«Վորլդ Վիժն» Հայաստանն ու Իմ Քայլը հիմնադրամը համագործակցության տարբերակներն են քննարկում

Այսօր՝ Երեխաների համաշխարհային օրվան ընդառաջ, Իմ Քայլը հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը և «Վորլդ Վիժն» միջազգային բարեգործական կազմակերպության Հայաստանի ծրագրերի տնօրեն Ժիրայր Էդիլյանը քննարկել են երկու կազմակերպությունների համագործակցության հնարավորությունները:

Հանդիպմանը մասնակցել են նաև «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը և World Vision Armenia - Վորլդ Վիժն Հայաստան-ի Երեխաների պաշտպանության ու կրթության ծրագրերի ղեկավար Աիդա Մուրադյանը:

Պարոն Էդիլյանը մանրամասնորեն ներկայացրել է Վորլդ Վիժն Հայաստանի գործունեությունը վաղ մանկական զարգացման, երեխաների պաշտպանության, երիտասարդների հզորացման և համայնքների տնտեսական զարգացման ոլորտներում: Հայաստանի 200-ից ավելի համայնքներում ծառայություններ մատուցող կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավարը պատմել է երկար տարիների գործունեության ընթացքում իրենց կուտակած փորձի, արձանագրած արդյունքների, հաջողության պատմությունների մասին՝ պատրաստակամություն հայտնելով ամեն կերպ աջակցելու նորաստեղծ «Իմ քայլը» հիմնադրամին՝ թե մեթոդաբանորեն, թե տեղեկատվությամբ, թե փորձառության ու հմտությունների փոխանցման միջոցով:

Աննա Հակոբյանը շնորհակալություն է հայտնել մանրակրկիտ տեղեկատվության համար և վստահություն հայտնել, որ երկու կազմակերպությունները հաջողությամբ կհամագործակցեն՝ հաշվի առնելով հատկապես թիրախային խմբերի և երկարաժամկետ նպատակների որոշակի ընդհանրությունը:

«Մենք նույնպես, ինչպես և Վորլդ Վիժն Հայաստանը, հետամուտ ենք երկարաժամկետ ազդեցություն ունեցող, ընտանիքների և համայնքների ինքնաբավությունը մեծացնող, յուրաքանչյուր անհատի մասնակցությունը կարևորող ծրագրերի իրականացմանը, և այս հարցում ձեր կազմակերպության խորքային պատկերացումը, փորձն ու գիտելիքը մեզ շատ օգտակար կլինեն»,- նշել է Աննա Հակոբյանը:

Տպել
991 դիտում

2 իրանցիները Երեւանի խանութներից մեկից գողացել էին 120 հազար դրամ

Միլիարդների չարաշահումներ ու նոր բացահայտումներ «Հյուսիս-Հարավ»-ի գործով. ինչ կապ ունի «Մուլտի Գրուպ»-ը. պաշտոնական

«Հյուսիս-Հարավ»-ի գործով մեղադրանք է առաջադրվել «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենին

Աննա Հակոբյանը մեկնում է Յարոսլավլ

Ադրբեջանը չունի ճանաչված սահմաններ, բացի ռուս-ադրբեջանական հատվածից. Արցախի ԱԳՆ-ի պատասխանը

Վանաձորում թալանել են «Վանաձոր» բ/կ-ի բժիշկ-վնասվածքաբանի տունը՝ պատճառելով 1,5 մլն դրամի վնաս

Աշխարհի առաջնություն. բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը կիսաեզրափակչում է

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հիմնանորոգված Վեհարանի բացմանը

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչսին

Հրդեհ Երասխ գյուղում. այրվել է 720 հակ անասնակեր

Ուկրաինայում զինված տղամարդը սպառնացել է պայթեցնել Կիեւի «Մետրո» կամուրջը. նրան ձերբակալել են

Բնակարաններից մեկից գողացել էր դրամապանակ ու օծանելիք. ոստիկանության բացահայտումը (տեսանյութ)

Վանեցյանի և Օսիպյանի գործունեությունը վարչապետին չի գոհացրել. Էդուարդ Աղաջանյան

Հրդեհ Հայթաղ գյուղում. այրվել են 2 տների տանիքներ

ԲԴԽ նախագահը ներկայացրեց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի նորանշանակ նախագահին

Կձևավորվի ռիսկի վրա հիմնված տեսչական վերահսկողության լիարժեք համակարգ. ՍԱՏՄ

Կառավարությունում քննարկվել են Հրանտ Մաթևոսյանի մշակութային կենտրոն-թանգարանին վերաբերող հարցեր

ՔՊ-ն նիստ է հրավիրել. օրակարգում ուժային կառույցների ղեկավարների հրաժարականներն են

Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գեւորգյանին եւ եւս 2 աշխատակցի մեղադրանք է առաջադրվել

Տեղի է ունեցել Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը