Որեւէ մեկը չփորձի ՀՀ քաղաքացուն նվաստացնել՝ 5 հազար դրամ առաջարկելով. վարչապետ

21/11/2018 schedule16:20

ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հաջորդ կանգառը Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքից հետո Ապարանում էր:

Ապարանի հրապարակում քաղաքացիների հետ հանդիպմանը ևս նա ելույթ ունեցավ: Փաշինյանը նշեց, որ կապ չունի՝ քանի ամիս է անցել ապրիլ-մայիսից, ամեն անգամ կարծում է, որ առիթ կա շնորհավորելու: «Դուք որոշող եք, տնտեսական հարցերը տեխնիկական հարցեր են, դրանք կլուծվեն, ոչ մի կասկած չկա, բայց ամենակարևորն այն է, որ դուք մի բան պետք է շատ պինդ պահեք՝ դուք որոշողի ձեր իրավունքը չպետք է կորցնեք»,- ասաց նա:

Վարչապետը կոչ արեց՝ ոչ մեկին թույլ չտալ, որ ասեն, թե ում ընտրեն, ով ուզում է լինի, գործատու, ղեկավար: «Մենք ասում ենք, որ ընտրակաշառք բաժանողի ձեռքը` բառի փոխաբերական իմաստով, կկտրենք, որևէ մեկը չփորձի ՀՀ քաղաքացուն նվաստացնել 5 հազար, 20 հազար կամ թեկուզ հարյուր հազար կամ թեկուզ հազար դոլար առաջարկելով, քանի որ ՀՀ քաղաքացու ձայնը գին չունի»,- ասաց նա և նշեց, որ ինքն անգամ իր ընտանիքի անդամներից չի հարցրել, թե ում է ընտրելու։ «Բաշ Ապարանի ճակատամարտը, Սարդարապատի ճակատամարտը, երբ տեղի ունեցավ, ոչ մի բանական մարդ չէր կարող ասել, որ այդ ճակատամարտերում մեր ժողովուրդը հաղթելու հնարավորություն ունի, բոլոր չափանիշներով պետք է պարտվեինք, այնպես, ինչպես պետք է պարտվեինք ապրիլ-մայիսին, բայց մենք հաղթեցինք, որովհետև հնարավորը անելը մեզ այլևս հետաքրքիր չէ, մենք ուզում ենք անել անհնարինը, քանի որ անհնարինն է սրանից հետո մեզ համար հնարավոր դառնալու, սա է մեր պատմական քաղաքական առաքելություն»,- ասաց վարչապետը:

Տպել
813 դիտում

Հիմա, ըստ էության, ես ընդհատակում եմ, որովհետեւ ապրում եմ մի տեղում, որն ընդհատակ է․ Նիկոլ Փաշինյան

«Երկրի հակառակ կողմը»-ը գործողության մղող հիմնական շարժառիթը դարձավ». Նիկոլ Փաշինյանը մասնակցել է իր գրքի քննարկմանը

Անգելա Մերկելին ու Լիտվայի նախագահին ես անվանում եմ եվրոմամաներ կամ եվրոքույրիկներ․ Նիկոլ Փաշինյան

Արմեն Սարգսյանը հանդիպել է Կատարի էմիր Շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ

ՀՀ ոստիկանությունում օպերատիվ խորհրդակցություն է տեղի ունեցել

2018 թվականի լավագույն պարեկային ոստիկան է ճանաչվել ենթասպա Տիգրան Սարգսյանը

Հանդիպել են Հայաստանի եւ Իրանի արտգործնախարարները

ՀՀ ԱԳ Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Խորվաթիայի ԱԳ նախարար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին

Հանդիպել են Զոհրաբ Մնացականյանն ու Լավրովը, անդրադարձ են կատարել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին

Այս տարի շինարարական աշխատանքների նկատմամբ հսկողությունը լինելու է առավելագույն խիստ․ Երեւանի փոխքաղաքապետ

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Լիխտենշտայնի արտաքին գործերի, մշակույթի եւ արդարադատության նախարար Աուրելիա Ֆրիքի հետ

Արմեն Սարգսյանը Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենի հետ խոսել է երկկողմ շահավետ փոխգործակցության մասին

Ակնկալում եմ, որ ՊԵԿ-ը հանրությանը ներկայանա բոլորովին նոր կերպարով եւ այն չլինի ուղղակի փիառ գործիք. Նիկոլ Փաշինյան

Արմեն Սարգսյանը չի համագործակցում որեւէ կուսակցության հետ․ պարզաբանում

Փնտրտուքներ. ընդդիմությունը չի գտնում իր ֆասադը

Ավազակային հարձակում Երեւանում․ պարանը գցել են վաճառողի պարանոցին ու սպառնալիքով հափշտակել խոշոր չափի գումար

Ֆեմիդա. նոր դատական համակարգ` հին դատավորներով

ԳԱԱ. ժողովում լուրջ հարցեր են քննարկվելու

Ոստիկանության Մուշի, Կումայրիի, Անիի եւ Արթիկի բաժիններում քաղաքացիները զենքեր են հանձնել

Սամվել Ալեքսանյանի «Ալեքս Հոլդինգը» 2018 թվականին կտրուկ նվազեցրել է իր հարկային մուտքերը․ ՊԵԿ