Բրյուսովի անվան համալսարանի դասախոսներն իրենց ուսանողուհիներին սթափության կոչ են անում

16/11/2018 schedule18:43

Երեւանի Վալերի Բրյուսովի անվան համալսարանի դասախոսները որոշել են տեւական ժամանակ լռելուց հետո հայտնել իրենց վրդովմունքը՝ համալսարանի մի քանի ուսանողուհիների մասին: Այդ կապակցությամբ համալսարանի էջում հրապարակվել է դասախոսների ստորագրությամբ նամակը, որը ներկայացնում ենք ստորեւ.

«Մենք, Երեւանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի դասախոսներս, ցանկանում ենք մեր դիրքորոշումը եւ վրդովմունքը հայտնել մեր համալսարանի մի քանի ուսանողների՝ նախկին ուսանողական խորհրդի յոթ անդամների շարունակական կեղծ գրառումների եւ անվայել պահվածքի վերաբերյալ։ Այլեւս չենք կարող եւ չենք ուզում լռել։

Մինչ այժմ լիահույս էինք, որ նրանք կվերանայեն իրենց վարքը եւ կլծվեն իրենց անմիջական պարտականությունների կատարմանը՝ ուսումնառությանը։ Սակայն, փաստորեն, չափազանց լավատես էինք։

Գրեթե ամենօրյա զրպարտությունն ու կեղծիքը նրանց միակ գործելաոճն է դարձել։

Մենք ցավ ենք ապրում, որ Բրյուսովի համալսարան ընդունվելու առաջին իսկ օրվանից նրանց մեջ սերմանվող մշակույթն ու արժեհամակարգը խարխուլ հիմքերի վրա են հայտնվել՝ որոշակի արտաքին գործոնների ազդեցության ներքո։ 

Մենք ցավ ենք ապրում, որ իր բարեկրթությամբ առանձնացող համաշխարհային արժեքների լավագույն օրինակների վրա ուսանողներին դաստիարակող բուհի ուսանողուհիները, կարող են դեռատի աղջիկներին ոչ վայել նման բառապաշար եւ պահվածք դրսեւորել։
Մենք ցավ ենք ապրում, որ մեր ապագա հայ մայրերը կարող են նման կերպ ներկայանալ քաղաքացիական հասարակությանը։

Մեր սիրելի ուսանողեր, անսացեք մեր հորդորներին եւ սթափվեք։ 

Թույլ տվեք, որ մեծ վաստակ, բարձր վարկանիշ, ուսումնակրթական եւ գիտական հզոր ներուժ ունեցող ԲՈՒՀ-ը՝ պրոֆեսորադասախոսական կազմով եւ ուսանողական համակազմով զբաղվի իր առաքելությամբ՝ կրթությամբ եւ գիտությամբ։ Դուք խաթարում եք բուհի բնականոն աշխատանքը։ Սթափվեք, խնդրում ենք։

Օգտվելով պատեհությունից, հայտնենք, որ բոլոր ուսանողներն էլ մեր հոգածության ներքո են։

ԵՊԼՀ պրոֆեսորադասախոսական կազմ»

Հիշեցնենք, որ վերջերս ԵՊԼՀ-ի հետ կապված միջադեպեր եղան: Ուսանողուհիներից մեկի պատմությունը որակվեց որպես հարձակում:  Համաձայն տեղեկությունների, միջադեպ է ր տեղի ունեցել երկու ուսանողուհիների միջեւ եւ նրանցից մեկը կտրել էր մյուսի երակը:

Այս ամենի հետ կապված համալսարանն ավելի ուշ հանդես էր եկել պարզաբանմամբ՝ նշելով, որ համալսարանում ուսանողուհիներից մեկի հետ տեղի ունեցած միջադեպի հետ կապված  ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության կողմից ստացվել է պաշտոնական տեղեկատվություն:

Հետաքննության արդյունքում պարզվել է, որ համալսարան որեւէ անհայտ մարդ մուտք չի գործել եւ ուսանողուհու վրա հարձակում տեղի չի ունեցել: Նա որեւէ մեկի կողմից ծեծի կամ բռնության չի ենթարկվել եւ առավելեւս չի դանակահարվել: Ուսանողուհու կյանքին սպառնացող վտանգ չկա:

Բոլոր տարածված լուրերը բերնեբերան անցած, ուռճացված ասեկոսեներ են, եւ չեն համապատասխանում իրականությունը:

Ինչ վերաբերում է մարմնի քերծվածքներին եւ ձեռքերի վրա առկա գրություններին, ապա, հաշվի առնելով անձնական կյանքի անձեռնմխելիության եւ գաղտնիության խնդիրը, այլ մանրամասներ չեն հայտնվել:

Իսկ համալսարանի նախկին ուսանողական խորհրդի ֆեյսբուքյան էջի գրառման մասին՝ կապված նշված դեպքի հետ, պարզաբանվել էր, որ ակնհայտորեն չհամակերպվելով այն իրավիճակի հետ, որ համալսարանի ուսանողության մեծամասնության ազատ կամարտահայտմամբ նախկին ուսանողական խորհուրդը լուծարվել է եւ զրկվել իր թվացյալ «ղեկավար» դիրքից, դրա որոշ անդամներ շարունակում են միտումնավոր կերպով տարածել ապատեղեկատվություն՝ փորձելով վարկաբեկել համալսարանի բարի համբավը եւ սեւացնել ղեկավարության աշխատանքը:

Տպել
4521 դիտում

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)