Փակուղիներ. գժի կանխավարկա՞ծ, թե՞ անորակ փաստաթուղթ

22/11/2018 schedule14:00

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի նոյեմբերի 19-ի համարում

Զրույց Կառավարման ակադեմիայի ռեկտոր Արմեն Հարությունյանի հետ:

- Պարոն Հարությունյան, առաջարկվող սահմանադրական փոփոխությունները իդեալականացնելու պրոցես է սկսված: Մինչդեռ նախագծում այնպիսի հակասություններ կան, որոնք շատ դեպքերում տանելու են քաղաքական ճգնաժամերի: Էլ չենք խոսում բազմաթիվ իրավական հակասությունների մասին: Մասնավորապես, նախագծի 4-րդ հոդվածում արձանագրված է, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները անցկացվում են հավասար, ուղղակի ընտրական հիմունքի վրա: Մինչդեռ, հոդված 108-ում նշված է, որ Երեւանի քաղաքապետի ուղղակի կամ անուղղակի ընտրությունը սահմանվելու է օրենքով: Այսինքն, հոդված 108-ը ուղղակի հակասում է հոդված 4-ին, քանզի Երեւանը առաջարկվող նախագծով համայնք է եւ քաղաքապետի ընտրությունը, համաձայն հոդված 4-ի, պետք է տեղի ունենա ուղղակի ընտրական ճանապարհով:

- 4-րդ հոդվածում արձանագրվածը տեղական ինքնակառավարման մարմինների համար ընդհանուր նորմ է, որից բացառություն կարող է նախատեսված լինել, եւ Երեւանի համար նախատեսված է նաեւ հնարավոր այդ բացառությունը:

- Իսկ ինչո՞ւ այդ հնարավոր բացառությունը ամրագրված չէ Սահմանադրության մեջ: Այդ տրամաբանությամբ ցանկացած սահմանադրական նորմ կարող է ունենալ իր հնարավոր բացառությունները:

- Բայց սա կոմենտար չէ, սա Սահմանադրություն է: Իհարկե, համաձայն եմ, որ ձեւակերպումը այլ կերպ կարող էր լինել: Կարող էր գրվել, որ Երեւանի քաղաքապետի դեպքում նախատեսվում է նաեւ անուղղակի ընտրություն, որով կհստակեցվեր, որ 4-րդ հոդվածը ընդհանուր մոտեցումն է, իսկ տվյալ դեպքի համար կարող է նաեւ այսպիսի բացառություն լինել: Եւ ընդհանրապես, եթե այս տրամաբանությամբ շարժվենք, ապա ցանկացած Սահմանադրություն կարելի է այնպես մեկնաբանել, որ առաջանան անհաղթահարելի փակուղիներ:  

- Անցնենք հաջորդ հնարավոր եւ ամենավտանգավոր փակուղուն. վարչապետի առաջարկմամբ նախագահը նշանակում է նախարարներին: Ընդունենք այնպիսի մի իրավիճակ, որ վարչապետն առաջարկում է  X-ի թեկնածությունը, իսկ նախագահը համառորեն հրաժարվում է նշանակել այդ X-ին: Ստեղծված իրավիճակում ի՞նչ լուծումներ են նախատեսում առաջարկվող սահմանադրական փոփոխությունները, եթե հնարավոր միակ լուծումը՝ նախագահի կողմից վարչապետի ազատումը, բացառվում է:

- Իսկ ի՞նչ է լինելու ձեր նշած իրադրության վերջը: Վերջը լինելու է բախում, եւ այդ դեպքում ի՞նչ են դրանից շահելու նախագահը կամ վարչապետը. ոչինչ: Ուրեմն, նորմալ, բանական մարդը այդ ճանապարհով չի գնա, եւ պետք չէ առաջնորդվել խելագարության կանխավարկածով: Նշեք որեւէ մեխանիզմ, որի դեպքում այդ իրադրությունը լուծում կունենար, եւ ես ձեր նշած մեխանիզիմի մեջ էլ եթե խորանամ խելագարի կանխավարկածով, կտեսնեք, որ ոչ մի լուծում չկա: Ես պարզապես բացառում եմ նման բան: Չկա որեւէ Սահմանադրություն, որ նրա հակակշիռների եւ զսպումների համակարգը չմշակվի հետադարձ հայացք ձգելով երկրի քաղաքական-իրավական ավանդույթներին: Դրանք իրար հետ օրգանական կապ ունեն. այլապես, Սահմանադրությունը կվերածվի ինստրուկցիայի, կոմենտարի: Սահմանադրության մեջ չի կարող հաշվի չառնվել հասարակական պրակտիկան:

