ՀՀ առաջնությանը սկանդալի պատճառով չմասնակցած բռնցքամարտիկների առաջ արգելքներ չեն լինի

ՀՀ բռնցքամարտի 2018 թ. առաջնությանը սկանդալի պատճառով չմասնակցած մարզիկների առաջ արգելքներ չեն լինի: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 19-ին, լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը: Այն բանից հետո, ինչ բռնցքամարտի աշխարհի՝ նրանից դժգոհ որոշ ներկայացուցիչներ առանձին ֆեդերացիա ստեղծեցին, մի շարք մարզիկներ չմասնակցեցին հոկտեմբերի 22-27-ը կայացած մրցաշարին: Ըստ Գեւորգյանի՝ նրանք այդպես են վարվել իրենից դժգոհող մարզիչների հորդորով, չմասնակցելու համար նույնիսկ գումար է բաժանվել: Այս իրավիճակում Գեւորգյանը հատկապես ցավում է խոստումնալից Նարեկ Մանասյանի համար (91 կգ), որը նախաօլիմպիական 2019 թվականից առաջ ինքն իրեն փաստի առաջ է կանգնեցրել:

«Բավականին մեծ ներդրում ունեմ նրա ձեռքբերումների, նրա կենսագրության մեջ վերջին 5 տարիների ընթացքում: Ափսոսում եմ, որ այս կարեւոր փուլում խաղից դուրս մնաց: Ոչ մի արգելափակում չկա, պատիժ չկա: Անձի որոշումն է՝ մասնակցի, թե չմասնակցի: Հաջորդ տարի՝ տարեվերջին, նորից կունենանք ՀՀ առաջնություն: Նա հնարավորություն կունենա մասնակցելու, նորից ընդգրկվելու հավաքականում: Ճակատագրական դարձավ այդ տղայի համար. նախաօլիմպիական տարի էր, եւ այդ քաշում մրցակցություն կա, նա այդ քաշային կարգի բացառիկ լիդերը չէ, կա Հենրիկ Սարգսյանը»,- նշեց Գեւորգյանը:

Ինչ վերաբերում է նորաստեղծ ֆեդերացիային, ապա դրա հետ կապված նորությունների Գեւորգյանը չի տիրապետում: Նա միայն հերթական անգամ նշեց, որ միջազգային կառույցները, այդ թվում՝ Միջազգային օլիմպիական կոմիտեն, ԱԻԲԱ-ն, ընդունում են միայն 1 ֆեդերացիա (տվյալ դեպքում ՀՀ ֆեդերացիան): Դա հստակ սահմանված է նրանց կանոնակարգերում: Ասաց, որ ստեղծված խառնաշփոթ իրավիճակը նաեւ ՀՀ օրենսդրության հետ է կապված ու մի շարք երկրներում նման բաներ չեն լինում, քանի որ նույն գործունեություն իրականացնող 1-ից ավելի ֆեդերացիաների գոյությունն օրենքով չի թույլատրվում:

«Մենք օրենքի խնդիր ունենք: Մի շարք երկրներում օրենքով սահմանափակ է. երկրում չի կարող նույն գործունեությունը ծավալող 2 ֆեդերացիա լինել: Ռուսաստանում, Ֆրանսիայում, Անգլիայում փակ է այդ թեման, հնարավոր չէ, 2-րդ ֆեդերացիա լինել չի կարող»,- ասաց նա՝ ավելացնելով, որ ուրախ կլինի, եթե նորաստեղծ ֆեդերացիան կարողանա նպաստել բռնցքամարտի զարգացմանը:

Գեւորգյանն անդրադարձավ նաեւ նոյեմբերի 2-ին Մոսկվայում կայացած ԱԻԲԱ-ի նախագահական ընտրություններին: Նա իր թեկնածությունն էր ներկայացրել որպես գործադիր կազմի անդամ, սակայն չընտրվեց: Գեւորգյանը բացատրեց պատճառը: Պատմեց, որ բոլոր կոնֆեդերացիաները, բացի եվրոպականից, ժողովին գնացել են արդեն իրենց թեկնածուներին որոշած: Եվրոպական կոնֆեդերացիան այդպես արած չի եղել, քանի որ ղեկավարի՝ Ֆրանկո Ֆալչինելիի լիազորությունները ժամանակավորապես կասեցված են: Մոսկվայում Եվրոպայի ներկայացուցիչները որոշել են ժողով անցկացնել ու որոշել իրենց թեկնածուներին:

