Եւ մի տանիր զմեզ ի փորձություն ...

Ազգային ժողովն, ինչպես հայտնի է, չընդունեց «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, ըստ որի՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվտանգությունը պիտի պետականորեն ապահովվեր այնպես, ինչպես ապահովվում է ՀՀ նախագահի, վարչապետի եւ ԱԺ նախագահի անվտանգությունը: Եվ ընդդիմադիր քաղաքական շրջանակները շտապեցին սա ներկայացնել որպես «անաստվածություն», «աղանդավորների հաղթանակ», «ազգային ինքնության հիմքերը խարխլելու փորձ» եւ այլն:

Իրականում բուն խնդիրն, իհարկե, բյուջեի հաշվին լրացուցիչ մի քանի (կամ մի քանի տասնյակ) թիկնապահներ պահելը չէ, խնդիրը շատ ավելի խորն է: Հասկանալի է, չէ՞, որ եթե Հայ Առաքելական Եկեղեցին եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հասարակության մեջ բացարձակ եւ անառարկելի հեղինակություն ունենային, որեւէ իշխանություն (անգամ հասարակության լիակատար աջակցությունը վայելող) չէր համարձակվի չընդունել այդ նախագիծը եւ դրանից հետո դուրս գալ «մարդամեջ» ու նայել մարդկանց աչքերին: Ավելին՝ դա անգամ քննարկման առարկա չէր դառնա. նախագիծը կներկայացվեր եւ կընդունվեր առանց որեւէ առարկության: Այսինքն՝ իրականում բուն խնդիրն այն է, թե ինչո՞ւ Եկեղեցին ու Կաթողիկոսն այդպիսի անառարկելի հեղինակություն չունեն:

Այո, տոտալիտար աղանդներն «աշխատել են» այդ ուղղությամբ, այո, քիչ չեն արտաքին ուժերը, որոնք կցանկանային թուլացած տեսնել այդ կարեւորագույն ազգային ինստիտուտներից մեկը, բայց խոստովանենք, որ հիմնական պատճառն այնուամենայնիվ ներսում է: Արդյո՞ք Եկեղեցին ինքը ամեն ինչ արել է՝ հասարակության կյանքում առանցքային դերակատարում ստանձնելու եւ անառարկելի հեղինակություն վայելելու համար:

Հայաստանում տարիներ շարունակ ընտրություններ են կեղծվել, հարյուրավոր անմեղ մարդիկ են հայտնվել բանտերում, հազարավոր ընտանիքներ կորցրել են ունեցած-չունեցածն ու արտագաղթել, երկիրը թալանվել է ահավոր դաժանությամբ... Քանի՞ անգամ եք տեսել, որ Եկեղեցու ներկայացուցիչները խոսեն այս խնդիրների մասին, քանի՞ բարձրաստիճան հոգեւորական եք տեսել իշխանություններից կամ օլիգարխներից հալածված խեղճուկրակների կողքին: Չեք տեսել: Փոխարենը՝ տեսել եք բարձրաստիճան պաշտոնյաների եւ օլիգարխների կողքին՝ ծանրումեծ, հանդիսավոր, ավելի հաճախ՝ որպես պարտադիր ատրիբուտ: Արդարացումն էլ միշտ պատրաստ է եղել՝ Եկեղեցին, հասկանում եք, պետությունից անջատված է, հետեւաբար՝ քաղաքական ու տնտեսական գործընթացներին չպիտի մասնակցի: Բայց՝ տնտեսական «գործընթացներին» լավ էլ մասնակցել է (քանի՞ բարձրաստիճան հոգեւորականի գիտեք, որ լուրջ բիզնեսներ չունենա):

«Եկեղեցին պետությունից անջատված է» փաստարկն իսկապես լավ արդարացում է. ազատում է պետության հոգսերը կիսելու պատասխանատվությունից: Որեւէ մեկն էլ չի կարող հարցնել, օրինակ, թե վերջին տասնամյակներում Հայաստանում քանի՞տասնյակ նոր եկեղեցի է կառուցվել, որքա՞ն գումար է ծախսվել այդ նպատակով, եւ քանի՞ ժամանակակից տանկ կամ, ասենք, ռազմական ինքնաթիռ կարող էր ձեռք բերել այդ գումարով պատերազմող երկիրը: Հասկանալի է, որ հոգեւոր արժեքները նույնպես չափազանց կարեւոր են, բայց ժողովրդի հավատքը եկեղեցիների թվով չի ամրանում, այլ եկեղեցականների անբասիր կերպարով: Քանի՞ բարձրաստիճան հոգեւորական եք տեսել, որոնց հիմնական հոգսը Եկեղեցու հեղինակությունը բարձրացնելն է: Եվ որքանո՞վ է արդարացի, որ պետությունից անջատված Եկեղեցու առաջնորդը պետությունից անվտանգության ապահովում ակնկալի:

Խնդիրը, կրկնում ենք, Կաթողիկոսի անվտանգության ապահովումը չէ (առավել եւս, որ վստահ ենք՝ այդ հարցն այսպես թե այնպես ինչ-որ ձեւով կկարգավորվի, եւ Կաթողիկոսը հաստատ անպաշտպան չի մնա): Խնդիրն այն է, որ Հայ Առաքելական Եկեղեցին վերջապես պիտի հետեւություններ անի այս ամենից եւ գիտակցի, որ ազգային-պետական կյանքում իրեն վերապահված դերը թեեւ տրված է ի վերուստ, բայց ենթադրում է ամենօրյա ջանք՝ վերահաստատելու համար ի վերուստ տրված այդ իրավունքը: 

Իսկ Ազգային ժողովն, իհարկե, ճիշտ կաներ, եթե առանց անգամ քննարկելու Կաթողիկոսի անվտանգությունը պետականորեն ապահովելու մասին օրենքն ընդուներ: Թեկուզ՝ «ավանսով»: Այն ակնկալիքով, որ Եկեղեցին համապատասխան եզրակացություններ կանի եւ ի վերջո կկանգնի այնտեղ, որտեղ պարտավոր է կանգնել՝ ժողովրդի կողքին:

Ինչպես որ սահմանված է ի վերուստ:

Արմեն Բաղդասարյան

Տպել
2844 դիտում

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերություններին պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է