Գրոհային մարտավարական խմբեր. Փաշինյանը հետևել մարտավարական զորավարժությանը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանի ուղեկցությամբ այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի մարտական հենակետ և զորավարժարանում հետևել ցուցադրական հատուկ մարտավարական հարձակողական զորավարժություններին:

Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է առաջնագծում առկա իրավիճակին, այնուհետև նրան են ներկայացվել ինժեներական և ամրաշինական կառուցվածքները, հուսալի պաշտպանություն իրականացնելու նոր տեխնոլոգիաները, դիրքերում անձնակազմի անվտանգության բարձրացմանն ուղղված աշխատանքները, տեխնիկական հագեցվածությունը: Նիկոլ Փաշինյանն ուսումնական կետում հետևել է մարտական հրաձգության մարտավարական զորավարժությանը՝ բարդ լեռնային տեղանքում, որի ընթացքում գրոհային մարտավարական խմբերը գործել են բնագծերի բարելավման ուղղությամբ:

Կառավարության ղեկավարի պաշտոնակատարը զրուցել է մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների և հրամանատարների հետ, շնորհակալություն հայտնել նրանց անձնվեր ծառայության համար: Նիկոլ Փաշինյանը խրախուսել է դիրքապահ զինծառայողներին և մաղթել առողջություն ու խաղաղ ծառայություն:

 

Տպել
580 դիտում

Փարթին շարունակվում է. Նիկոլ Փաշինյան

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը ներկա է գտնվել «Վերջին զանգ»-ի միջոցառմանը

Հայաստանում առաջին անգամ մենահամերգով հանդես կգա օպերային դիվա Վերոնիկա Ջիոևան

Վարչապետը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին արձակուրդ տրամադրելու մասին որոշում է ստորագրել

Բաքուն մտադիր է «սև ցուցակում» ընդգրկել «Известия» թերթի՝ Արցախ այցելած ռուս լրագրողին

Տիգրան Գեւորգյանը նշանակվել է Հորդանանում Հայաստանի դեսպան՝ համատեղության կարգով

Գյումրու շուկայում ՊՆ օճառների հայտնվելու վերաբերյալ կարող է մի քանի տարբերակ լինել. ԶՈւ թիկունքի պետի պարզաբանումը

Իշխանությանը դեղին քարտ է ցույց տալիս այն ուժը, որին ժողովուրդը 5 ամիս առաջ կարմիր քարտ ցույց տվեց և «հեռացրեց դաշտից»

Գառնիկ Բադալյանը նշանակվել է ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան նաեւ Տաջիկստանում

Համոզված ենք՝ կհաջողվի ձևավորել վստահելի դատական համակարգ. վարչապետը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին

Օպերային թատրոնի կոլեկտիվը դեմ է կառավարման խորհրդի նախագահի պաշտոնում Նազենի Ղարիբյանի ընտրությանը

Ուժգին քամին քշել է Զույգաղբյուր գյուղի խանութի տանիքը, վնասել ապրանքն ու ցուցափեղկերը

Եթե Ջուլիետին չտեսնեի, գուցե այս պիեսը չբեմադրեի. Ռուսական թատրոնում պրեմիերա է սպասվում

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կմեկնի Ուզբեկստան

Երթեւեկության կազմակերպման փոփոխություն Երեւանի Իտալիայի փողոց−Խորենացու փողոց−Վ.Սարգսյան փողոց խաչմերուկում

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյան. «ԴասA»-ն և դպրոցներում կյանքի կոչվող մշակութային այլ ծրագրերը լինելու են շարունակական

Ես Փաշինյանին չեմ դատի տվել, եթե անգամ 1 տոկոս կասկած ունենայի, որ չեմ շահի՝ դատարան չէի դիմի. Օրբելյան

Գայանե Մարկոսյանը նշանակվել է Լոռու փոխմարզպետ

ՃՈ հատուկ տարածքներ են տեղափոխվել 116 ավտոմեքենա. 71-ը վարել են անչափահասներ

ԱՄԷ-ն հումանիտար օգնություն է տրամադրել Շիրակի մարզի 350 կարիքավոր ընտանիքի