- Այդուհանդերձ, ընդունենք, որ ապագա վարչապետը եւ ապագա նախագահը համառ, ամբիցիոզ անձնավորություններ են, եւ ոչ մեկը չի զիջում մյուսին: Ելքը ո՞րն է, որը պետք է նախատեսեր Սահմանադրությունը:

- Ինչքան էլ համառ լինեն, երկուսն էլ զիջելու են՝ հանուն իրենց քաղաքական երկարակեցության: Ոչ մի քաղաքական գործիչ երկիրը չի տանի ճգնաժամի իր կապրիզի համար՝ հանուն այս կամ այն նախարարի անձի: Միշտ էլ կարող է գտնվել այն անձը, որի շուրջ հնարավոր է գալ կոմպրոմիսի: Սեփական ինքնապահպանման համար նախագահը եւ վարչապետը անպայման կգան կոմպրոմիսի, այլապես, ձեր նշած իրավիճակը բերելու է փակուղու հենց այդ գործիչների քաղաքական կարիերայի համար: Եւ ոչ մի մեխանիզմ էլ մեզ չի փրկի, եթե մարդիկ որոշել են կողի ընկնել եւ չզիջել:

- Եւս մեկ հնարավոր փակուղային իրավիճակ. առաջարկվող փոփոխություններով եթե խորհրդարանը երկու անգամ անընդմեջ երկու ամսվա ընթացքում հավանություն չի տալիս կառավարության ծրագրին, ապա ՀՀ նախագահը արձակում է ԱԺ-ն: Սակայն նախագծի մեկ այլ դրույթում նախագահը չի կարող լուծարել ԱԺ-ն, եթե երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Ընդունենք այնպիսի մի իրավիճակ, երբ ԱԺ-ի կողմից կառավարության ծրագիրը երկրորդ անգամ հավանության չի արժանանում, եւ ԱԺ-ն, համաձայն Սահմանադրության, պարտադիր պետք է լուծարվի: Բայց մինչ այդ երկրում հայտարարվում է արտակարգ դրություն: Ի՞նչ լուծում պետք է ստանա ստեղծված իրավիճակը. մի կողմից կա ԱԺ-ն լուծարելու պարտադրանքը, մյուս կողմից՝ արտակարգ դրության ժամանակ նախագահը չի կարող արձակել ԱԺ-ն:

- Արտակարգ դրության դեպքում ռեժիմը եւ դետալները սահմանվում են  օրենքով, եւ երկրի նախագահը պարտավոր է լինելու տեղավորվել դրա մեջ: Չեն կարող խորհրդարանը լուծարելը եւ արտակարգ դրությունը իրար հետ համընկնել. այս դեպքում գործում է տրամաբանական մեկնաբանությունների ինստիտուտը:

- Այսինքն, հնարավոր այս իրավիճակի դեպքում ե՞ւս ապավինենք միայն տրամաբանությանը:

- Եթե որեւէ երկրի Սահմանադրություն կբերեք, որտեղ այս դեպքի համար  որեւէ մեխանիզմ է առաջադրված, ես բան չեմ ունենա ասելու: Այստեղ հեծանիվ հորինելու հարկ չկա. ԱԺ-ն արտակարգ դրության մասին օրենք է ընդունելու, եւ օրենքում կդետալացվեն մնացած դրույթները: Սահմանադրությունը հիմունքներ է տալիս, իսկ մնացած դետալները կարգավորվում են օրենքով: Մենք մեր Սահմանադրությունից ուզում ենք մի բան, որը ոչ մի երկրի Սահմանադրությամբ չի կարգավորվում:

