Ուզում էր գնալ ընտանիքի մոտ. «Շերեմետևոյում» մահացած հայի ազգականը պատմել է նրա մասին

21/11/2018 schedule23:15

Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի թռիչքուղու վրա մահացած 25–ամյա Ալբերտ Եփրեմյանը ծնունդով Էջմիածնից է, բայց վերջին տարիներին բնակվել է Իսպանիայում։ Sputnik Արմենիայի թղթակցին այս մասին պատմել է նրա ազգականը` Մարինան։

Նոյեմբերի 20–ին Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի թռիչքուղու վրա գտել են 25–ամյա Ալբերտ Եփրեմյանի մարմինը։ Երիտասարդը հայտնվել է թափառք իրականացնող ինքնաթիռի անիվների տակ և մահացել։ Տեղեկություն էր տարածվել, որ երիտասարդին արտաքել էին Իսպանիայից, բայց Մոսկվայում վայրէջք կատարելու ժամանակ նա որոշել էր փախչել, և այդ փախուստը ողբերգական մահվան էր հանգեցրել։

Մահացածի ընտանիքը չի բնակվում Էջմիածնում։ Ալբերտի հայրն ու կրտսեր եղբայրն արդեն ավելի քան 10 տարի Մոսկվայում են, իսկ մայրը համեմատաբար վերջերս է տեղափոխվել այնտեղ։ Բարեկամուհին չի բացառում, որ երիտասարդը ցանկացել է գնալ ընտանիքի մոտ։

«Ալբերտը Իսպանիա էր տեղափոխվել բանակից զորացրվելուց հետո։ Նա եղբոր և մոր հետ դիմել էր դեսպանատուն` վիզա ստանալու, բայց միայն Ալբերտին էին վիզա տվել։ Իսպանիայում ապրում էր մորական տատի և պապի մոտ», – պատմել է բարեկամուհին։

Մարինայի խոսքով` Ալբերտը փոքր տարիքում շատ հանգիստ և աշխատասեր տղա է եղել։ Նույնիսկ դպրոցական տարիներին փորձել է գումար վաստակել և օգնել ծնողներին։

Sputnik Արմենիայի նկարահանող խումբը գտել է նաև այն տունը, որտեղ ապրել է Ալբերտը։ Դուռը ոչ ոք չի բացել։ Հարևանները պատմել են, որ այդ տանն ապրել է երիտասարդի պապը, որը վերջերս տեղափոխվել է կրտսեր որդու մոտ։ Հարևաններն ասել են նաև, որ հրապարկված լուսանկարում դժվարությամբ են ճանաչել Ալբերտին՝ «շատ է նիհարել»։Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

Տպել
3669 դիտում

Հայ ականազերծողների և բժիշկների մարդասիրական առաքելության նոր խումբը մեկնել է Սիրիա

Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել ԱԳՆ-ի ղեկավար կազմի եւ արտերկրում մշտական ներկայացուցիչների հետ

Զոհեր և 100-ի հասնող ծանր վիրավորներ. ռազմական գործողությունները Սիրիայում շարունակվում են. օր 6-րդ

Ալավերդու ԲԿ տնօրենի պաշտոնի շուրջ աղմուկը կարող է հասնել դատարան. հավակնորդը մրցութային կարգի իր մեկնաբանությունն ունի

«Հրազդան» ՔԿՀ ծառայողները նկատել են հիմնարկ նետված դեղահաբերը

Բոլոր մարզերի կողմից կներկայացվեն մարզը զբոսաշրջիկների համար հետաքրքիր դարձնող ծրագրեր. Պապիկյան

Փլուզում Մեծարենցի փողոցում. փլուզվել է տան արտաքին պատերից մեկը, ճաքճքել են մյուսները

Եթե առանց էմոցիաների նայեք, կտեսնեք, որ 1-ին կեսում լավ կոմբինացիաներ էին ստացվում. Գյուլբուդաղյանցը Լիխտենշտեյնի մասին

Թուրքիայում ռազմական գործողությունների արդյունքում փախստականների թիվը հասել է 160 հազարի. ՄԱԿ

Ինձ թվում է՝ թիմի խաղն ստացվեց. Տիգրան Բարսեղյանը՝ Լիխտենշտեյնի դեմ հանդիպման մասին

Նախարար Պապիկյանը մարզպետների հետ խորհրդակցություն է անցկացրել

39-ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած (տեսանյութ)

Գյումրիում մեքենաները մաքսազերծվում են 20 րոպեում. Հյուսիսային մաքսատունն անցել է աշխատանքային ռեժիմի

Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր մարդկանց, ում շնորհիվ հաղթահարեցինք աղբահանության ճգնաժամը. Հայկ Մարության

ՍԴ-ն մերժեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԱԺ դիմումը վարույթ ընդունել

Թուրքիային աջակցող «Սիրիայի ազգային բանակ» խմբավորումը հայտարարություն է տարածել

Արման Սարգսյանը ոստիկանության Սյունիքի մարզային վարչության անձնակազմին ներկայացրեց նորանշանակ պետին

Աննա Հակոբյանը Շվեյցարիա է մեկնել Երևան-Մոսկվա-Ժնև սովորական չվերթով, էկոնոմ դասով ու վերադարձել նույնով

Նախարար Հակոբ Արշակյանը ԱՄէ-ում մասնակցում է «Արհեստական բանականությունը սպորտում» համաժողովին

Կաթողիկոսը Աննա Հակոբյանից հետաքրքրվել է Մեհրիբան Ալիեւայի հետ նույն ինքնաթիռով մեկնելու լուրերի մասին