«Քո արվեստը դպրոցում» ծրագիրը՝ դեկտեմբերից. հայտնի են մրցույթում հաղթողների անունները

Ամփոփվել են ՀՀ մշակույթի, կրթության եւ գիտության նախարարությունների համատեղ նախաձեռնած «Քո արվեստը դպրոցում» դրամաշնորհային ծրագրի արդյունքները: Ավելի վաղ հայտարարվել էր, որ նախաձեռնության շրջանակում արվեստագետները կայցելեն հանրակրթական ուսումնական հաստատություններ՝ կյանքի կոչելու մշակութային իրենց նախագծերը: Այդ նպատակով նախապես հայտարարվել էր դրամաշնորհային մրցույթ, որի շրջանակում արվեստագետները Մշակույթի նախարարություն են ներկայացրել արվեստի կրթության հեղինակային ծրագրեր, որոնք պետք է իրագործեն դպրոցներում: Երկու նախարարությունների ներկայացուցիչներից կազմված մրցութային հանձնաժողովն ընտրել է 50 ծրագիր: Յուրաքանչյուր արվեստագետ պետք է այցելի 30 դպրոց` յուրաքանչյուր մարզից եւ Երևանից ընտրելով նվազագույնը 1, առավելագույնը 3 դպրոց: Մշակույթի նախարարությունում տեղի է ունեցել դպրոցների ընտրության հրապարակային վիճակահանություն՝ մրցույթում հաղթողների մասնակցությամբ: «Քո արվեստը դպրոցում» ծրագիրը կմեկնարկի դեկտեմբերից եւ կավարտվի մայիսին: Նախագծի շրջանակում յուրաքանչյուր արվեստագետ կստանա 1 մլն ՀՀ դրամ դրամաշնորհ:

Մշակույթի նախարարության պարզաբանմամբ, հաղթողների վերջնական ընտրության հարցում որոշիչ են եղել ներկայացված նախագծի համապատասխանությունը «Քո արվեստը դպրոցում» ծրագրի բովանդակային եւ մեթոդական հիմնական չափորոշիչներին՝ նորարարություն, ինտերակտիվ ստեղծագործական մոտեցում, ներառականություն, շարունակականությունն ապահովելու հնարավորություն:

«Քո արվեստը դպրոցում» դրամաշնորհային ծրագրի մրցույթի արդյունքում հաղթած մասնակիցները հետեւյալն են.

 Գրականության ոլորտ

  1. Նորայր Սարգսյան
  2. Հասմիկ Սիմոնյան
  3. Վահե Ղուկասյան
  4. Գոհար Գալստյան
  5. Համբարձում Համբարձումյան
  6. Աշոտ Գաբրիելյան
  7. Գևորգ Թումանյան
  8. Հովհաննես Երանյան
  9. Անուշ Մարգարյան
  10. Նառա Վարդանյան
  11. Լիլիթ Անտոնյան
  12. Հասմիկ Հակոբյան
  13. Արքմենիկ Նիկողոսյան
  14. Հայկ Համբարձումյան
  15. Դիանա Համբարձումյան

 Կերպարվեստի ոլորտ

  1. Հայկուշ Սահակյան
  2. Գայանե Կիրակոսյան
  3. Գրիգոր Սիմոնյան
  4. Գագիկ Ղազարյան
  5. Պետիկ Պողոսյան
  6. Հարություն Սիմոնյան
  7. Հասմիկ Հովհաննիսյան
  8. Քրիստինե Խուրշուդյան
  9. Թամարա Կոտոլյան
  10. Շուշանիկ Նազարյան
  11. Մերի Մուն
  12. Գոհար Մնացականյան
  13. Վահրամ Աղասյան
  14. Լևոն Լաչիկյան
  15. Արաքսյա Մարգարյան
  16. Սևադա Սարգսյան
  17. Արմեն Հարությունյան
  18. Արմենուհի Հովսեփյան
  19. Սուսաննա Հարությունյան
  20. Անուշ Վարդանյան
  21. Սևակ Հակոբյան
  22. Արմինե Դանիելյան
  23. Տիգրան Գրիգորյան
  24. Նազիկ Արմենակյան
  25. Հասմիկ Հոխանյան
  26. Արմենակ Գրիգորյան
  27. Արա Ասլանյան
  28. Քրիստինա Ավագյան

 Երաժշտարվեստի ոլորտ

  1. Մարինե Կարոյան
  2. Լուսինե Սահակյան
  3. Մերուժան Խալաթյան
  4. Վարդան Հարությունյան
  5. Նաիրա Մուղդուսյան
Տպել
1964 դիտում

Սուրեն Պապիկյանն ընդունել է Լիոնի փոխքաղաքապետ Ժորժ Կեպենեկյանին

37 տարեկան հասակում կյանքից հեռացել է դատախազության միջազգային-իրավական համագործակցության վարչության դատախազը

ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանն ազատման դիմում է գրել. նախարարի հետ խնդիր չունի

ՊԵԿ-ն իրազեկում է ավտոմեքենաների նախնական մաքսային հայտարարագրման կիրառման հնարավորության մասին

Նախագծի շնորհիվ Էապես կնվազեն ջերմոցային գազերի արտանետումները. Հակոբ Կարապետյանը՝ քաղաքապետարանի նոր ծրագրի մասին

Հաջորդ մենամարտից հետո հայ բռնցքամարտիկը պայմանագիր կկնքի Top Rank-ի հետ, որի հետ աշխատել է Մուհամեդ Ալին

Քաղաքացիները ահազանգում են՝ Գյումրու նորաբաց ավտոմաքսատանը հերթեր են

Ավտոմեքենայում դանակի սպառնալիքով Չեխիայի քաղաքացուց պահանջել են հեռախոսը եւ գումար. ավազակային հարձակում Երևանում

Երեւանի Լենինգրադյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել է դի

Նաիրի Հունանյանը դիմել է վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով. 80-օրյա ժամկետում այն կքննարկվի

Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցներն այցելել են ՀՖՖ եւ ստուգումներ կատարել

ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է նոր փորձնական նախագիծ իրավաբանական անձանց համար

Գրպանահատը բռնվել է դեպքից երկու օր անց․ հափշտակված փողը հայտնաբերվել է (տեսանյութ)

ՀՀ նախագահը և տիկինը ներկա են գտնվել Ճապոնիայի կայսեր գահակալության արարողությանը

Լոռիում ապօրինի անտառահատման համար այս տարվա առաջին ինը ամիսներին 41.6%-ով ավելի մարդ է դատապարտվել, քան ողջ 2018-ին

Մենք պլանավորում ենք 140 հա վրա մինչև տարեվերջ շուրջ 500 հազար տնկի տնկել. վարչապետ

Սահմանադրական դատարանը ԱԺ-ի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է դրսեւորել. Լիլիթ Մակունց

Թրյուդոյի կուսակցությունը հաղթել է Կանադայի խորհրդարանական ընտրություններում

«Քաղաքավարի եւ կուլտուրական». ինչպես և ինչու էին կանխարգելում Բաքվի հանրահավաքը

Վարչապետի մոտ քննարկվել է Արդարադատության նախարարության բյուջետային հատկացումների հայտը