Իսկ նորեկն ատամներ ունի՞. բելառուսական մամուլի անդրադարձը հայ-բելառուսական ճգնաժամին

Բելառուսի փորձագիտական դաշտը լայնորեն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ Մինսկ կատարած այցին եւ դրա ընթացքում կնքված ռազմական հուշագրին՝ փորձելով հասկանալ, թե ինչու են Ադրբեջանի հետ կապերն ավելի սերտ, քան Հայաստանի եւ առհասարակ ինչ է սպասվում հայ-բելառուսական հարաբերություններին:

Քաղաքագետ Վլադիմիր Մացկեւիչը zautra.by կայքի հետ զրույցում նշել է, որ Հայաստանի հետ ջերմ եւ բարեկամական հարաբերությունների մեջ շահագրգռված Բելառուսը, չի կարող հրաժարվել Ադրբեջանին զենք մատակարարելուց: Փորձագետի խոսքով՝ առեւտրատնտեսական տեսանկյունից Ադրբեջանն ավելի հեռանկարային եւ ձեռնտու գործընկեր է, քան Հայաստանը:

Տնտեսագետ Լեւ Մարգոլինն ավելի կտրուկ է արտահայտվել՝ նշելով, որ Լուկաշենկոյի եւ Ալիեւի միջեւ վստահության մակարդակն այնքան բարձր է, որ Բելառուսը փաստացի բացահայտում է ուրիշի գաղտնիքները, իսկ հիմնական շահը (զենքի վաճառքը) այնքան ուժեղ՝ որ Մինսկը պատրաստ է վտանգել Հայաստանի հետ հարաբերությունները:

Փորձագետ Եվգենի Կրասուլինը belprauda.org-ին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ կողմերից մեկին զենք վաճառելը չի նպաստում խաղաղությանը մեր տարածաշրջանում:

«Պետք է դիվանագիտական եւ հումանիտար միջոցներ ձեռնարկել, անգամ հարթակ առաջարկել թեժ խնդրի լուծման համար: Մինսկը եղել է այդպիսի հարթակ 90-ականների սկզբին», - փորձագետի խոսքերն է մեջբերում belprauda.org-ը:

Ինչ վերաբերվում է ՀԱՊԿ անդամ երկրի հակառակորդին զենքի վաճառելու՝ ՀԱՊԿ-ի վրա հնարավոր հետեւանքներին՝ Կրասուլինը կարծում է, որ այս դեպքը լուրջ ազդեցություն չի ունենա կազմակերպության վրա, սակայն շարունակական լինելու պարագայում կասկածի տակ կդնի ՀԱՊԿ-ի գոյության իմաստը:

«Ազատություն» ռադիոկայանի բելառուսական խմբագրության քաղաքական մեկնաբան, քաղաքագետ Վալերի Կարբալեւիչը նույնպես նյութական շահի բաղադրիչ է տեսնում Ադրբեջանի հետ ջերմ հարաբերություններում: Նրա խոսքով՝ Բելառուսի ղեկավարության հակումը Բաքվին տնտեսական շարժառիթներ ունի. Ադրբեջանը Հայաստանից ավելի հարուստ երկիր է:

«Բելառուսի եւ Ադրբեջանի ապրանքաշրջանառությունը հունվար-սեպտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3,3 անգամ եւ հասել 331,5 միլիոն դոլարի: Բելառուսի եւ Հայաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը այս ժամանակահատվածում կազմել է ընդամենը 35,1 միլիոն դոլար»,- նշել է Կարբալեւիչը՝ հավելելով, որ աճի վրա ազդեցություն են ունեցել նաեւ Ադրբեջանին մատակարարած «Պոլոնեզ»-ները, իսկ, «ինչպես գիտենք, հրթիռները թանկ են»:

Հայաստանի հետ ստեղծված իրավիճակը, փորձագետի կարծիքով, արժեհամակարգերի բախում է: Բանն այն է, որ ՀԱՊԿ-ն ավտորիտար ռեժիմ ունեցող պետությունների միություն է: Մինչեւ հեղափոխությունը Հայաստանը լիովին համապատասխանում էր այդ համայնքին: Սակայն, քաղաքագետի խոսքով՝  հեղափոխության փաստը զայրացնում է ՀԱՊԿ ավտորիտար առաջնորդներին:

«Քիչ է, որ Հայաստանի նոր առաջնորդ Նիկոլ Փաշինյանը իշխանության է եկել փողոցից՝ նա նաեւ չի խաղում կանոններով: Քրեական գործ հարուցել միջազգային կազմակերպության պաշտոնյայի դեմ՝ ինքնին անսովոր է: Այն էլ ինչի՞ համար՝ ընդդիմության հետ հաշվեհարդարի: ՀԱՊԿ անդամ պետությունների բոլոր ավտորիտար ղեկավարները իրենց երկրներում նույնն են անում», - գրել է Կարբալեւիչը՝ հավելելով, որ այդ տեսանկյունից Լուկաշենկոն եւ Ալիեւը արժեհամակարգերի բախում չունեն, իսկ Բաքուն, ի տարբերություն Երեւանի, հեռու է հեղափոխությունից:

