Աննա Հակոբյանն այցելել է բուժում ստացող երեխաների նկարների ցուցահանդես (լուսանկարներ)

16/11/2018 schedule08:10

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին, «Ժպիտների քաղաք» հիմնադրամի ղեկավար Աննա Հակոբյանն այսօր այցելեց Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) «Մուրացան» հիվանդանոցային համալիր, որտեղ բժշկական համալսարանի ուսանողների նախաձեռնությամբ կազմակերպվել էր տարբեր բաժանմունքներում բուժում ստացող երեխաների ձեռքի աշխատանքների, մասնավորապես՝ նկարների ցուցահանդես։Տիկին Հակոբյանին և մյուս հյուրերին ուրախությամբ ընդունեցին երեխաները և նրանց ծնողները, դիմավորեցին ԵՊԲՀ-ի ռեկտոր Արմեն Մուրադյանը և կենտրոնի բժշկական անձնակազմը։

Կենտրոնի պատերը զարդարված էին փոքրիկների գունանկարներով։ Երեխաններից մի քանիսն էլ նոր նկարներ էին ստեղծում հենց այցի պահին։Երեխաները տիկին Հակոբյանին ոգևորությամբ պատմեցին, թե ինչ են նկարում և ինչ են ներկայացնելու հաջորդ ցուցահանդեսներին։

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն այցի ընթացքում ուղեկցում էր տիկին Հակոբյանին և ներկայացնում կենտրոնում իրականացվող որոշ ծրագրեր, ինչպես նաև դասակենտրոնները, որոնց միջոցով կազմակերվում է բուժում ստացող փոքրիկների առօրյան։ Քննարկվեցին նաև «Մուրացան» հիվանդանոցային համալիրի և Աննա Հակոբյանի ղեկավարությամբ գործող «Ժպիտների քաղաք» հիմնադրամի միջև հետագա հնարավոր համագործակցության տարբերակները։

Շրջայցից հետո տեղի ունեցավ «Ունեմ դիաբետ, չունեմ խնդիր» խորագրով ներկայացում, որի ժամանակ պարոն Մուրադյանը դիմեց ծնողներին. «Ցավոք, մեծերի սթրեսային ապրումները շատ հաճախ ազդում են երեխաների հիվանդությունների զարգացման վրա, սակայն մենք պետք է զերծ մնանք դրանից»։Նա ավելացրեց, որ կենտրոնում տարեկան ավելի քան 11 հազար երեխա դիաբետից բուժում է ստանում։ «Այս ծանրաբեռնված աշխատանքի համար ուզում եմ իմ շնորհակալությունն ու երախտիքի խոսքն ուղղել ամբողջ բուժ անձնակազմին, բժիշկներին և ղեկավարությանը»,- նշեց պարոն Մուրադյանը։Միջոցառման ավարտին տիկին Հակոբյանը լրատվամիջոցների հետ զրույցում ասաց. «Ես կարծում եմ, որ մենք ավելին պետք է անենք առողջական խնդիրներ ունեցող մեր երեխաների համար։ Նրանք պետք է միշտ լինեն ուշադրության կենտրոնում և պետք է միշտ զվարճանալու առիթներ ունենան»։ Աննա Հակոբյանը նաև նշեց, որ նախատեսում են առաջիկայում ավելի մեծ միջոցառում կազմակերպել՝ ուրախ մթնոլորտ ապահովելով երեխաների համար։

Տպել
2524 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին