Աշոտ Աղաբաբյանը մտածում է «Հրազդանը» վերականգնելու մասին. գրավը 26 մլն դոլար չէ

«Հրազդան» մարզադաշտի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանը վստահ է, որ այն հնարավոր է վերականգնել ու ֆուտբոլային հանդիպումներ անցկացնել այնտեղ: Մարզադաշտն արդեն ավելի քան 4-5 տարի է՝ սնանկացած է: Պարտքեր ունի Կենտրոնի թաղապետարանին՝ աղբահանման հետ կապված, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային, անվտանգությունն ապահոված կազմակերպությանը, ունի աշխատավարձերի պարտքեր: Այժմ HSBC բանկում աճուրդի է հանված: Օրեր առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը նշել էր, որ 26 մլն դոլարով է գրավ դրված, սակայն «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Աղաբաբյանը նշեց, որ դա աճուրդի մեկնարկային գումարն է եղել, որը նվազել է, իսկ գրավը մոտ 3 մլն 40 հազար դոլար է: Նա նաեւ խոսեց մարզադաշտի ապագայի մասին: Նշեց, որ, եթե այն գրավից հանվի ու ՀՖՖ-ն էլ վերականգնի իրենց միջեւ եղած 20-ամյա պայմանագիրը, մարզադաշտը նորից հնարավոր կլինի օգտագործել ըստ նշանակության:

- ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը մի քանի օր առաջ հայտարարեց, որ մարզադաշտը 26 մլն դոլարով գրավ է դրված HSBC բանկում, Դուք հետո հերքեցիք:

- Գրավ է դրված 3 մլն դոլարից մի փոքր ավելի գումարով (մոտ 3 մլն 40 հազար դոլար): Օրենքով սահմանված արտադատարանական իրացման կարգով մարզադաշտն աճուրդի է հանվել: Աճուրդի դնելու համար գնահատել են տալիս: Սրանից մի 4-5 տարի առաջ գնահատող կազմակերպությունը գնահատել էր 140 մլն դոլար, բայց այս անգամ գնահատեց 26 մլն դոլար, այդ գնով մտել է աճուրդի: Բնականաբար՝ ամիսը մեկ 10 տոկոսով իջնում է, այսօր, որքան հիշում եմ, կազմում է մոտ 12 մլն դոլար: Դա գրավի աճուրդային արժեքն է, վարկը չէ, վարկը ընդամենը 3 մլն է:

- Դուք հիմա միջոցներ չունե՞ք, որպեսզի գրավից հանեք:

- Հիմա այդ մասին եմ մտածում, ներկայումս աշխատանքներ ենք տանում ներդրողներ ներգրավելու ուղղությամբ, և հենց մի բան ստացվեց մեզ մոտ, կարվի ֆիզիկական գնահատում, թե որքանով է պատրաստ խաղեր անցկացնելուն, ժողովուրդ ընդունելուն: Այդ տվյալներն ունենալուց հետո, եթե անհրաժեշտություն լինի կվերականգնենք ամեն ինչ և պատրաստ կլինենք խաղեր ընդունելու մեր հարկի տակ: Կներգրավենք նաեւ ԱԻՆ-ին, որպեսզի ստուգի, ուսումնասիրի ջրահեռացման խնդիրները և բետոնե շերտի վիճակը: Մենք գիտենք, որ ամեն ինչը համապատասխանում է, բայց, քանի որ այսքան ինֆորմացիա է հայտնվում, որ ստադիոնը քանդվում է և պատրաստ չէ, մենք պատրաստ ենք ՀՖՖ-ի հետ համատեղ քննարկել և ուսումնասիրել ներկայիս վիճակը:

- Իսկ ինչպե՞ս եղավ, որ այս վիճակին հասավ:

- Դե տոնավաճառը գիտեք՝ ինչ ձեւով քանդեցին, հարկայինով, Գագիկ Խաչատրյանով, քանդեցին, վերջացավ: Եթե ստադիոնը եկամտի աղբյուր չունի, ինչո՞վ է պահվելու, միայն 6 հա շինություն է: Դրան խնամք է պետք, չէ՞:

- Վանեցյանը նշում էր, որ ՖԻՖԱ-ն ու ՈՒԵՖԱ-ն պարբերաբար խստացնում են չափանիշները, ու «Հրազդանը» հիմա չի համապատասխանում դրանց:

- ՈՒԵՖԱ-ի հետ ժամանակին շատ եմ աշխատել, շատ լավ հասկանում եմ, պատկերացնում եմ, որ ՈՒԵՖԱ-ն խստացնում է կարգուկանոնի վերաբերյալ: Այսինքն՝ պետք է տեսախցիկներ դրվեին, մուտք գործելու մեթոդները փոխվեին, բայց կառույցը ինքը համապատասխանում է ոչ թե եվրոպական, այլ օլիմպիական կառույցներին: Այսինքն՝ եվրոպական կառույցը ֆուտբոլի հետ կապված ՈՒԵՖԱ-ն է, իսկ ՖԻՖԱ-ն՝ համաշխարհային կառույց է: Նորից եմ կրկնում՝ մենք ամեն ինչը կստուգենք: Եթե փաստերն ապացուցեն, որ այստեղ վտանգավոր է խաղեր անցկացնել, ուրեմն ինքը կմնա ընդամենը եզակի կառույց, որը կպաշտպանվի, բիզնեսի հետ կապված այնպիսի մեթոդիկա կլինի, որ հանդիսատեսը չտուժի, կամ հանդիսատես քիչ լինի, կամ չլինի: Կմտածենք՝ ինչ անենք:

