Ներկայացնում եմ մի կառավարություն, որն իշխանությունը ստանձնել է ժողովրդավարական հզոր շարժման արդյունքում. նախարար

Նոյեմբերի 21-ին արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 1329-րդ հանդիպմանը, որի շրջանակներում կազմակերպության նախագահությունը Խորվաթիայից փոխանցվեց Ֆինլանդիային:

ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչության փոխանցմամբ, հանդիպման ընթացքում Զոհրաբ Մնացականյանը հանդես եկավ ելույթով, որում շնորհակալություն հայնտեց Խորվաթիային հաջող նախագահության անկացման համար: Անդրադառնալով խԱնդրադառնալով խորվաթական նախագահության առաջնահերթություններին՝ ԱԳՆ ղեկավարն ընդգծեց դրանց շարքում ընգրկված կոռուպցիայի դեմ պայքարի կարևորությունը և այս ուղղությամբ Հայաստանի նոր կառավարության կողմից գործադրվող ակտիվ ջանքերը:   

ԱԳ նախարարի պաշտոնակատարն իր խոսքում նշեց, որ ներկայացնում է մի կառավարություն, որն իշխանությունը ստանձնել է ժողովրդավարական հզոր շարժման՝ Թավշյա հեղափոխության արդյունքում: Բայց փոփոխությունները չկատարվեցին պարզապես մեկ ամսում: Դրանք մեր երկրում հասարակության ժողովրդավարական կարողությունների հետևողական ամրապնդման արդյունքն էին, որոնք ընդգրկել էին հանրության բոլոր շերտերը: Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ սա նաև Եվրոպայի խորհրդի և այս շրջանակներում գործընկերների հետ համագործակցության արդյունքն է:

Զոհրաբ Մնացականյանը բարձր գնահատեց նաև խորվաթական նախագահության շրջանում մշակութային ժառանգության պաշտպանության ուղղությամբ իրականացված աշխատանքները՝ կարևորելով ԵԽ անդամ երկրների՝ այս ոլորտում միասնաբար գործելու անհրաժեշտությունը: Այս համատեքստում նա հավելեց. «Մենք ականատես ենք եղել աշխարհի տարբեր հատվածներում մշակութային ժառանգությանը, ներառյալ հայկական մշակութային ժառանգությանը հասցված էական ու անդառնալի վնասներին»:

Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ մի ժամանակահատվածում, երբ առերեսվում ենք բազմակողմ ձևաչափում միջազգային համագործակցության ճգնաժամի ահագնացող մարտահրավերիներին, երկրների հավաքական պարտականությունն է Եվրոպայի խորհրդի 70-ամյակին ընդառաջ մշակել հզոր ուղերձներ՝ ցույց տալու, որ այդ Կազմակերպությունն արդիական և գործուն է: Այս համատեքստում նախարարի պաշտոնակատար Մնացականյանն իր զորակցությունը հայտնեց Ֆինլանդիայի նախագահությանը Կազմակերպության գալիք 70-րդ հոբելյանական տարում, ինչպես նաև հատուկ շնորհակալություն հայտնեց Գլխավոր քարտուղարին Կազմակերպության նկատմամբ իր ամուր հանձնառության համար:

Տպել
1136 դիտում

Ինքնաձիգ, փամփուշտներ, նռնակներ. ոստիկանության բաժիններում Արցախից բերված զենք-զինամթերք է հանձնվել (տեսանյութ)

Պետք է բարեփոխենք մտածողությունը՝ մեր ձևակերպած նպատակներին հասնելու համար. վարչապետը ներկայացրել է ԿԳՄՍ նախարարին

ԱՀԿ 5 բուժաշխատող ժամանել է Հայաստան՝ աջակցելու կորոնավիրուսով ծանր պացիենտների բուժման և համաճարակի դեմ պայքարի հարցում

Անհետ կորած զինծառայողների հարազատները Կառավարության շենքում են

«Ռոման» մտադիր է երկարաձգել պայմանագիրը Մխիթարյանի հետ

Փաստաբանների պալատը ստեղծել է փաստահավաք խումբ՝ ներգրավելով փաստաբանների, լրագրողների և փորձագետների

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատարների համար

Ռազմական ոստիկանությունը հորդորում է կամովին հանձնել մարտական գործողությունների ընթացքում ձեռք բերած զենք-զինամթերքը

Դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ արժեզրկվում է․ պատգամավորները կարծում են՝ ռիսկերը կառավարելի են

UCOM-ն ընդլայնել է անվճար հասանելիությամբ կրթական կայքերի ցանկը

Պաշտպանության փոխնախարար Մակար Ղամբարյանն ազատման դիմում է ներկայացրել

Կարմիր խաչի աշխատակիցներն այցելել են Ադրբեջանում գերեվարված զինծառայողներին ու քաղաքացիական անձանց

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ՀՀ Ազգային ժողովում էր. նա մասնակցել է «Իմ քայլը» խմբակցության նիստին

Անհետ կորած զինծառայողների հարազատները Կառավարության դիմաց են․ սպասում են վարչապետի հետ հանդիպմանը

Արմեն Սարգսյանն Ամմանում հանդիպում է ունեցել Հորդանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ (տեսանյութ, լուսանկարներ)

ԱԺ երեք պատգամավոր գործուղվել է Մոսկվա

Սահմանամերձ 9 դպրոց կստանա պետական դրամաշնորհ՝ անվտանգության պայմանների բարելավման համար

Նարեկ Հախնազարյանը կատարել է Կոմիտասի «Կռունկը»՝ այն նվիրելով Արցախում զոհվածների հիշատակին (տեսանյութ)

Ռուստամ Բադասյանի պաշտոնից ազատման մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում․ ԱՆ խոսնակ

Անհետ կորած զինծառայողների հարազատները նամակ հանձնեցին ՌԴ դեսպանատուն․ այն հենց այսօր լինելու է Մոսկվայում