Լիլիթ Արզումանյանի նշանակման հիմքում փորձն ու գիտելիքներն են. Արայիկ Հարությունյան

ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի աշխատակազմին եւ պրոֆեսորադասախոսական կազմին է ներկայացրել ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Արզումանյանին: Այս մասին հայտնում են ԿԳՆ-ի մամուլի ծառայությունից: 

Ներկայացնելով բուհի նոր ղեկավարին` Արայիկ Հարությունյանը նշել է, որ Արզումանյանի հետ մեծ հույսեր է կապում. 

«Ուզում եմ անդրադառնալ տիկին Արզումանյանի նշանակման առնչությամբ հանրային հարթակներում հնչող մեկնաբանություններին: Կարծիքներ են հնչում`եթե Բարձրագույն որակավորման կոմիտեում Լիլիթ Արզումանյանին փոխարինել են այլ անձով, ինչո՞ւ են  նրան նոր պաշտոնի նշանակում: Հիմնավորումը շատ հստակ է. կոնկրետ կառույցում  զարգացման  տեսլականը կարող ես  վստահել այլ ղեկավարի, միաժամանակ նախկին ղեկավարին վստահել մեկ այլ կառույցի զարգացումը: Ես կարծում եմ, որ Լիլիթ Արզումանյանի փորձը, գիտելիքներն ու կապերը  շատ կարեւոր են»,- նշել է Արայիկ Հարությունյանը` ավելացնելով, որ կինոյի եւ թատրոնի ոլորտի ներկայացուցիչները ջերմ ու դրական վերաբերմունք ունեն նրա նկատմամբ: Լիլիթ Արզումանյանը մինչ նշանակումն ինստիտուտում աշխատել է որպես ամբիոնի վարիչի պաշտոնակատար եւ բուհի խնդիրներին եւ անձնակազմին ծանոթ է ներսից: Նախարարի պաշտոնակատարը հույս է հայտնել, որ նոր պաշտոնակատարի հետեւողական աշխատանքը կնպաստի բուհի զարգացմանը, եւ արդյունքները տեսանելի կլինեն. «Մենք հույս ունենք, որ բուհի շուրջ ստեղծված բացասական մթնոլորտը, որը վերջին շրջանում նաեւ հրապարակային դրսեւորում է ստացել, կհաջողվի հարթել` ներգրավելով առաջին հերթին ուսանողներին: Մենք կարեւորում ենք նաեւ բուհական համակարգի միջազգայնացումը եւ Երեւանի թատրոնի ու կինոյի պետական ինստիտուտն այս առումով լուրջ անելիք ունի»,- նշել է նախարարի պաշտոնակատարը: 

Միաժամանակ Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել նախկին ռեկտոր Դավիթ Մուրադյանին` կատարած աշխատանքի համար` նշելով, որ նախկինում կատարվածի եւ կուտակված դրական փորձի հիմքի վրա կառուցվելու են նոր ծրագրեր: 

Ռեկտորի պաշտոնակատար Լիլիթ Արզումանյանը շնորհակալություն է հայտնել նախարարի պաշտոնակատարին` վստահության համար եւ շեշտել, որ ջանքեր է ներդնելու բուհի զարգացման համար: 

Նշենք, որ Լիլիթ Արզումանյանը բանասիրական գիտությունների դոկտոր է, աշխատել է Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ, 5 գրքի /գրականագիտություն եւ արձակ/ եւ ութ տասնյակ գրականագիտական, հրապարակախոսական եւ թատերագիտական հոդվածների հեղինակ է, Հայաստանի գրողների միության եւ Հայաստանի թատերական գործիչների միության անդամ: 

Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի նախկին ռեկտոր Դավիթ Մուրադյանը աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն:

Տպել
884 դիտում

«Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի պահեստներից ծուխ է նկատվել (տեսանյութ)

Ոստիկանները ակցիայի մասնակիցներին բերման ենթարկելիս կիրառել են օրենքը խախտող անհամաչափ ֆիզիկական ուժ. ՄԻՊ

Վարչապետի աշխատակազմը ներկայացրել է այսօր կառավարությունում Ամուլսարի հանքի վերաբերյալ խորհրդակցության սղագրությունը

Ամուլսարի հանքի շահագործումը ոչ Սեւանին, ոչ Ջերմուկի ջրերին ոչ մի վնաս չի հասցնելու. վարչապետ

Ո՞ւմ է պետք Սերժ Սարգսյանի ձերբակալությունը. ՀՀԿ-ի՞ն, թե՞ ինշխանությանը

Ստեփանավանի անտառներում 3 տարում ապօրինի հատվել է 1462 ծառ. մեղադրանք է առաջադրվել 16 անձի

Նովոսիբիրսկ քաղաքում վթարի հետեւանքով ՀՀ քաղաքացի է զոհվել, 9 մարդ՝ վնասվածքներ ստացել

Քրեակատարողական հիմնարկներում նշեցին Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը

«Լիդիանը» կառավարություն է ներկայացրել ոչ հավաստի, ոչ լիարժեք տվյալներ. ՀԲՃ-ն հաղորդում է տվել հանցագործության մասին

Ավարտվեց «Իմ քայլը» խմբակցության հանդիպումը վարչապետի հետ Ամուլսարի հարցով. Նազարյանը մանրամասներ է հայտնում

Վարչապետի որոշմամբ էկոնոմիկայի նախարարի նոր տեղակալ է նշանակվել

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները այցելել են Ադրբեջանում հայտնված հայ զինծառայողին

«Արարատ-Արմենիա» - «Դյուդելանժ» խաղի տոմսերի վաճառքն արդեն սկսված է

Արոնյանը սեւերով ոչ-ոքի խաղաց Անիշ Գիրիի հետ

Թիվ 17 հատուկ դպրոցի նախկին տնօրենը յուրացրել է սնունդ և մոտ 10 մլն դրամ գումար

Դավիթ Տոնոյանը մասնակցել է «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի փակման արարողությանը

ԶՈՒ գլխավոր շտաբի պետն այցելել է հյուսիսարևելյան սահմանագոտի, ստուգել պահեստավորված զինամթերքը

Վաչե Տերտերյանն ընդունել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչին

Արցախի պետնախարարի մոտ քննարկվել է զորամասերում սննդի կազմակերպման նոր ծրագիրը

Ակնհայտ էր, որ տնտեսական հեղափոխությունը ձախողված է, դրա համար էլ կառավարությանն օդ ու ջրի պես պետք է հանքի շահագործումը