«Ազատություն» ռադիոկայանի բելառուսական խմբագրության մեկ այլ մեկնաբան Յուրի Դրակոխրուստի կարծիքով՝ ՀԱՊԿ-ում հայ-բելառուսական «փոխհրաձգությունը» զուտ քաղաքական հակամարտություն է «հնաբնակների եւ նորեկի» միջեւ: Նրա խոսքով՝ Լուկաշենկոն եւ Նազարբաեւը ուզում են հասկանալ արդյո՞ք նորեկը «ատամներ ունի»: Եթե այո՝ բարի գալուստ «ակումբ»:

Լուկաշենկոյի կողմից ճգնաժամի խորացումը նա բացատրում է նրանով, որ Բելառուսի նախագահին «չհաջողվեց միանգամից կոտրել» Փաշինյանին եւ հիմա նա շարունակում է սրել հակամարտությունը՝ հասկանալու համար, թե ինչ հաղթաթղթեր ունի Հայաստանի ղեկավարը:

Հայաստանի ամենաուժեղ, սակայն ռիսկային հաղթաթուղթն, ըստ Դրակոխրուստի, ՀԱՊԿ-ից դուրս գալու սպառնալիքն է: Փորձագետը նշում է, որ 2009 թ. այդպես է վարվել հենց Լուկաշենկոն՝ Ռուսաստանի հետ «կաթնային պատերազմի» ընթացքում՝ կասկածի տակ դնելով ԵԱՏՄ-ում Բելառուսի անդամակցության նպատակահարմարությունը:

Բելառուսական մամուլն, ընդհանուր առմամբ, լավատեսորեն է տրամադրված ՀԱՊԿ-ի ապագայի եւ հայ-բելառուսական հարաբերությունների հարցում: Ցավոք, այդ լավատեսությունը որեւէ կերպ չի ազդում Բելառուսի եւ Ադրբեջանի ռազմական համագործակցության եւ Լուկաշենկոյի դիվանագիտական մեթոդների վրա:

Տպել
4347 դիտում

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածը բեռնատարների և ավտոբուսների համար փակ է

Դատական բարեփոխումները չպետք է խաթարեն համակարգի բնականոն աշխատանքը. դատավորների միություն

Երևանում 50-ամյա որդին ծանր մարմնական վնասվածքներ էր հասցրել 76-ամյա հորը

Երևանում ծառից էլեկտրալարով կախվել է 62-ամյա տղամարդ. մահից առաջ երկտող է թողել

ԿԳ նախարարի եւ ԵԹԿՊԻ ուսանողների հանդիպումն ավարտվել է. նրանք էլի կհանդիպեն

Տավուշի սահմանամերձ Սարիգյուղ եւ Ծաղկավան համայնքների համար ձեռք կբերվի կոմբայն. Սիփան Փաշինյան

Կառավարությունը 2 համայնքի ղեկավարների արտահերթ ընտրություն անցկացնելու մասին որոշում կկայացնի

Ներդրողի միջոցներով վերգետնյա անցում կառուցելու առաջարկը ինչո՞ւ է մերժվել․ պարզաբանում

Գառնիկ Բադալյանը նշանակվել է Աֆղանստանում ՀՀ դեսպան

Պատվաստման տարեք ձեր երեխաներին. վարչապետը հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Հարալդ Զուր Հաուզենին

Պատրաստվում են անցնել հակագրոհի ամբողջ ճակատով. «Ժողովրդի դեմ խաղ չկան»-ն պետք է ամեն օր ապացուցել

Տիմատիի ու Նազիմայի նոր տեսահոլովակում Հայաստանի բնությունն է՝ իր ողջ շքեղությամբ (տեսանյութ)

Իտալիայում տուրիստական ավտոբուսի վթարի հետևանքով 5 վիրավոր ՀՀ քաղաքացի կա. ԱԳՆ

Խոսրով Հարությունյանը դատական հայց է ներկայացրել Արման Բաբաջանյանի դեմ

Հրդեհվել է Սպիտակ քաղաքի զինկոմիսարիատի տանիքը

Հավատարիմ եմ եղել իմ կանանց ու դավաճանել եմ սիրուհիներիս. հայտնի մտքեր Ազնավուրից

Չենք բողոքարկի որոշումը, քանի դեռ դատարանը չի հանդիսանում խախտված իրավունքը վերականգնող մարմին. Սանասարյան

Մայիսի 27-ին դատավորների արտահերթ ժողով է հրավիրվել

Բյուջեի 62 մլրդ դրամ ավելցուկի մի մասով զինվորների և ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա. ինչպես ծախսել մնացածը

Շիրակի մարզից ԱՆ ուղղաթիռով հիվանդ է տեղափոխվել Երեւան