Երևան
-3 °C
Հայաստանի կրթության եւ գիտության նախարարությունը, «KARDÉS» կազմակերպությունը, ՀԲԸՄ Հայաստանը եւ ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) համագործակցում են Հայաստանի դպրոցներում ԱՏՀ-ն որպես կրթական առցանց տեխնոլոգիաների վրա հիմնված նոր ուսումնական մեթոդ ներկայացնելու նպատակի շուրջ:
Ինչպես հայտնում են ՀԲԸՄ Հայաստանի մամուլի ծառայությունից, Հայաստանյան դպրոցների ուսուցիչների համար կազմակերպված առաջին սեմինար-դասընթացը տեղի ունեցավ Երեւանում նոյեմբերի 14-ին՝ ԱՏՀ-ի միջազգային օրը: Շուրջ 100 մասնակից Լոռու, Կոտայքի, Արմավիրի, Արարատի մարզերից եւ Երեւանից մասնակցեցին սեմինարին՝ ծանոթանալով Աշխարհատեղեկատվական համակարգին, տեղանքի վերլուծությանը եւ ԱՏՀ-ն որպես ուսումնական գործիք կիրառելու կարեւորությանը: Սեմինարը վարեց «KARDÉS» կազմակերպությունը, որը մասնագիտացած է խորհրդատվության, վերապատրաստման, կարողությունների զարգացման բնագավառներում, ինչպես նաեւ ԱՏՀ-ն դպրոցական ուսումնական ծրագրերում ներառելու հարցերում:
«Կրթության արդիականացումը կառավարության կարեւորագույն առաջնահերթություններից է, որի նպատակն է նորարարական մոտեցումները եւ գործիքները ներմուծել կրթական համակարգ», - ասաց ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը: Ողջունելով «KARDÉS»-ի, ՀՎՀ-ի եւ ՀԲԸՄ-ի հետ համագործակցությունը՝ նա կարեւորեց ժամանակակից սարքերը եւ գործիքները աշակերտների զարգացման համար լիարժեք կիրառելու անհրաժեշտությունը:
Տեխնոլոգիական առաջընթացը շոշափելի փոփոխությունների է ենթարկել կրթության մեթոդները: Այսօր կրթության առաջնային նպատակն է՝ զարգացնել աշակերտների հետազոտական եւ վերլուծական հմտությունները, ինչպես նաեւ ստացած գիտելիքները գործնական խնդիրների լուծման համար կիրառելու կարողությունը:
«Գեոտեխնոլոգիաները, ինչպես նաեւ բիոտեխնոլոգիաները եւ նանոտեխնոլոգիաները, 21-րդ դարի երեք կարեւոր ուղղություններն են համարվում: ԱՏՀ-ն հարցումների եւ որոշակի չափանիշների վրա հիմնված, խնդիրների լուծմանն ուղղված առաջադրանքների ամբողջություն է, որն իր մեջ ներառում է դաշտային աշխատանք եւ տալիս է մասնագիտական հմտություններ պահանջված ոլորտներում»,- ասաց «KARDÉS»-ի հիմնադիր եւ տնօրեն Բագրատ Բալաբանյանը:
ԱՏՀ-ի կիրառումը կնպաստի Հայաստանում «STEM/ԳՏՃՄ» (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն եւ մաթեմատիկա) կրթության զարգացմանը: Այս համակարգն աշակերտներին կսովորեցնի ինչպես օգտագործել, ստեղծել եւ տարածել քարտեզներ, հավաքել եւ ներմուծել տվյալներ, կատարել բազմապիսի վերլուծություններ եւ աշխատել մեծածավալ տվյալների հետ: Արդյունքում աշակերտները կզարգացնեն իրենց քննադատական եւ տարածական մտածողությունը:
«ԱՏՀ-ն կրթական, նորարարական գործիք է, որ ՀՎՀ-ն կիրառել է վերջին տարիների ընթացքում: «KARDÉS»-ի հետ միասին մենք կներդնենք մեր փորձը եւ գիտելիքները՝ օնլայն կրթության առաջադեմ տեխնոլոգիաները հայկական դպրոցներում ներառելու համար»,- ասաց ՀԲԸՄ ՀՎՀ հիմնադիր եւ նախագահ, ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ Երվանդ Զորյանը, ով միջոցառմանը մասնակցում էր Skype-ով:
«KARDÉS»-ը, Կրթության եւ գիտության նախարարության եւ ՀՎՀ-ի հետ համագործակցության միջոցով, հայ աշակերտներին կներկայացնի ԱՏՀ-ն եւ տեղանքի վերլուծության գործիքակազմը՝ տրամադրելով անվճար արտոնագրեր, ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ եւ ուսումնական ծրագրեր:
Միջոցառման ընթացքում Երվանդ Զորյանը եւ Բագրատ Բալաբանյանը վիրտուալ ստորագրեցին փոխըմբռնման համաձայնագիր՝ վավերացնելով «KARDÉS»-ի եւ ՀՎՀ-ի համագործակցությունը:
Բացահայտվել է Երեւանի բնակարաններից մեկից կատարված գողությունը
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, մարդատարների համար՝ դժվարանցանելի
Երեւանի տներից մեկում գազի բալոնի արտահոսքից 3 քաղաքացի է թունավորվել
Թուրքիան Հայաստանի հետ սահմանին լայնամասշտաբ զորավարժություն է անցկացնում (լուսանկարներ)
Իսրայելի վտանգավոր արկածախնդրությունը կարող է բերել տարածաշրջանում ռազմական հակամարտության. Իրանի ԱԳ նախարար
Քննչական կոմիտեի նախագահն ընդունել է ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի ծրագրի տնօրենի պատվիրակությանը
Քննարկումներ մրցակցության ոլորտի օրենսդրական խնդիրների շուրջ
Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղարի հետ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ժամը 20:30-ի դրությամբ բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար
Ըստ մեղադրանքի՝ Արմեն Գևորգյանը այլ գործողություններով օժանդակել է Ռոբերտ Քոչարյանին սահմանադրական կարգը տապալելու համար
Վնասել ու կոտրել են գեներալ Մանվել Գրիգորյանի մայրական տունը, տակնուվրա արել ամեն ինչ ներսում
Փոխնախարար Մանե Ադամյանն ընդունել է ֆրանսիական Airbus ընկերության ներկայացուցիչներին
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահը կայցելի Հայաստան
ՔԿՀ-ում գտնվող Արթուր Վարդանյանին անհրաժեշտ է տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց. ՄԻՊ
Նազարբաեւը որոշել է լուծարել Ղազախստանի կառավարությունը
ՌԴ դեսպանը ԱԺ պատգամավորների հետ քննարկել է հայ-ռուսական համագործակցությանն առնչվող հարցեր
Ավինյանն ընդունել է Ավստրիական զարգացման համագործակցության Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավարին
Որպես ի՞նչ է Սաշիկ Սարգսյանը 18,5 միլիոն դոլար «նվիրաբերում» պետությանը, որպես «չայեվո՞յ»
ՊԲ հրամանատարը հետևել է զորամասերից մեկի՝ «բարձր» մարտական պատրաստականության աստիճանի պարապմունքներին
© 2019 Հայկական ժամանակ