Ինչ արժե նախընտրական գովազդի 1 րոպեն. 100 հազարից մինչև հազար դրամ՝ մարզերում ու Երեւանում

21/11/2018 schedule09:45

ԿԸՀ-ն իր կայքում հրապարակել է ՀՀ Ազգային ժողովի դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության համար տրվող վճարովի եթերաժամի 1 րոպեի գինը:

Համաձայն հրապարակված ցանկի, գովազդի 1 րոպեն ամենաթանկն է «Արմենիա» եւ «Շանթ» հեռուստաընկերություններում, այս 2-ում նախընտրական գովազդի 1 րոպեն արժե 100 հազար դրամ

Երկրորդ տեղում «Հ2»-ի հեռուստածրագիրն է, գովազդի 1 րոպեի համար այստեղ սահմանվել է 60 հազար դրամ արժեքը՝ առավելագույնը 10 րոպե տեւողությամբ՝ օրվա պիկ ժաերին, եւ 30 հազար դրամ՝ մյուս ժամային գոտիների համար:

Գնային քաղաքականությամբ երրորդ տեղում «Առաջին ալիք» հեռուստածրագիրն է (Հայաստանի հանրային հեռուստաընկերություն), այստեղ 1 րոպեն վաճառվում է 48 հազար դրամով:

«Առաջին ալիք»-ին 8 հազար դրամով զիջում է «Ա -Թիվի» հեռուստածրագիրը, այս հեռուստաընկերությունը սահմանել է 40 հազար դրամ արժեքը՝ 1 րոպեի համար:

Հինգերորդ եւ վեցերորդ տեղերում են համապատասխանաբար «Երկիր Մեդիա» եւ «Կենտրոն» հեռուստաալիքները՝ 1 րոպեի համար 25 հազար եւ 24 հազար դրամ արժեքներով:

Այնուհետ՝ «Արմնյուզ» հեռուստածրագիրն է՝ 20 000 դրամ արժեքով, «Ար» հեռուստածրագիրը՝ դարձյալ 20 հազար դրամ արժեքով, « Հ3» հեռուստածրագիրը՝ 18 000 դրամով եւ «21TV» հեռուստածրագիրը՝ 8 000 դրամ արժեքով:

Հետաքրքիր է, որ ամենից թանկ գինը սահմանած «Շանթ» հեռուստաընկերության Գյումրիի մասնաճյուղում գովազդը անհամեմատ ավելի մատչելի է՝ 18 000 դրամ արժե գովազդի 1 րոպեն օրվա պիկ ժամերի եւ 8 000 դրամ՝ մյուս ժամերի համար:

Մարզային հեռուստաընկերություններում գներն անհամեմատ ավելի մատչելի են՝ ընդհուպ մինչեւ 1000 դրամ՝ 1 րոպեի համար, իսկ մարզային ռադիոկայաններում կա անգամ 600 դրամ՝ 1 րոպեի համար արժեքը:

Մարզային հեռուստաընկերությունների սակագները՝ աղյուսակներով.

Տպել
1609 դիտում

Խառնակչություններ՝ բանտից եւ աքսորից

Մանկապարտեզի տնօրենն ապօրինի աշխատակից է ընդունել, հետո կռիվ սարքել քաղաքապետարանում. Արմավիրի քաղաքապետ

Մարիամի հետ կիրակի երեկոն անցկացրել ենք Երևանում բացված Ամանորյա տոնավաճառում. Աննա Հակոբյան

Ինչի վրա կծախսվի «Իմ քայլը» հիմնադրամի՝ երեկ հավաքած մոտ 700 մլն դրամը . Լենա Նազարյանը թվարկել է ծրագրերը

Արցախի ՀՅԴ-ն նախագահական ընտրություններին կմասնակցի սեփական թեկնածուով

Այսօր 2700 ստերջացված, պատվաստված ու համարակալված կենդանի կա․Հակոբ Կարապետյան

Երևանում կոտրել են միանգամից մի քանի արագաչափեր

Արժեհամակարգային հակադրություններն արհեստական են

Արագածոտնի Թալին, Ապարան, Աշտարակ քաղաքներում եւ Շիրակի մարզի Լանջիկ գյուղում մառախուղ է

Կապան քաղաքում այրվել է մոտ 1,5 հա բուսածածկույթ

Արմեն Սարգսյանը «Կատար Էյրվեյզ»-ի գործադիր տնօրենի հետ քննարկել է համագործակցության ընդլայնման հեռանկարները

Հայ բռնցքամարտիկները 2 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում

Հայաստանի տարածքում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների, արեւոտ եղանակ

ՊՆ ծառայողը վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին. վերջինս հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է

Տիգրանաշենի ոլորանների վերջնամասում ավտոմեքենան հայտնվել է ձորում. տուժածներ չկան

Կան գյուղեր, որտեղ ավանդույթի ուժով կանանց արգելված է գնալ գյուղապետարան, հարսներին՝ ծնողական ժողով. Աննա Հակոբյան

Դեկտեմբերի 17-ից ջերմ եղանակին գումարվում են նաև արևի պայծառ շողերը. Սուրենյան

Արմեն Սարգսյանը համագործակցության հնարավորություններն է քննարկել Կատարի գործարարների ասոցիացիայի ներկայացուցչի հետ

Նոր մշակույթ է զարգանում. Նիկոլ Փաշինյանը՝ Աննա Հակոբյանի գործունեության մասին

Ո՞վ է կուլ տալիս Մամեդյարովի նետած քարոզչական խայծը