- ՀՖՖ նախագահը նաեւ ասել է, որ մի քանի տասնյակ մլն դոլար է անհրաժեշտ «Հրազդանը» վերականգնելու համար:

- Նա, երեւի, ենթադրաբար է ասել: Եթե մեր պայմանագիրը վերականգնի, որոշակի ծախսեր՝ ամսական մոտ 1 մլն դրամ, ֆեդերացիայի վրա կլինեն (օրինակ, դաշտը խնամելու համար): Նաեւ որոշակի ֆինանսական աղբյուր է պետք խաղեր անցկացնելիս աշխատավարձ տալու, հարկերը վճարելու համար, ուրիշ գումար պետք չէ: Գումարը դժվար այդքան շատ կազմի, ընդամենը 2 ամիս ժամանակ է պետք այդ ամենը վերականգնելու համար:

- Նախկինում այդտեղ ժամանցի կենտրոն կառուցելու նպատակ ունեիք, ցանկանում էիք, որպեսզի լինեն լողավազաններ, լողափի վոլեյբոլ, ֆուտբոլ:

- Բնականաբար: Բայց ես հակված եմ, որ վերականգնենք, ֆուտբոլ խաղանք, թեպետ ստադիոնը հնարավոր չէ պահել միայն ֆուտբոլով, որովհետեւ ֆուտբոլը մեզ մոտ այդքան էլ զարգացած չէ, տոմսերի գները չեն կարող բարձր լինել, դրանից եկամուտ չունենք, իսկ ստադիոնը մեծ ծախսերի պահանջ ունի: Կարող եմ մասնաբաժին հատկացնել պետությանը, պետության խնամքի տակ էլ գտնվի: Իսկ թե ինչ կանենք մնացած այդ փոքր բիզնեսի, միջին բիզնեսի հետ, դա միայն ստադիոնը պահելու ճանապարհն է: Երբ առեւտրի կենտրոնը կար, մենք ամեն ինչ անում էինք: Հիմա այդ հնարավորությունը չունենք, ի՞նչ անենք:

- Նախկինում նաեւ նշել էիք, որ գնորդներ են եղել: Հիմա կա՞ն:

- Եթե ցանկանային, աճուրդի կմասնակցեին, տեղացիների մասին է խոսքը: Դրսի հետ կապված, քանի որ մեծ կառույց է, հնարավոր է՝ ներդրումներ բերել, առողջացման ծրագիր ներդնել: Հնարավորություններ կան, սպասում ենք: Բոլորը սպասում են: Ասում ենք՝ Հայաստան ներդրումներ չեն գալիս, բայց բոլորը սպասում են Ազգային Ժողովի ընտրություններին: Ընտրություններից հետո բավականին լուրջ ներդրողներ կգան:

- Ամեն դեպքում Դուք չեք պատրաստվում հրաժարվել մարզադաշտից, ցանկանում եք որոշակի մասնաբաժին ունենալ:

- Մտածում եմ մի բան, որ գոնե բաժնետեր մնամ, որպեսզի ամեն ինչից տեղյակ լինեմ, չասեն՝ ստադիոնը մեզ պետք չէ, շատ մեծ է, վթարային է, ավելի լավ է՝ քանդենք, տեղը շենքեր կառուցենք, ինչին ես դեմ եմ:

- Վանեցյանի հետ քննարկում եղե՞լ է:

- Առաջարկ չի եղել, բայց ես սպասում եմ նման հանդիպման: «Հրազդանը» ֆուտբոլային կառույց է, եւ նա որպես ՀՖՖ նախագահ պետք է որ հանդիպում նախաձեռնի: Սպասում եմ հրավերի:

- Ֆեդերացիան պատրաստվում է նոր՝ «Ազգային», մարզադաշտ կառուցել Երեւանում: Ի՞նչ կարծիքի եք:

- Շատ լավ կարծիքի եմ: Եթե հնարավոր է Հայաստանում ֆուտբոլային մարզադաշտեր, թեթեւ աթլետիկայի մարզադաշտեր կառուցել, դա միայն հայ ժողովրդի համար է: Բնականաբար, դա կվկայի այն մասին, որ մեզ մոտ ֆուտբոլի զարգացումը շարունակվում է, չի կանգնելու:

Տպել
4345 դիտում

ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Միմյանց բախվելուց հետո ավտոմեքենաները հրդեհվել են՝ վերածվելով մոխրակույտի. խոշոր վթար Գյումրիում (լուսանկարներ)

Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը

Քաղաքացիների իրավունքների ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականցվում․ ՄԻՊ-ը՝ Տավուշի դեպքերի մասին

Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ են նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար. ՀՀ նախագահ

Ոճրագործությունների չդատապարտումը հանգեցնում է ավելի բացասական երևույթների, ինչպես ԼՂ բնակիչների տեղահանումն էր․ ՀՀ ՄԻՊ

Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Եվրոպական խորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ

Ադրբեջանի և Հայաստանի կողմից առանց արտաքին միջամտության համաձայնության հասնելը չափազանց կարևոր է. Հուլուսի Քըլըչ

Արդեն ունենալով անկախ պետություն՝ պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Ավինյանի ուղերձը

Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը միասին ապագա կառուցելն է. Էրդողանը 1915-ի իրողությունը ժխտող ուղերձ է հղել

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր

Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն

Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Ֆրանսիայի դեսպան

Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. Անահիտ Մանասյանի ուղերձը

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ

Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է ՀԱՊԿ-ից դուրս գալը. Թասմագամբետով

Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին (լուսանկարներ)

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ դրություն հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը