Գերմանիան Հայաստանին 13 միլիարդ դրամի դրամաշնորհ կտա. քննարկում կառավարությունում

Կառավարության հերթական նիստում հավանություն տրվեց Հայաստանի Հանրապետության եւ գերմանական Վերականգնման վարկերի բանկի միջեւ Հայաստանում կենսաբազմազանության եւ կայուն տեղական զարգացման ծրագրին 13 միլիարդ դրամ գումարի չափով թիվ 2018 67 001 դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Հարցը զեկուցեց բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը:

Ըստ նախագծի՝ «Հայաստանում կենսաբազմազանության եւ կայուն տեղական զարգացման» ծրագրի իրականացումը, որի տեւողությունը նախատեսվում է 8 տարի, կապահովի կենսաբազմազանությամբ հարուստ տարածքներում բնական ռեսուրսների պահպանությունն ու կայուն օգտագործումը։ Դրամաշնորհային ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել՝ պահպանվող տարածքների, բնական ռեսուրսների եւ բնական հուշարձանների բարելավում ու կառավարում, անտառների կայուն կառավարում, անտառային լանդշաֆտը եւ անտառները վերականգնելու միջոցառումներ, ընտրված հարակից համայնքներում սոցիալ-տնտեսական զարգացման միջոցառումներ, էկոզբոսաշրջությունը խթանելու միջոցառումներ, խորհրդատվական ծառայություններ։

Դրամաշնորհային համաձայնագրի կնքումը հնարավորություն կտա Հայաստանի Հանրապետությունում շրջակա միջավայրի պահպանության ոլորտում իրականացնել հստակ արդյունքներին ուղղված լայնածավալ միջոցառումներ։ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե արդյոք ճիշտ է հասկանում, որ այս դրամաշնորհն ուղղվելու է ոչ միայն անտառների վերականգնմանը, կենդանատեսակների պահպանմանը, այլ նաեւ որոշակի բնապահպանական ուղղվածությամբ՝ սոցիալ տնտեսական ծրագրերին: Նա ասաց, որ որոշակի տարածաշրջաններում քաղաքացիներին աջակցություն են տրամադրում, որ ձերբազատվեն անտառահատումից՝ որոշակի գործարար ձեռներեցությամբ զբաղվելով եւ այսպիսով երկու խնդիր ենք լուծում:

«Մեր կառավարության նպատակաուղղվածությունը եւ ռազմավարական ուղղվածությունը Հայաստանի կենսաբազմազանությունը պահպանելը եւ զարգացնելն է, եւ մենք առաջնորդվում ենք այդ տրամաբանությամբ, բնապահպանական հարցրեով լինելու ենք նախանձախնդիր»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրենք չեն ասում, թե հանքարդյունաբերություն Հայաստանում չպետք է լինի, այլ ասում են, որ պետք է այն իրականացվի միջազգային ամենաբարձր ստանդարտներով եւ հետեւողական քայլեր են ձեռնարկելու՝ այդպիսի ստանդարտներ հաստատելու համար: «Եթե, օրինակ, միջոցներ են ձեռնարկվում, որ սիգի որսը ձվադրման սեզոնում սահմանափակվի, կամ անտառների պաշտպանվածության մակարդակը բարձրանա, ո՞ւմ համար ենք անում, մե՞նք ենք գնալու որսանք, նույն տարածաշրջանի մարդիկ են որսալու: Ինչ-որ արվում է՝ առաջնահերթ այդ տարածաշրջանում ապրող մարդկանց շահերից է ելնում, մենք ուղիղ պետք է նայենք մեր հայրենակիցներին եւ երկխոսենք, որ այդ ընկալումը ունենան»,- ասաց նա եւ կարեւորեց այսպիսի դրամաշնորհային ծրագրերը:

Նա նշեց, որ պետք է քաղաքացներին ցույց տան, որ անտառ չկտրելով ավելի շատ կարող են օգուտ ստանան, քան կտրելով: Նա հայտնեց, որ 55 հազար խորանարդ մետր վառելափայտ է տրամադրվել ՝ առանց անտառին վնասելու:

Վարչապետի համոզմամբ՝ եթե ճիշտ կազմակերպենք մեր կենսաբազմազանությունը, տասնյակ ավելի օգուտներ կբերենք: Էրիկ Գրիգորյանը համաձայնեց, որ ժամանակակից բնապահպանական կառավարումը առանց սոցիալ տնտեսական բաղադրիչի ուղղակի չի կարող լինել:

Տպել
2493 դիտում

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք