Վաշինգտոնում ամերիկահայ գործարարները աջակցում են միմյանց բիզնեսներին

21/11/2018 schedule11:05

Վաշինգտոնում է գործում «Արարատ» բիզնես ցանցը, որն իր շուրջ է համախմբել ամերիկահայ երկու տասնյակից ավելի գործարարների: Կառույցի մասին պատմում են նախաձեռնության հիմնադիրներն ու անդամները վերջերս կայացած խմբի անդամների հերթական հավաքից հետո, գրում Ամերիկայի ձայնը:

Մանր ու միջին գործարարության ինքնակազմակերպման վառ դրսեւորումներից է ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում գործող «Արարատ» բիզնես ցանցը: Յուրահատուկ մոդել ունեցող հայազգի մանր ու միջին գործարարների այս կազմակերպության նախաձեռնող, «Արտերիքս» ընկերության հիմնադիր Արարատ Ստեփանյանը կարեւորում է նման միավորների ստեղծումը: Կազմակերպության գործունեության հիմքում է ընկած ամերիկահայ գործարարների միջեւ փոխշահավետ համագործակցության հաստատումն ու սեփական բիզնեսի զարգացումը:

«Ararat բիզնես ցանցը իրենից ներկայացնում է referral based խումբ, այսինքն մենք միմյանց փոխանցում ենք բիզնես առաջարկներ... Մեր հիմնական նպատակը բիզնեսի առաջ մղումն է, մեկս մյուսի բիզնեսին օգտակար լինելն ու դրա հետ մեկտեղ Հայաստանում բարեգործական նպատակների համար նյութական միջոցներ հայթայթելը»,- ասում է Արարատ Ստեփանյանը:

Խմբի մեջ արդեն ընդգրկված են երկու տասնյակից ավելի տարբեր ոլորտների գործարարներ: Ըստ նախաձեռնության անդամների, խմբի գործունեությունը զգալիորեն նպաստում է իրենց բիզնես ակտիվությանը:

«Այս նախաձեռնությանը միանալը չափազանց շահութաբեր էր իմ բիզնեսի համար: Հնարավորություն ստացա նոր հաճախորդներ ձեռք բերել եւ կապ հաստատել հայազգի այլ գործարարների հետ»,- ասում է անշարժ գույքի գործակալ Ավրորա Գիրագոսյանը:

Գործարար ցանցի նախագահ, ֆինանսական եւ ապահովագրական խորհրդատու Մայք Կրիկորյանն էլ նշում է, որ նախաձեռնությունը շարունակում է ընդլայնվել: Ավելի ու ավելի շատ գործարարներ, ըստ Կրիկորյանի, մասնակցում են խմբի քննարկումներին:

«Երբ սկսեցինք նախաձեռնությունը, ունեինք ընդամենը 4-5 անդամներ, այժմ իրենց թիվը հասել է շուրջ 22-ի: Նախկինում ընդամենը 3-4 գործարար էին մասնակցում հանդիպմանը, այսօր քննարկումներին արդեն ավելի քան 20 անդամներ են ներկայանում: Նախաձեռնությունն աստիճանաբար ընդլայնվում է»,- նշում է Կրիկորյանը:

Իսկ որն է այս խմբի հիմնական տարբերությունն այլ նմանատիպ նախաձեռնություններից: Հիմնադիր Արարատ Ստեփանյանն այն անվանում է աննախադեպ:

«Սփյուռքում եւ Վաշինգտոնի համայնքում սա աննախադեպ կազմակերպություն է: Կան այլ խմբեր, առեւտրի պալատներ եւ ցանցեր, սակայն մեր խմբի առանձնահատկությունն այն է, որ ամեն մասնագիտությունից ընդգրկված է մեկ գործարար»,- ասում է Ստեփանյանը:

Նախաձեռնությունում մեծ տեղ է տրված որակյալ բիզնես ծառայության ապահովմանը: Յուրաքանչյուր նոր անդամ անցնում է 90 օրյա պարտադիր փորձաշրջան:

