Թուրքիան ձեռք է բերում С-400 ՀՕՊ համակարգեր. ԱՄՆ շարունակում է արգելափակել F-35–երի ծրագիրը

16/11/2018 schedule16:43

Թուրքիայի F-35-երի ծրագրին մասնակցության մասին զեկույցը Պենտագոնն արդեն ուղարկել է ԱՄՆ կոնգրես՝ քննարկման։ Այս մասին հայտնում է Reuters միջազգային գործակալությունը։ 

Ինչպես գրում է Ռազմինֆոն, ԱՄՆ պաշտպանության նախարարության զեկույցի ժամկետը լրանում էր նոյեմբերի 13-ին, իսկ մինչ այդ արգելափակված էր Թուրքիային 100 միավոր F-35-երի մատակարարումը։

Reuters գործակալության հետ հարցազրույցում ԱՄՆ պաշտպանության նախարարի տեղակալ Էլեն Լորդը նշել է, որ Թուրքիայի Ս-400-ի գնման միտքը միանգամայն սխալ էր։ ԱՄՆ-ն բանակցություններ է սկսել Թուրքիայի հետ, սակայն, ինչպես երեւում է Թուրքիան մտադիր չէ իր որոշումը փոխել։ «Մենք որոշում կայացնելու համար պետք է աշխատենք Կոնգրեսի հետ։ Մենք առավելագույնս համագործակցելու ենք Կոնգրեսի հետ այնքան ժամանակ, մինչեւ խնդիրը չլուծվի․․․»,- ասել է Լորդը։

Հիշեցնենք, որ Թուրքիան 2017թ․ դեկտեմբերին պայմանագիր էր ստորագրել Ռուսաստանի հետ Ս-400 «Տրիումֆ» ՀՕՊ համակարգերը գնելու համար։ Այդ ընթացքում ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ն սկսեցին մտահոգություններ հայտնել Թուրքիային ռուսական համակարգերը չգնելու համար, նշելով, որ դա կարող է ազդել Թուրքիա-ՆԱՏՕ հարաբերությունների վրա։

Թուրքական կողմը բազմիցս նշում էր, որ Ս-400-ներն անհրաժեշտություն են, քանի որ ՆԱՏՕ-ն չի կարող ամբողջությամբ պահել Թուրքիայի օդային տարածքները։

Երկկողմ մտահոգություններից եւ նախազգուշացումներից հետո ԱՄՆ-ն այս տարվա հուլիսին ժամանակավորապես արգելափակեց F-35-երի Թուրքիա մատակարարումը՝ մինչեւ Պենտագոնը 90-օրյա ժամկետում կներկայացնի զեկույց Թուրքիայի F-35-երի ծրագրի մասնակցության մասին։

Թեպետ, Պենտագոնի զեկույցը դեռ չէր ներկայացվել, Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հոկտեմբերին հայտարարեց, որ 2019թ․ մարտին Թուրքիային կմատակարարվի 2 միավոր F-35 կործանիչ, իսկ ռուսական Ս-400 «Տրիումֆ» ՀՕՊ համակարգերի տեղակայումը Թուրքիայում կսկսի 2019թ․ հոկտեմբերին։

Տպել
788 դիտում

Ստեփանավանում 81-ամյա տղամարդը ինքնասպան է եղել շենքի տանիքում

Դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպել է Լեհաստանի ԱԳՆ պետական քարտուղարի հետ

«Զինված խմբի» գործով ամբաստանյալ Արթուր Վարդանյանին հիվանդանոց են տեղափոխել

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Գարեգին Բ եւ Արամ Ա կաթողիկոսներին

«Բժիշկներ առանց սահմանների» միության հայաստանյան առաքելությունը ԱԻՆ-ին ռադիոմետրեր է նվիրել

Արգենտինայում կյանքից հեռացել է Ցեղասպանությունը վերապրած 106-ամյա հայուհին

4 նախկին նախարար ստորագրել են Ամուլսարում հանքի թույլտվությունը. ՀԲՃ-ն անուններ է հրապարակում (լուսանկարներ)

Ուսուցչին որպես բեռնաձի օգտագործելով՝ կրթության որակ չի ապահովվի. մանկավարժները սպառնում են գործադուլով

ԱԱԾ-ն բացահայտել է ՍԱՊԾ մի խումբ աշխատակիցների կողմից կաշառք պահանջելու եւ ստանալու դեպքեր

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում 117 ապօրինի հատված ծառ է հայտնաբերվել

Ղազախստանի թղթադրամների եւ մետաղադրամների վրա այսուհետ չեն լինի ռուսերեն գրառումներ

Պետական մակարդակով կազմակերպած երթը ոճրագործության բացահայտման քայլերից մեկն է. Մարտի 1-ի զոհերի հարազատներ

Հուլիսի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների անվճար տրամադրումը, 3 տարի անց՝ վաճառքը

Ջավախքի Հեշտիա գյուղում ԱրՄաթ ինժեներական լաբորատորիա է բացվել

Մուշուրբան, պարկապզուկը, կոխն ու որդան կարմիրը՝ մշակութային ժառանգության նոր արժեքներ

Վարչապետին ճիշտ են ասել. Մարտի 1-ի գործը ջուր է. Յուրի Խաչատուրովի պաշտպան

Լաս Վեգասը մեզ համար լոկ խաղատների աշխարհ չէ. Մխիթար Հայրապետյան

Օրը ցերեկով մեքենա ջարդուխուրդ անող երիտասարդներից մեկը քիչ առաջ 1 միլոն 500 հազար դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

Հայաստանը և Սուրբ Աթոռը հանդես կգան գիտակրթական ու մշակութային համատեղ նոր ծրագրերով

Ըմբիշ Միհրան Հարությունյանը կարծում է, որ իրեն չեն ցանկանում տեսնել ՀՀ հավաքականում