«Մարդ կա, մտել է կառավարություն ու սկսել է իր ընկերների հարցերը լուծել, իմ հրահանգով ազատվել է աշխատանքից

Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ «Իմ քայլը» դաշինքը բարձր որակի ցուցակ է ներկայացրել։ Լրագրողի դիտարկումը, թե մամուլում լուրեր կան, որ դաշինքի ընտրական ցուցակում նաեւ տաքսիստ է ընդգրկվել, Փաշինյանին բարկացրեց. «Ես լավ չեմ հասկանում՝ տաքսիստ, խոպանչի, դախլչի, ուզում եմ հասկանալ էլի, այսօր Հայաստանում գիտությունների թեկնածուներ կան, որ տաքսի են վարում, ասում ենք՝ խոպանչի, տաքսիստ, դախչլի, դրա համար գնում են, 80 հազար դրամով աշխատում, որ չասեն՝ տաքսիստի տղան ես։ Ես մեծագույն հարգանք ունեմ բոլոր նրանց նկատմամբ, որոնք աշխատում են, առավոտյան ժամը 6-ին արթնանում են ու փողոց են մաքրում, եւ անկեղծ ասեմ՝ չեմ ընդունում էդ որակումները, պիտակավորումները։ Կոչ եմ անում զերծ մնալ այդ տրամաբանությունից»։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ցուցակը կազմելիս փորձել են լինել առավելագույնս բալանսավորված, քանի որ կար մի ժամանակ, երբ իրենք խնդրում էին մարդկանց՝ լինել իրենց ընտրական ցուցակում, բայց մերժել էին՝ վախենալով որոշակի ռիսկերից եւ սպառնալիքներից. «Մարդ կա, մտել է Կառավարություն ու սկսել է իր ընկերների անձնական հարցերը լուծել, իմ անձնական հրահանգով ազատվել է աշխատանքից, հիմա ցուցակում չկա ու ասում են՝ ժողովրդավարության պակաս է»։

«Իմ քայլը» դաշինքի ցուցակում կան ե՛ւ տնտեսագետներ ե՛ւ իրավաբաններ, դրանց մի մասը մեզ հետ քաղաքական առնչություն չի ունեցել: Հարցին, թե ինչու ավելի լայն ընդգրկում ունեցող ցուցակ չի կազմվել, որտեղ ընդգրկված կլինեն տարբեր ոլորտների լավագույն մասնագետները, Փաշինյանը պատասխանեց. «Եկեք ներգրավենք լավագույն տնտեսագետներին, լավագույն իրավաբաններին, բոլոր լավագույններին ներգրավենք, հետո պարզվի, որ նրանց յուրաքանչյուրը, ինչպես հարիր է յուրաքանչյուր լավագույնին, ունի իր սեփական տեսլականը եւ դա չի համընկնում ոչ մեկի հետ: Եվ կստացվի, որ պետք է 6 ամիս հետո նոր ընտրություններ անցկացնենք, որովհետեւ այն մեծամասնության մեջ կա 60 առանձին ֆրակցիա: Փորձեք էդ լավագույններից մեկին հարցրեք մյուս լավագույնի մասին: Կասի՝ դու գիտե՞ս դա ով է, դրա հետ լեզու ես թրջում, խոսո՞ւմ, եթե այդպես է, չհամարձակվես ինձ բարեւես: Լավագույններն իրենց լավագույն պահանջներն էլ ունեն»:

Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ կարեւոր է նաեւ քաղաքական կայունություն ունենալը. «Ես չեմ ասում, որ մեր ցուցակն իդեալական է, բայց ես հույս ունեմ, որ լավագույն իրավաբաններն ու տնտեսագետները նաեւ շանս կունենան պետական կառավարմանը մասնակցելու: ԱԺ-ում ոչ ամեն ինչ սկսվում է, ոչ էլ ավարտվում է: Բազմաթիվ այլ կառույցներ կան»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ կադրերի ընտրությունը 500 նժարներից կազմված ճոճանակ է, եւ եթե այդ նժարներից մեկը ավելի ծանր է լինում, ճոճանակը շուռ է գալիս:

Տպել
3298 դիտում

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի մեջ

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը