Մենք լուռումունջ համակերպվողի դերում չենք. Նիկոլ Փաշինյանը՝ Բելառուսի ԱԳՆ-ի վերջին հայտարարության մասին

Նոյեմբերի 19-ին աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում էր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նա մասնակցեց Մարտունի քաղաքի թիվ 2 ավագ դպրոցի բացմանը, ապա Մարտունու 190-ամյակի միջոցառմանը, որից հետո Գավառում հանդիպեց համայնքապետերի եւ համայնքապատկան կառույցների ղեկավարների հետ, իսկ աշխատանքային այցը եզրափակվեց Սեւանում՝ մարզադաշտի բացմամբ:

Փաշինյանի այցը քարոզարշավի մեկնարկի տպավորություն էր թողնում, քանի որ ընտրական թեմաներից խուսափելն անհնար եղավ: Նա Մարտունիում հայտարարեց, որ քաղաքական հեղափոխությունն արել են եւ մնում է իրականացնել տնտեսական հեղափոխությունը: «Առաջիկայում ընտրություններ են, եւ մենք գալու ենք ու ձեզանից խնդրելու ենք մանդատ։ Մենք քաղաքական հեղափոխությունն արել ենք, հիմա մեզ պետք է ձեր վստահության քվեն՝ երկրում տնտեսական հեղափոխություն իրականացնելու համար։ Բայց որոշողը դուք եք, իշխանությունը ձերն է», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Նա մարտունեցիներին ասաց, որ հեղափոխության առաջին փուլն ամբողջությամբ իրականացված է, քանի որ իշխանությունն այժմ Հայաստանում պատկանում է ժողովրդին։ «Ձեզ երաշխավորում եմ, որ որեւէ մեկը չի կարող վարչական լծակով, որեւէ ընտրակաշառքով, որեւէ սպառնալիքով, որեւէ թարս հայացքով ձեզ հարկադրել ընտրել որեւէ մեկին։ Հայաստանում տեղի են ունենալու ազատ ընտրություններ։ Հույս ունեմ՝ այդ ընտրական ասողների ինտստիտուտի ներկայացուցիչները գայթակղության չեն տրվի։ ՀՀ քաղաքացուն որեւէ մեկը չի կարող ասել, թե նա ում ընտրի, որովհետեւ Հայաստանում ասողը ՀՀ քաղաքացին է։ Դուք եք ասողը եւ չկորցնեք այդ կարգավիճակը որեւէ դեպքում»,- հայտարարեց Փաշինյանը՝ հորդորելով բնակչությանը հետեւել քարոզարշավին եւ ինքնուրույն որոշել՝ ում ընտրել։

Նիկոլ Փաշինյանը նշեց՝ անթույլատրելի է ընտրություններում վարչական լծակների, սպառնալիքների մեթոդներ օգտագործելու քայլերը, ինչը քաղաքացու կամքի սահմանափակում է: «Նման ցանկացած դրսեւորում կոշտ արձագանքի պետք է արժանանա: Իրավապահ մարմինների առաջ հստակ խնդիր է դրված, եւ որեւէ մեկը նույնիսկ չպետք է կաշառքի փորձ անի: Ավելի լավ է՝ մի արեք, քաղաքացիներին թողնում ենք հանգիստ»,- ասաց նա:

Վարչապետը նկատեց, որ հայերին շատ են քննադատել նրա համար, որ ՀՀ-ում 3 մլն նախագահ, 3 մլն վարչապետ ու նախարար կա, սակայն Փաշինյանը սա համարում է առավելություն։ «Այո, վարչապետի կարգավիճակը մեկն է, բայց իր պատասխանատվությամբ 3 մլն է, որովհետեւ նոր Հայաստանում վարչապետ լինելը վայելք չէ, այլ պատասխանատվություն է։ ՀՀ-ում 3 մլն վարչապետ կա ու սա լուրջ գնահատանք է, ձեզանից յուրաքանչյուրն այս երկրի վարչապետն է, ինչը նշանակում է, որ մեզանից յուրաքանչյուրն առանձնակի պատասխանատվություն է կրում երկրի համար»,- ընդգծեց Փաշինյանը։

Վարչապետը հայտարարեց՝ ՀՀ-ում կատարվող ամեն փոփոխություն կախված է քաղաքացուց։ Նա հիշեցրեց, որ հեղափոխութուն տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ՀՀ քաղաքացին այդ որոշումը կայացրեց։ Փաշինյանի գնահատմամբ՝ եկել է պատասխանատվության ժամը։ «Օրինակ՝ ընտրություններին դուք մի ձայն ունեք, ես էլ մի ձայն ունեմ, նախարարն ու մարզպետն էլ մի ձայն ունեն, եւ ընտրությանն ամեն մի ձայնի ճակատագիր որոշելիս ամեն մեկը պետք է զգա իր առանձնակի պատասխանատվությունը, որովհետեւ հիմա այն ժամանակները չեն, որ մարզպետը, միլպետը, ԱԱԾ պետը կամ ընտրակաշառք բաժանողը որոշում կայացնի։ Այլեւս դուք եք կայացնելու որոշում, այդ որոշման պատասխանատվությունը պետք է զգաք։ Ձեր քվեն տալուց դուք որոշում եք այն երեխաների ճակատագիրը, ովքեր դեռեւս քվեարկելու իրավունք չունեն»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։

Այնուհետ վարչապետի պաշտոնակատարը մեկ այլ ուշագրավ հայտարարություն արեց: Այն վերաբերվում էր արտաքին քաղաքականությանը: Անդրադառնալով Բելառուսի ԱԳՆ-ի վերջին հայտարարությանը, նա նշեց, որ բոլորը պետք է Հայաստանի հետ հաշվի նստեն: Հիշեցնեք՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պետք է Բեռալուսի նախագահից պարզաբանում պահանջի, թե ինչու է ՀԱՊԿ-ում քննարկվածը Լուկաշենկոն քննարկել Ադրբեջանի ԱԳՆ-ի հետ: Փաշինյանի այս հայտարարությունից հետո Բելառուսի ԱԳՆ-ն հայտարարել էր. «Երեւի պարոն Փաշինյանը դեռ չի հասկացել, որ այսպես կոչված փողոցային ժողովրդավարության կանոններն անընդունելի են մեծ քաղաքականության մեջ։ Ափսոս, հուսանք, ժամանակի ընթացքում դա կանցնի»։

«Ես կարծում եմ, որ մեր բոլոր միջազգային գործընկերները պետք է մի բան արձանագրեն, որ այնպիսի հարաբերություններ, ինչպիսին իրենք սովոր են տեսնել, այդպիսի հարաբերություններ Հայաստանի հետ չեն լինելու, երբ որ մենք լուռումունջ համակերպվողի դերում ենք»,- ասաց Փաշինյանը:

Նա վստահեցրեց, որ այդ հարաբերություններում Հայաստանի ժողովուրդը եւ կառավարությունը ի վիճակի է պահպանել եւ պաշտպանել  երկրի շահերը: «Սրա հետ բոլորը պետք է հաշվի նստեն, եւ ես ձեզ խոստանում եմ, որ հաշվի կնստեն»,- եզրափակեց Փաշինյանը:

Տպել
2627 դիտում

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց ծխից 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել