Օսիպյանի ներկայացրած նախագիծը Փաշինյանին հայտնի անեկդոտ հիշեցրեց

ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանն այսօր կառավարության նիստում ներկայացրեց նախագիծ, որով առաջարկվում է լրացում կատարել «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին օրենքի» 24-րդ հոդվածում, Ճանապարհային երթեւեկությունը կարգավորող ծառայողի կողմից օրենքով սահմանված կարգով տրանսպորտային միջոցի կանգնեցնելուց հետո տրանսպորտային միջոցի խցիկից կամ սրահից դուրս չգալու, ինչպես նաեւ ոստիկանության ծառայողի պահանջով տրանսպորտային միջոցի խցիկում նստելու պարտականությունը նախատեսելով վարորդների համար:

«Լրացվող պարտականությունը նախատեսվում է ինչպես հասարակական կարգի, այնպես էլ վարորդ-ոստիկան շփման ընթացքում կոռուպցիոն ռիսկերը նվազագույնին հասնելու նպատակով»,-ներկայացրեց Օսիպյանն՝ ասելով, թե նախագիծը համաձայնեցվել է շահագրգիռ մարմինների հետ:

«Ճի՞շտ հասկացանք, որ երբ ՃՈ աշխատակիցը կանգնեցնում է, վարորդը պետք է մնա մեքենայի մեջ նստած»,- հետաքրքրվեց Նիկոլ Փաշինյանը: «Այո, պետք է մնա, սակայն եթե իր ցանկությամբ իջնում է, ելնելով ստեղծված իրավիճակից, ոստիկանը կարող է ստիպել, որպեսզի նա վերադառնա սրահ: Չվերադառնալու դեպքում վրա է հասնում ոստիկանության աշխատակցի օրինական պահանջը չկատարելը: Ոստիկանը կմոտենա, կներկայացնի խախտումը: Բայց եթե հանկարծ վարորդը դուրս գա, ոստիկանը կարող է պահանջել, որ նա վերադառնա»,- մանրամասնեց Օսիպյանը:

«Դե հիմա ինչն է փոխվում, հիմա էլ ա տենց»,- նկատեց Փաշինյանը: Օսիպյանն էլ արձագանքեց, որ մինչ այս չի եղել ոստիկանի միջամտության հարցը: Նա ասաց նաեւ, որ հնարավոր է լինեն դեպքեր, երբ անհրաժեշտություն լինի, որ վարորդը դուրս գա, օրինակ, երբ անհրաժեշտություն լինի բեռնախցիկը բացել եւ այլն:

«Այն անեկդոտը հիշեցի, երբ ասում են՝ ամեն ինչ նույնն է մնում, արդյունքում թղթարարությունն է շատանում»,- արձագանքեց Փաշինյանը:

Փաշինյանն ասաց նաեւ, թե համաձայն է, որ ընդունված է պրակտիկայում, երբ վարորդի իջնելը կապվում է կոռուպցիոն գործընթացների հետ: «Բա՝ մի քիչ քայլենք, մտնենք կողքի անտառ ու տենց դուրս գանք»,- կատակեց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն առաջարկեց հարցի քննարկումը հանել օրակարգից, նախ սոցիալական գովազդ անել, հասկանալ մարդկանց արձագանքը, ապա ընդունել օրենքը:

Տպել
1265 դիտում

Ստեփանավանում 81-ամյա տղամարդը ինքնասպան է եղել շենքի տանիքում

Դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպել է Լեհաստանի ԱԳՆ պետական քարտուղարի հետ

«Զինված խմբի» գործով ամբաստանյալ Արթուր Վարդանյանին հիվանդանոց են տեղափոխել

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Գարեգին Բ եւ Արամ Ա կաթողիկոսներին

«Բժիշկներ առանց սահմանների» միության հայաստանյան առաքելությունը ԱԻՆ-ին ռադիոմետրեր է նվիրել

Արգենտինայում կյանքից հեռացել է Ցեղասպանությունը վերապրած 106-ամյա հայուհին

4 նախկին նախարար ստորագրել են Ամուլսարում հանքի թույլտվությունը. ՀԲՃ-ն անուններ է հրապարակում (լուսանկարներ)

Ուսուցչին որպես բեռնաձի օգտագործելով՝ կրթության որակ չի ապահովվի. մանկավարժները սպառնում են գործադուլով

ԱԱԾ-ն բացահայտել է ՍԱՊԾ մի խումբ աշխատակիցների կողմից կաշառք պահանջելու եւ ստանալու դեպքեր

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում 117 ապօրինի հատված ծառ է հայտնաբերվել

Ղազախստանի թղթադրամների եւ մետաղադրամների վրա այսուհետ չեն լինի ռուսերեն գրառումներ

Պետական մակարդակով կազմակերպած երթը ոճրագործության բացահայտման քայլերից մեկն է. Մարտի 1-ի զոհերի հարազատներ

Հուլիսի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների անվճար տրամադրումը, 3 տարի անց՝ վաճառքը

Ջավախքի Հեշտիա գյուղում ԱրՄաթ ինժեներական լաբորատորիա է բացվել

Մուշուրբան, պարկապզուկը, կոխն ու որդան կարմիրը՝ մշակութային ժառանգության նոր արժեքներ

Վարչապետին ճիշտ են ասել. Մարտի 1-ի գործը ջուր է. Յուրի Խաչատուրովի պաշտպան

Լաս Վեգասը մեզ համար լոկ խաղատների աշխարհ չէ. Մխիթար Հայրապետյան

Օրը ցերեկով մեքենա ջարդուխուրդ անող երիտասարդներից մեկը քիչ առաջ 1 միլոն 500 հազար դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

Հայաստանը և Սուրբ Աթոռը հանդես կգան գիտակրթական ու մշակութային համատեղ նոր ծրագրերով

Ըմբիշ Միհրան Հարությունյանը կարծում է, որ իրեն չեն ցանկանում տեսնել ՀՀ հավաքականում