«Քանի որ Ֆրանկո Ֆալչինելիի հետ կապված խնդիրներ կային, նրա գործունեությունը որպես եվրոպական կոնֆեդերացիայի ղեկավար ժամանակավորապես կասեցրել էին, այդ հավաքը տեղի չէր ունեցել: Բոլոր եվրոպացիներով եւ թեկնածուներով ինքներս անցկացրեցինք քննարկում, որոշեցինք վիճակահանությամբ որոշել առաջին 5 հոգուն՝ թեկնածուներին, մեր բախտը չբերեց»,- ասաց նա՝ ավելացնելով, որ կողմ է եղել վիճակահանությամբ որոշելուն, արդար է եղել, եւ ինքը դժգոհություններ չունի:

Իսկ ԱԻԲԱ-ի ընտրված նախագահից՝ ուզբեկ Գաֆուր Ռահիմովից, Գեւորգյանը գոհ է: Նշում է, որ ձայնը Ղազախստանի թեկնածուին՝ Սերիկ Կանակբաեւին, տալու առաջարկներ ու հորդորներ է լսել, սակայն չի հետեւել դրանց: Կարծում է, որ վերջինս պատրաստ չէ նման պատասխանատվության:

«Մենք չսխալվեցինք մեր ընտրության մեջ: Ղազախստանի թեկնածուին դեմ էի, թեեւ հիանալի հարաբերություններ ունեմ Սերիկ Կանակբաեւի հետ: Հիանալի բռնցքամարտիկ է, լավ մարդ է, բայց գլոբալ առումով որպես բռնցքամարտի ապագա ես այդ տղային չեմ տեսնում, որովհետեւ որոշումներն ինքը չէ, որ կայացնում է»,- ասաց Գեւորգյանը՝ ավելացնելով, որ նոր ղեկավարությունից միակ ակնկալիքն այն է, որ մրցաշարերի ընթացքում մրցավարությունն արդար լինի:

Այս շրջանում ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիան պատրաստվում է 2019 թվականին՝ նախաօլիմպիական տարուն: Առաջիկայում սպասվում են մարզչական փոփոխություններ ազգային հավաքականում: Գեւորգյանը ցանկանում է, որ մարզիչների թվում նաեւ գյումրեցի լինի: Երբ հայտնի դառնա ԱԻԲԱ-ի 2019 թ. օրացուցային պլանը, այդ ժամանակ վերջնականապես պարզ կդառնա նաեւ ՀՀ հավաքականի նախաօլիմպիական ծրագիրը:

Տպել
597 դիտում

Սոչիում կայծակը հարվածել է ինքնաթիռին վայրէջքի ժամանակ

Նորատուս գյուղի ռեստորանի շոգեբաղնիքը հրդեհվելու հետեւանքով մոխրացել է

Հայաստանի մեծ մասում ձյուն է տեղում, Շիրակի մարզի մի շարք հատվածներում բուք է, Լարսի ճանապարհը՝ փակ

Սյունիքի մարզում Իրանի քաղաքացին իր մեքենայով ընկել է ձորը. նա հոսպիտալացվել է

Թուրք մասնագետները կմեկնեն Ադրբեջան՝ S-300-ներն ուսումնասիրելու համար

73-ամյա Ժորայի ջերմոցում ոստիկանները հայտնաբերել են ավելի քան 12 կիլոգրամ կանեփ

ՀՀ և Վրաստանի վարչապետները Ենոքավանում ոչ ֆորմալ հանդիպում են ունեցել (լուսանկարներ)

Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Վարչապետին է ներկայացվել Ենոքավանի զարգացման ռազմավարությունը. զբոսաշրջիկների թիվը կհասնի 250 հազարի

Այսօր ու առաջիկա օրերին սպասվում է ձյուն եւ անձրեւ, քամու ուժգնացում, ջերմաստիճանի անկում

Աննա Հակոբյանի պաշտոնական կայքէջը պատրաստ է, մարտի 26-ից կսկսի գործել

Մասիսում մեքենա է այրվել. 12-ամյա երեխան այրվածքներով հոսպիտալացվել է ծայրահեղ ծանր վիճակում

Լոռու կրակոցները տեղի էին ունեցել Շիրակամուտի դաշտում. ոստիկանությունը փնտրում է դեպքի մասնակիցներին

Հայկական կողմն ինտենսիվ աշխատում է Կարեն Ղազարյանին վերադարձնելու ուղղությամբ. նախարարը՝ գերեվարվածի հորը

Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում, Աշոցքում բուք է

Զինծառայողները մասնակցել են համապետական շաբաթօրյակին ու ծառատունկին (լուսանկարներ)

Նորատուս գյուղի ռեստորանային համալիրի շոգեբաղնիքում հրդեհ է բռնկվել

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը պարտվեց Եվրո 2020-ի ընտրական 1-ին խաղում

Կրակոցներ Լոռու մարզում. 3 հոգի հիվանդանոցում են, այդ թվում՝ նախկին ու ներկա գյուղապետերը

Փոցխ ու ձեռնոց նաեւ ԵՄ դեսպանին. Պյոտր Սվիտալսկին Գյումրիում միացել YIC-ի շաբաթօրյակին