ է նշանակվել Արսեն Միքայելյանը  

Վարչապետի որոշմամբ Արմինե Մարգարյանը նշանակվել է Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար

Փակ է լինելու «Թումանյան» կայարանից Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը․ պայթեցման աշխատանքներ են ընթանում

Գործադիրը հավանություն չտվեց ԲՀԿ-ական պատգամավորների՝ «Արհմիությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագծին

30 փամփուշտ, պարկուճներ, վնասված Lexus․ ինքնաձիգի գործադրմամբ սպանության փորձ՝ Տավուշում

Արամ Սիմոնյանն ասել է, որ եթե իր դեմ քրգործ հարուցվի, ԵՊՀ-ն պետք է պաշտպանվելու համար․ նախարար (տեսանյութ)

Գեղեցիկ ու դրամատիկ խաղեր Չեմպիոնների լիգայում. «Սիթիի» ու «Ատլետիկոյի» օրն էր (տեսանյութ)

Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջում զարգացման երկու կենտրոն է բացվել

Վարչապետն ու նախարարները կառավարության նիստում գրքի տոնի առթիվ նվերներ ստացան

Մեկնարկել է ՀՀ կառավարության հերթական նիստը․ օրակարգում ընդգրկված է 32 հարց, որից 19-ը՝ չզեկուցվող

Արցախը մոտենում է նախագահական ընտրություններին․ Արայիկ Հարությունյանը հրաժարական տվեց

Հայաստանում օգտատերերի համակարգիչների գրեթե կեսը ենթարկվել է տեղային սպառնալիքների․ «Կասպերսկի Լաբորատորիա»