«Մենք ավելի շատ շեշտը դնում ենք որակի, քան քանակի վրա: Մենք կարծում ենք, որ ավելի լավ է ունենալ 10 որակյալ բիզնեսմեն պրոֆեսիոնալներ մեր խմբում, քան ունենալ 100-ից ավել միջակ մասնագետներ»,- նկատում է Ստեփանյանը:

Ամերիկահայ գործարարների խումբը անմասն չէ Հայաստանին աջակցելուց: Խմբի նախաձեռնությամբ հիմնվել է «Հայլենդ» անունը կրող հիմնադրամ, որը Հայաստանում իրականացնում է տարբեր բարեգործական ծրագրեր: Ծրագրերի համար միջոցները գոյանում են խմբի անդամների նվիրատվությունից:

Վերջերս տեղի ունեցած խմբի հերթական հանդիպմանը մասնակիցները մտքեր փոխանակեցին նախաձեռնության հետագա գործունեության է՛լ ավելի ակտիվացման եւ զարգացման վերաբերյալ:

Տպել
466 դիտում

Հիմա, ըստ էության, ես ընդհատակում եմ, որովհետեւ ապրում եմ մի տեղում, որն ընդհատակ է․ Նիկոլ Փաշինյան

«Երկրի հակառակ կողմը»-ը գործողության մղող հիմնական շարժառիթը դարձավ». Նիկոլ Փաշինյանը մասնակցել է իր գրքի քննարկմանը

Անգելա Մերկելին ու Լիտվայի նախագահին ես անվանում եմ եվրոմամաներ կամ եվրոքույրիկներ․ Նիկոլ Փաշինյան

Արմեն Սարգսյանը հանդիպել է Կատարի էմիր Շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ

ՀՀ ոստիկանությունում օպերատիվ խորհրդակցություն է տեղի ունեցել

2018 թվականի լավագույն պարեկային ոստիկան է ճանաչվել ենթասպա Տիգրան Սարգսյանը

Հանդիպել են Հայաստանի եւ Իրանի արտգործնախարարները

ՀՀ ԱԳ Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Խորվաթիայի ԱԳ նախարար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին

Հանդիպել են Զոհրաբ Մնացականյանն ու Լավրովը, անդրադարձ են կատարել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին

Այս տարի շինարարական աշխատանքների նկատմամբ հսկողությունը լինելու է առավելագույն խիստ․ Երեւանի փոխքաղաքապետ

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Լիխտենշտայնի արտաքին գործերի, մշակույթի եւ արդարադատության նախարար Աուրելիա Ֆրիքի հետ

Արմեն Սարգսյանը Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենի հետ խոսել է երկկողմ շահավետ փոխգործակցության մասին

Ակնկալում եմ, որ ՊԵԿ-ը հանրությանը ներկայանա բոլորովին նոր կերպարով եւ այն չլինի ուղղակի փիառ գործիք. Նիկոլ Փաշինյան

Արմեն Սարգսյանը չի համագործակցում որեւէ կուսակցության հետ․ պարզաբանում

Փնտրտուքներ. ընդդիմությունը չի գտնում իր ֆասադը

Ավազակային հարձակում Երեւանում․ պարանը գցել են վաճառողի պարանոցին ու սպառնալիքով հափշտակել խոշոր չափի գումար

Ֆեմիդա. նոր դատական համակարգ` հին դատավորներով

ԳԱԱ. ժողովում լուրջ հարցեր են քննարկվելու

Ոստիկանության Մուշի, Կումայրիի, Անիի եւ Արթիկի բաժիններում քաղաքացիները զենքեր են հանձնել

Սամվել Ալեքսանյանի «Ալեքս Հոլդինգը» 2018 թվականին կտրուկ նվազեցրել է իր հարկային մուտքերը․ ՊԵԿ