Ստավկաները մեր ժողովրդի մի զգալի հատվածին տոկոսի տակ են դրել. Նիկոլ Փաշինյան

Տնտեսական ակտիվության բարձր ցուցանիշը չկարողացանք պահպանել, որովհետեւ այն կազմված էր բուքմեյքերների գրասենյակներում արված ստավկաներից: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ դա մեր ժողովրդի մի զգալի հատվածին տոկոսի տակ է դրել:

«Հաջորդ պատճառն Ամուլսարի ներդրումն էր: Այսինքն, մեկ կազմակերպության ճակատագրով աճ ենք նկարում: Հաջորդը Թեղուտն էր. թե ինչ է տեղի ունեցել  Թեղուտում, բոլորդ գիտեք, եւ դա եղել է մինչեւ հեղափոխությունը: Այսինքն, այդ հանքը փակվել է: Երբ ժամանակին մարդիկ ահազանգում էին, որ դա մի արեք, մեզ համար պրոբլեմ է դառնալու, ասում էին՝ բա գրենք, որ տնտեսական ակտիվության ցուցանիշ լինի:

Այսօր իմ գնահատմամբ, տնտեսության մեջ տեղի է ունենում առողջացման գործընթաց: Այսինքն, մենք խաղադրույքային տնտեսությունից անցնում ենք դեպի արդյունաբերական տնտեսություն: Մենք չենք թողնելու, որ նկարվող թվերով տնտեսություն ունենանք: Մարդիկ մեզ ասում են, որ այդ բուքմեյքերական գործունեությունն աղետ է, այդ թվում նաեւ գազալցակայաններում տեղադրված ապարատները: Մարդիկ միլիոնների պարտքի տակ են ընկնում դրանց պատճառով»,- հայտարարեց վարչապետի պաշտոնակատարը:

Նա նշեց, որ «Հյուսիս-հարավի» շինարարությունը որակի խնդիր ունի, ու եթե հիմա դադարեցվել են որոշ աշխատանքներ, դա եւս ազդում է տնտեսական ակտիվության ցուցանիշի վրա. «Կոռուպցիայի դեմ պայքարը որակի առումով էն հին տնտեսական ակտիվության ցուցանիշի վրա ազդո՞ւմ է, իհարկե՝ ազդում է»:

Փաշինյանն անդրադարձավ նաեւ գազալցակայանների խնդրին՝ նշելով, որ այդ ոլորտում կա շատ մեծ ստվեր. «Երբ մենք սկսեցինք զբաղվել այդ խնդրով, հայտնի մարդկանց գազալցակայաններում գազի սպառման ծավալը կրկնապատկվել է: Մենք ընդամենը ասել ենք, որ հետեւում ենք»:

Տպել
809 դիտում

Անցկացվել է պայմանագրային զինծառայողների երդման արարողություն

Կոտայքում կմեկնարկեն 5 դպրոցի կառուցման և վերակառուցման աշխատանքները

Լիլիթ Մակունցը եւ ՀՀ-ում ՌԴ դեսպանը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանն առնչվող օրակարգային հարցեր

Սևանա լճում սիգի արդյունագործական որսի մասին «Սևան» ազգային պարկ»-ում աշխատանքային քննարկում է տեղի է ունեցել

Կորնավիրուս է հաստատվել Գյումրու Նանսենի անվան գիշերօթիկ հաստատության 10 սանի և 5 աշխատակցի մոտ

Տիգրան Ավինյանը և Կովկասի բնության հիմնադրամի գործադիր տնօրենը հեռակա կարգով նոր դրամաշնորհի պայմանագիր են ստորագրել

ՏՄՊՊՀ-ն թույլատրել է «ՎԵՈՆ Արմենիա»-ն վաճառել Եսայաններին․ «Բիլայն»-ի մի շարք աշխատակիցներ բողոքում են

Կապույտ վառելիքը կհասնի Մեղրիի չգազաֆիկացված թաղամասեր. ներդրվել է շուրջ 260 մլն դրամ. ՀՏԶՀ

Ապօրինություններ Գորիսում՝ պետական սեփականության հողամասը վարձակալության հանձնելու գործընթացում. քրգործ է հարուցվել

Ավտովարկավորման շահավետ պայմաններ ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդներին

Հայաստանի եւ Արցախի նախագահները հանդիպել են

Վանաձորում վերջապես մեկնարկեցին փոսային նորոգման աշխատանքները

ՀՀ հավաքականի հեռանկարային ըմբիշը բանակ կգնա. չի հասցնի տարկետման համար ցուցանիշ գրանցել

Վահագնի թաղամասում վրաերթի ենթարկված 3-ամյա երեխան մահացել է

Հիմնանորոգվում է Արմավիրի կենտրոնական փողոցը. Սուրեն Պապիկյանը ծանոթացել է աշխատանքներին (տեսանյութ)

ՀՖՖ-ն չեղարկել է «Լոռի»-«Արարատ» ֆուտբոլային խաղը. վանաձորյան թիմում կորոնավիրուսի դեպք կա

Իմ կյանքի ամենամեծ ներշնչանքի աղբյուրներից ես եղել, չես կասկածել երիտասարդների ուժին. Ռեւազյանը՝ Վարդանյանի մասին

ԲԸՏՄ տեսուչները կրկնակի ստուգայցեր են իրականացրել Շենգավիթ վարչական շրջանում. բաժանվել են դիմակներ

Հայտնի է՝ ովքեր են մասնակցելու Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին․ կա երկու թեկնածու

ԿԳՄՍ փոխնախարարը ներկայացրել է Հանրակրթության պետական չափորոշչի նախագծի հիմնական սկզբունքները