Կատարել ենք մեր ժողովրդի առաջ ստանձնած բոլոր պարտավորությունները՝ առանց բացառության. Փաշինյան

2018 թվականի հոկտեմբերի դրությամբ մենք առնվազն մինչեւ ԱԺ ընտրությունները կատարել ենք մեր ժողովրդի առաջ ստանձնած բոլոր պարտավորություններն՝ առանց բացառության: Մամուլի ասուլիսի մեկնարկին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Մենք խոստացել ենք, որ եթե ՀՀ ժողովուրդն արտահայտի իր կամքը, մենք կապահովենք Սերժ Սարգսյանի հեռացումը խաղաղ ճանապարհով, այսօրվա դրությամբ այդ պարտավորությունը լիարժեք կատարված է»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրենք խոստացել են, որ ընտրությունների արդյունքների կեղծման պրոցեսն արմատախիլ կարվի։ «Ավագանու ընտրությունների ու ՏԻՄ ընտրությունների արդյունքով դա կատարված է»,- նշեց նա։

Վարչապետի պաշտոնակատարն ընդգծեց, որ իրենք խոստացել էին անզիջում պայքար մղել կոռուպցիայի դեմ: «Այն կատարված է, բայց պայքարը շարունակվում է»,- նշեց Փաշինյանը։

Վարչապետն ասաց, թե իրենք խոստացել էին վերացնել արհեստական տնտեսական մենաշնորհները։ «Այսօր որեւէ շուկայում սահմանափակումներ չկան, ի հայտ են գալիս նոր խաղացողներ։ Մենք խոստացել ենք, որ ՀՀ-ում չեն լինի արտոնյալ անձինք ու կապահովվի հավասար պայմաններ»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, թե իրենք խոստացել էին անցկանցել արտահերթ ընտրություններ ու պարտավորությունը լիարժեք կատարված է։ «ՀՀ-ում իշխանությունը ամբողջությամբ վերադարձված է ժողովրդին ու ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իր մեկ քվեով ընտրություններում որոշելու է երկրի հետագա ճակատագիրը»,- ասաց նա։

Նա նշեց, որ 2018-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում իրենք վստահության քվե են ակնկալում առաջիկա հինգ տարիների կառավարման պատասխանատվությունը ստանձնելու համար: «Մենք մտադիր ենք տնտեսական հեղափոխություն իրականացնել, Հայաստանը արդյունաբերական, բնապահպանական բարձր չափանիշներ ունեցող երկիր դարձնել»,- ասաց նա։

Տպել
1660 դիտում

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին

«Դինամո»-ում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա՝ ծեծի ենթարկել

Հայաստանն ու Չինաստանը համագործակցում են միջազգային հարթակներում. Հակոբ Արշակյան

Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով

16-ամյա տղան դանակահարել է 43-ամյա ոչ սթափ տղամարդուն. ձերբակալելիս պատանու մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու

ԼՂ-ում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնն ավարտում է իր գործունեությունը

ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային բաժինը նոր ղեկավար ունի

Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական

«Լունապարկում» 1 տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից, ծնողը մեղադրում է, որ նրան չեն ամրակապել

Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում. Զախարովա