- Պարոն Հարությունյան, առաջարկվող փոփոխությունների հոդված 110-ում արձանագրված է. «Համայնքները, հանրության շահերից ելնելով, կարող են օրենքով միացվել միմյանց կամ առանձնացվել: Մինչեւ օրենսդրական նախաձեռնության ներկայացումը կառավարությունը համապատասխան համայնքում նշանակում է տեղական հանրաքվեներ: Համայնքները կարող են միավորվել կամ բաժանվել՝ անկախ տեղական հանրաքվեների արդյունքից»: Այսինքն, սահմանադրական այս նորմով մենք ամրագրում ենք ժողովրդին նվաստացնելու դրո՞ւյթը, երբ անկախ հանրաքվեի արդյունքից, խորհրդարանը կարող է հակառակ որոշում կայացնել: 

- Որեւէ մեկին նվաստացնելու հարց այստեղ չկա: Հանրաքվեները լինում են  տարբեր տեսակի, այդ թվում նաեւ՝ կոնսուլտացիոն հանրաքվեներ: Եւ այս դեպքում խոսքը գնում է հենց այդպիսի հանրաքվեի մասին:

- Այսինքն, պետությունը փող է ծախսում, լսում է ժողովրդի կարծիքը, նրա հետ կոնսուլտացիա է անում, որպեսզի հետո այդ կարծիքն արհամարհի՞:

- Այո, հնարավոր է հանրաքվեի արդյունքը հաշվի չառնվի, որովհետեւ համապետական շահերը ավելի բարձր են, քան կոնկրետ այս կամ այն համայնքի շահը:

- Այդ դեպքում, մի արեք այդ կոսնուլտացիոն հանրաքվեն եւ միանգամից առաջնորդվեք պետական ամենաբարձր շահով:

- Բայց մի տեղ էլ կարող է հանրաքվեի արդյունքը հաշվի առնվել, եթե  համապետական շահը դրան չի հակասում: Եւ այդ դրույթը, որը գործում է Եվրոպայում, ո՛չ ժողովրդի կարծիքի նվաստացում է ենթադրում եւ ո՛չ էլ հակասում է ՏԻՄ եվրոպական խարտիային: Կոսնուլտացիոն հանրաքվեն լրացուցիչ ինֆորմացիա է, բայց եթե խորհրդարանը կգա եզրահանգման, որ տվյալ դեպքում համապետական շահը շատ ավելի կարեւոր է, քան տեղական հանրաքվեն, այո, կարող է եւ հանրաքվեի արդյունքները հաշվի չառնել: Այս դրույթը ընդամենը պետական շահն առաջ տանելու մեխանիզմն է ապահովում, եւ ես կարծում եմ, որ հազարից մեկ դեպքում կարող է ստեղծվել այնպիսի իրավիճակ, երբ համապետական շահը եւ համայնքի շահը իրար հակասեն:  Մինչդեռ, Սահմանադրությունը չի կարող բոլոր դռները բաց չթողնել:

Հ.Գ. Այնուամենայնիվ, առաջ քաշված հարցերը մնում են, եւ ինչքան էլ մենք փորձենք կոնկրետ քաղաքական մի հնարավոր ճգնաժամից խուսափելու համար գտնել ամենաջենթլմեն ու իրար զիջող նախագահ եւ վարչապետ, վերը նշած իրադրությունը միանգամյան հնարավոր է եւ, պարզվում է, անլուծելի է: Իսկ բոլոր նշված դեպքերում խելագարության կանխավարկածով չառաջնորդվելը հարցի լուծում չէ: Եւ Արմեն Հարությունյանն էլ ոչ թե մեր առաջադրած իրավիճակների լուծում է նկարագրում, այլ հավաստիացնում է, որ նման իրավիճակ չի լինի: 

Նաիրա Զոհրաբյան

Տպել
918 դիտում

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին